Լրահոս
2025-07-20
-
ՀասարակականՍևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են. քամին նավակը մի քանի կիլոմետր քշել, տարել է, թիերից մեկն էլ՝ կոտրելԱյսօր՝ հուլիսի 20-ին, փրկարարներն ու ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները ողջ գիշեր որոնողական աշխատանքների արդյունքում, ժամը 03:50-ի սահմաններում, Ծափաթաղ և Զիլ գյուղերի միջնամասում՝ ափամերձ հատվածում, հայտնաբերել են երեկ Սևանա լճում կորած ու որոնվող երևանցի ամուսիններ 60-ամյա Էմիլ Ա.-ին և 60-ամյա Արև Ա.-ին:Ավելին10:4920.07.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0020.07.25
2025-07-19
-
ԻրավականՍոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունըՀիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։Ավելին23:5719.07.25 -
ՏարածաշրջանՀրդեհ՝ Իրանում նավթավերամշակման գործարանում«Արտակարգ իրավիճակների արձագանքման ուժերը ներկայումս աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։Ավելին23:4019.07.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում փլուզում է տեղի ունեցելԱյսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Քարակետ բնակարվայրի Հովհաննես Շիրազի փողոցի շենքերից մեկում հերթական փլուզումն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին23:2019.07.25 -
ԻրավականԵրևանում ձերբակալվել է «Մազդա» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ գողացող երիտասարդըՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 15-ին է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18-ից 19․30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։Ավելին23:0019.07.25 -
Հասարակական«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կաԱյսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:Ավելին22:4019.07.25 -
ԱշխարհՍիրավեպի «պայթյունից» մինչև հրաբխի ժայթքում. համաշխարհային իրարանցումՍիրավեպի «պայթյունից» մինչև հրաբխի ժայթքում. համաշխարհային իրարանցումԱվելին22:2019.07.25 -
ՀասարակականՎթար` Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ 9-ը քաղաքացի հոսպիտալացվել էՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։Ավելին22:0019.07.25 -
ՔաղաքականԻր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումըԻր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումըԱվելին21:4519.07.25 -
ՀասարակականԿոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինԱյսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննություն, եղել է ոչ սթափ, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի պատճառներից է եղել նաև «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որի վարորդը հետադարձ է կատարել նշված վայրում։Ավելին21:3019.07.25 -
Արտաքին քաղաքականությունՀայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ ՍյունիքՀայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ ՍյունիքԱվելին21:1519.07.25 -
ՏարածաշրջանՄարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ ԱվետիսյանՆման անձինք օրվա իշխանության վարած քաղաքականությունից բողոքելու որևէ իրավունք չունեն: Քանզի հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով»:Ավելին21:0019.07.25 -
Արտաքին քաղաքականությունԲաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ԱլիևԱյսինքն՝ մի բան է համաձայնության բանավոր արտահայտումը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը։Ավելին20:4519.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թեժ է անցնում Փաշինյանի արձակուրդը. 389 բառ՝ սիրավեպի և կուսակրոնության ուխտի մասինՀայլուր 20։30 Թեժ է անցնում Փաշինյանի արձակուրդը. 389 բառ՝ սիրավեպի և կուսակրոնության ուխտի մասինԱվելին20:3019.07.25 -
Հասարակական«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջԵրեկ՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին20:1519.07.25 -
ՔաղաքականՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ումՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ումԱվելին20:0019.07.25 -
Աշխարհ«Վագներ»-ի վերահսկողության տակ գտնվող աֆրիկյան հանքում հրաձգության հետևանքով սպանվել է տեղի առնվազն 11 բնակիչԸստ հաղորդագրության՝ զոհվածների թվում են մոտակա գյուղերի երիտասարդներ, որոնք եկել էին հանք ոսկու և մանրախիճի մնացորդներ որոնելու։ Տեղաբնակ Սերժ Պունեմատչին, որի որդին զոհվածների թվում էր, պատմել է, որ հանքի տարածքը արգելված է քաղաքացիների մուտքի համար, սակայն գործազուրկ երիտասարդները հաճախ գիշերային ժամերին մեկնում են այնտեղ՝ ապրուստի միջոց որոնելու։Ավելին19:4519.07.25 -
ՔաղաքականԳլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքինԳլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքինԱվելին19:3019.07.25 -
Քաղաքական«Մայր Հայաստանը» շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ. հայտարարությունՀակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է: Այս մասին ասվում է «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունում՝ Ռուբիկ Հակոբյանի կալանավորման վերաբերյալ: «Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները քաղաքական ընդդիմախոսների դեմ: Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ համակարգի և դատավորի ձեռամբ գործ է հարուցվել և երկամսյա կալանքի որոշում է կայացվել քաղաքական գործիչ, ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, 2000-2008թթ. ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբիկ Հակոբյանի մասով: Հակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է: Ներկայացված մեղադրանքն աբսուրդի ժանրից է և ցույց է տալիս փաշինյանական իշխանության իրական էությունը: «Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է օրվա իշխանության հակաիրավական գործունեությունը և շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ: Մենք կոչ ենք անում հանրությանը միասնական ջանքերով հաղթահարել մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները: 19.07.2025թ»:Ավելին19:1519.07.25