Լրահոս
2025-07-19
-
Արտաքին քաղաքականությունՏարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. ԱլիևԵրբ մենք խոսում ենք Զանգեզուրում տրանսպորտային երթուղու մասին, խոսքը միայն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու մասին չէ։ Խոսքը միջազգային նշանակության տրանսպորտային միջանցքի մասին է»,- նշել է նա։Ավելին19:1019.07.25 -
ԻրավականՇահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ․ փաստաբան«Ստորև ներկայացված է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը։ Նկատելի է, որ առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել այս հայտարարության ձևաչափը»,- գրել է նա։Ավելին19:0719.07.25 -
ՔաղաքականԱրցախի հայկական պահելուն օժանդակելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը․ քաղաքագետՔաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել, հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Արցախի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն։ Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։ @ArmeniaSputnik. Եվ այսպես շարունակ, արդեն մոտ երկու հարյուր տարուց էլ ավելի, հատկապես Բեռլինի կոնգրեսից հետո մինչև այժմ, եվրոպական մայրաքաղաքներում դատապարտում են, դատափեդում են, քննադատում են, քննարկում են, մտահոգված են, սարսափած են, բողոքում են, կոչ են անում, հորդորում են և ….: Դրանից անմիջապես հետո նետվում են բազմապիսի համոգործակցության Թուրքիայի, ներկայումս նաև Ադրբեջանի հետ: Կնքում են երկարաժամկետ էներգետիկ տնտեսական համաձայնագրեր, շոյում ու փաղաքշում են ժողովրդավարությունից և եվրոպական իրենց իսկ հռչակած արժեհամակարգից շատ հեռու պետական ղեկավարներին: Հետո նորից հիշում են «Ասիայի եվրոպացիներ» հորջորջվող խեղճ հայերին, նորից արցունքոտ աչքերով ճանաչում են հայոց ցեղասպանությունը քաղաք առ քաղաք, նահանգ առ նահագ, գյուղ առ գյուղ, շուտով նաև երևի նաև տնե տուն: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի կոնկրետ գործողություն: Արցախի հայկական պահելուն օժանդակելը և այնտեղի էթնիկ զտումը կանխելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը: Բայց դա երբեք չի լինի: Պատճառը մեկն է: Եվրոպական լիդերների և նաև նրանց գործընկեր ամերիկյան ստրատեգների համար ցանկացած երկիր և ժողովուրդ արժեք ունի միայն և միայն մեկ չափանիշով. որքան է այն պիտանի հակառուսական քաղաքականության տարբեր ոլորտներում օգտագործելու համար: Եթե պիտանի չէ, ուրեմն պետք է արհամարհվի և պատժվի: Սա է Արևմուտքի պարզ տրամաբանությունը: Եվ դա նոր չէ: Սկսած 19-րդ դարից այդպես է: Պատմությունն է ապացուցել: Իրենք չեն էլ թաքցնում: Իրենք մեղավոր չեն, որ ուրիշները չեն հասկանում: Օրինակ ասենք ՀՀ եվրաքվեականներն ու փորձանքագետները: Իմ կարծիքով լավ էլ հասկանում են, բայց դե գրանտի համը ուրիշ է: Ասում են շատ քաղցր բան է: Ես երբեք չեմ ստացել, չգիտեմ»:Ավելին19:0019.07.25 -
ՍփյուռքԱրամ Ա-ն ու Հունաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակելԱյսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հեռաձայնային հաղորդակցությամբ կապ է հաստատեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիքոս Տենիտաս։ «Վերջինս քանի մը ժամուան այցելութեամբ Լիբանան ժամանած էր՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նախագահին, վարչապետին ու պաշտպանութեան նախարարին հետ։ Վեհափառ Հայրապետը իր ջերմ գնահատանքը յայտնեց Լիբանանի ու Յունաստանի միջեւ ծաւալող գործակցութեան, յատկապէս զինուորական պարզէն ներս։ Յայտնենք, որ շուրջ երկու ամիս առաջ, Յունաստան կատարած Նորին Սրբութեան հովուապետական այցելութեան ընթացքին, նախարար Տենիտաս ճաշկերոյթ մը սարքած էր ի պատիւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին», - նշվում է հաղորդագրությունում։Ավելին18:4519.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Վտանգավոր ակտիվացում՝ Սյունիքում. «լավ լուր»՝ Թրամփից և հեռախոսազրույց՝ Փեզեշքիանի հետՀայլուր 18։30 Վտանգավոր ակտիվացում՝ Սյունիքում. «լավ լուր»՝ Թրամփից և հեռախոսազրույց՝ Փեզեշքիանի հետԱվելին18:3019.07.25 -
Տարածաշրջան21 զոհ, 34 վիրավոր․ Իրանում ավտոբուս է վթարի ենթարկվելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Իրանի հարավային Ֆարս նահանգի Ֆիրուզաբադ և Քևար քաղաքների միջև ընկած մայրուղում։ IRNA-ն հաղորդում է, որ ավտոբուսի ավտովթարի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ 34-ը։Ավելին18:2619.07.25 -
ՍպորտԾանրամարտի ազգային հավաքականներն այսուհետ հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստովՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի՝ «Մելանտե» ընկերության համագործակցության արդյունքում, այսուհետ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները հանդես կգան հայկական արտադրության մրցահագուստով, որը ստեղծվում է Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է Ծանրամարտի ֆեդերացիան։ Մրցահագուստի դիմային հատվածում կլինի Հայաստան գրառումը, մեր երկրի զինանշանը։Ավելին18:1519.07.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկումԵրեկ՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակարաններից մեկից 8-ամյա երեխան դուրս է եկել և չի վերադարձել։Ավելին18:0919.07.25 -
ՔաղաքականԹուրքական գաղտնիքների բացահայտումը. Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի գիրքըԹուրքական գաղտնիքների բացահայտումը. Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի գիրքըԱվելին18:0019.07.25 -
ՄիջազգայինՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներՔաղաքի ղեկավար Գենադի Տրուխանովի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, բռնկվել է հրդեհ բնակելի բարձրահարկ շենքերից մեկում, որտեղից փրկարարները մարդկանց են դուրս բերել կրակի ծուղակից։ Օդեսայի շրջանի վարչակազմը հայտնել է մեկ զոհի և երեք վիրավորի մասին։Ավելին17:4019.07.25 -
Քաղաքական5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանությանը, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան142 մլն դրամ տրամադրել զբոսաշրջության զարգացման համար ու այ էսպես «գրավել» զբոսաշրջիկներին։Ավելին17:2019.07.25 -
ԱրցախՆկուղում ծնված Մոնթեի և շրջափակված արցախցիների պատմությունը՝ մեծ էկրանին. «Գոյամարտ»Նկուղում ծնված Մոնթեի և շրջափակված արցախցիների պատմությունը՝ մեծ էկրանին. «Գոյամարտ»Ավելին17:0019.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է ՀայաստանՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։Ավելին16:5019.07.25 -
ԻրավականՀայաստան է տեղափոխվել սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողՔրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը հուլիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 26-ամյա երիտասարդի, որը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:4019.07.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. ԹրամփԱյս մասին նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանրապետական սենատորներին ներկայացնելով ԱՄՆ արտաքին քաղաքականության հաջողությունները։Ավելին16:2019.07.25 -
ԱշխարհԳետնի տակից նոր քաղաք են դուրս բերել Պերուում. Պենիկոյի 3500-ամյա գաղտնիքներըԳետնի տակից նոր քաղաք են դուրս բերել Պերուում. Պենիկոյի 3500-ամյա գաղտնիքներըԱվելին16:0019.07.25 -
ԻրավականԴանակահարություն՝ Դսեղի սրճարանի մոտՀուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10:00-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու հետևանքով: Լոռու մարզի քրեական և Թումանյանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվեց, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է իր մոտ եղած դանակով: Ժամը 23:40-ին 25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:4519.07.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհիցԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։Ավելին15:3019.07.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելԱրդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում, գրու է Shamshyan.com-ը։ Մոտ 2000-ից ավելի ավտոմեքենաներ 1 ժամ է՝ չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ դեպի Սևան տանող ճանապարհահատվածում հսկայական խցանում է առաջացել: Թե ինչն է խցանման պատճառը՝ դեռևս հայտնի չէ: Մի քանի վարորդ նշել են, որ պատճառը ճանապարհաշինարարների կողմից ասֆալտապատումն է: Այն, որ շատ լավ գործ են անում ճանապարհաշինարարները, գովելի է, սակայն տարօրինակ է այն, որ նրանք շատ լավ գիտեն, որ շաբաթ-կիրակի օրերին, ամռան այս տապին Սևան մեկնողների թիվը բավականին շատ է, հետևաբար արդյոք ճիշտ էր այս ժամին վերածել քաոսի:Ավելին15:1519.07.25 -
ՀասարակականԴժբախտ պատահար՝ Տավուշի մարզում․ բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրաԱյսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։Ավելին15:0019.07.25