Լրահոս
2025-06-30
-
ՔաղաքականՌԴ-ն շահագրգռված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի. ԼավրովՀայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Ավելին12:0630.06.25 -
ՔաղաքականԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:Ավելին12:0030.06.25 -
ՀասարակականԱնվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է. ԱվինյանՀարգելի քաղաքացիներ անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն, թե ինչու այսպես եղավ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Ավելին11:5030.06.25 -
ՀասարակականՏեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՀունիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար: Այս մասին հայտնում է ՀԱՍԵ Արցախի թեմ-ը։Ավելին11:3830.06.25 -
ՀասարակականՆոր Հաճնի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմինԵրեկ՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։Ավելին11:2630.06.25 -
ՔաղաքականՀայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր, աղքատություն բառը թողնելու ենք անցյալում, և հանրային դաշտը հայհոյախառն աղբից մաքրվելու է. Սամվել Կարապետյանի նոր ուղերձըՀայաստանի Հանրապետությունում ուժգին հարված հասցվեց միավորող արժեքներին. հերոսաբար կռվողները վերածվեցին դասալիքների, Հերոս զինվորները՝ մեկուսացած հաշմանդամություն ունեցողների, Հերոսածին մայրերը՝ բողոքավոր որդեկորույսների, տարիներով պայքարող Արցախցիները՝ անտուն փախստականների, երիտասարդներն ու ուսանողները՝ չկողմնորոշված մոլորյալների, որոնց ապագայի տեսլականը Հայրենիքը լքելն է:Ավելին11:1030.06.25 -
ՄիջազգայինԻսրայելական բանակը նոր ռազմական ծրագրեր է գծում Իրանի դեմ․ Արա Պողոսյան«Al-Arabiya-ն գրում է. Իսրայելական բանակը նոր ռազմական ծրագրեր է գծում Իրանի դեմ։ Հարձակումների երկրորդ ռաունդը կլինի առավել մասշտաբային և կործանարար։Ավելին10:5730.06.25 -
ՀայաստանԱնասելի, աներևակայելի ցավ եմ ապրում. Հասմիկ Պապյան«Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ, մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել՝ պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»… կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։Ավելին10:4230.06.25 -
ՍպորտԱրամ Սարգսյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին ու դարձել ոսկե մեդալակիրԻտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 68 կգ Արամ Սարգսյանը եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին ու դարձել ոսկե մեդալակիր։Ավելին10:2830.06.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 1-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 9 ՆՈւՀ-ի, Շահումյան փողոցի թիվ 2, 4, 6, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 22, 26 բազմաբնակարան շենքերի, Երկաթուղայինների փողոցի թիվ 1ա, 1, 3, 5, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին10:1530.06.25 -
ՔաղաքականՍտալինզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով․ Գեղամ ՄանուկյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանը ֆեդյսբուքյան իր էջում գրում է․Ավելին10:0030.06.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդինՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։Ավելին09:4530.06.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3030.06.25 -
ՀասարակականԵրկրաշարժ` Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 01:51-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 29-ին, ժամը 21։51-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։Ավելին02:1730.06.25
2025-06-29
-
ՀասարակականԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հեսու Շ.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Վ. Վաղարշյան փողոցում՝ «Պարտեզ» ֆուդկորտի մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Ավելին23:5829.06.25 -
ՔաղաքականՄակրոնի աջակցությունը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու․ ԱսլանյանՄիաժամանակ Ֆրանսիան կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առաջ։ Հնարավո՞ր է, որ քրիստոնյա հայության ապագա զանգվածային արտագաղթը դիտարկվում է որպես պոտենցիալ ռեսուրս՝ այնտեղ, իսկ այստեղ՝ պետականությունն ու ինքնությունը կազմաքանդող գործոն։ Եկեղեցին թիրախավորել, Արցախից հրաժարվել, արժեքները վերացնել ` թրքացնելով տարածաշրջանը,և հայությանը կրկին ստիպել բռնելու գաղթի ճամփան։Ավելին23:4929.06.25 -
ՍփյուռքԲելգիայի հայ համայնքը դատապարտում է ՀՀ իշխանության հարձակումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա«Իրապես աներևակայելի, մտահոգիչ և նույնիսկ կասկածելի դրդապատճառներով է, որ վերջին շրջանում շղթայազերծվել է պախարակման արշավ ՀՀ վարչապետի և նրա շրջապատի կողմից՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա սպասավորների դեմ, հաճախ նաև վարչապետի պաշտոնին անհարիր և անպատշաճ արտահայտություններով։ Անշուշտ, պոպուլիստական ելույթներում կասեն, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն և կրոնին, այլ միայն որոշ եկեղեցականների, սակայն հայ ժողովուրդն այդքան միամիտ չէ, որ չհասկանա՝ իրենց իրական նպատակը հենց Եկեղեցին է՝ իր հավատացյալներով։Ավելին23:3029.06.25 -
ՀասարակականՀրդեհի ահազանգ` Արին Բերդի փողոցումՀունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ 200 քմ տարածքում այրվում են կենցաղային իրեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։07-ին։Ավելին23:0029.06.25 -
ԱրցախԱրցախի թեմի առաջնորդի ձեռամբ Մայր Աթոռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԹող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին, և Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին և մեր ողջ ժողովրդին. ամեն:Ավելին22:3029.06.25 -
ԻրավականՓաշինյանը վաղուց երազում է Մայր Աթոռում «կոտորած» կազմակերպել և այդ նպատակը չի էլ թաքցնում. Միքայել Սրբազանի փաստաբանՆախ՝ Միքայել Սրբազանն իմաստուն և քաջ մարդ է, և ի տարբերություն էժանագին թեմաներով դիվիդենտներ շահելու փորձ անող քաղաքական ուժերի և անձանց, հստակ գիտակցելով, որ իր չգնալը կարող է հարյուրավոր մարդկանց համար ճակատագրական լինել և Աստված մի արասցե, ողբերգական վերջանալ, որոշեց, հակառակ իր աջակիցների կամքի, գնալ քննչական կոմիտե:Ավելին22:1429.06.25