Լրահոս
2025-07-19
-
ԱշխարհԳետնի տակից նոր քաղաք են դուրս բերել Պերուում. Պենիկոյի 3500-ամյա գաղտնիքներըԳետնի տակից նոր քաղաք են դուրս բերել Պերուում. Պենիկոյի 3500-ամյա գաղտնիքներըԱվելին16:0019.07.25 -
ԻրավականԴանակահարություն՝ Դսեղի սրճարանի մոտՀուլիսի 17-ին`երեկոյան ժամը 10:00-ին մոտ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տղայի վիճակը ծանր էր: Նա տեղափոխվել էր վիրահատարան, սակայն մինչ այդ բժիշկներին հայտնել էր, թե վնասվածքը ստացել է պտտաձողից ընկնելու հետևանքով: Լոռու մարզի քրեական և Թումանյանի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում պարզվեց, որ 14-ամյա պատանին իրենց գյուղի սրճարանի մոտ վիճել է 25-ամյա համագյուղացու հետ, որն էլ վեճը հանգուցալուծել է իր մոտ եղած դանակով: Ժամը 23:40-ին 25-ամյա երիտասարդը ձերբակալվել ու տեղափախվել է Թումանյանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:4519.07.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աբովյան քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհիցԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։Ավելին15:3019.07.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելԱրդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում, գրու է Shamshyan.com-ը։ Մոտ 2000-ից ավելի ավտոմեքենաներ 1 ժամ է՝ չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ դեպի Սևան տանող ճանապարհահատվածում հսկայական խցանում է առաջացել: Թե ինչն է խցանման պատճառը՝ դեռևս հայտնի չէ: Մի քանի վարորդ նշել են, որ պատճառը ճանապարհաշինարարների կողմից ասֆալտապատումն է: Այն, որ շատ լավ գործ են անում ճանապարհաշինարարները, գովելի է, սակայն տարօրինակ է այն, որ նրանք շատ լավ գիտեն, որ շաբաթ-կիրակի օրերին, ամռան այս տապին Սևան մեկնողների թիվը բավականին շատ է, հետևաբար արդյոք ճիշտ էր այս ժամին վերածել քաոսի:Ավելին15:1519.07.25 -
ՀասարակականԴժբախտ պատահար՝ Տավուշի մարզում․ բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրաԱյսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։Ավելին15:0019.07.25 -
ՀասարակականՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ սպասվում է +38․․․+40 աստիճան տաքությունՔամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին14:4519.07.25 -
ՄիջազգայինԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Սիրիայի և Իսրայելի միջև համաձայնության ձեռք բերման մասինԲարաքի խոսքով՝ համաձայնությունն ապահովվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ և ընդունվել է տարածաշրջանի մի շարք երկրների՝ Թուրքիայի, Հորդանանի և այլ հարևանների կողմից։Ավելին14:3019.07.25 -
ՀասարակականՎրաերթ-ավտովթար՝ Երևանում. կա վիրավորԵրեկ՝ հուլիսի 18-ին, վրաերթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ոստիկանություն զորքերի զորամասի մոտ, վրաերթի է ենթարկել 49-ամյա Արսեն Թ.-ին, ապա բախվել վերջինի «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենային:Ավելին14:1519.07.25 -
ՔաղաքականԼյուքսեմբուրգում ստորագրվել է Սյունիքի զարգացմանը վերաբերվող 50 մլն եվրոյի վարկային համաձայնագիրԱյցի ընթացքում հանդիպումներ են կայացել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Քսավիե Բեթելի, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինոյի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ։ Հանդիպումներում ընդգծվել է Հայաստան–ԵՄ քաղաքական երկխոսության նոր՝ առավել ինտենսիվ փուլ մտնելու կարևորությունը։ Քննարկվել են Հայաստան–ԵՄ գործընկերության հեռանկարները, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ընթացքը, վիզաների ազատականացման գործընթացը, թվայնացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ԵՄ «Դիմակայունության և աճի պլանի» շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։Ավելին14:0019.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը փորձում է համոզել աշխարհին, թե Հայաստանն այլևս ասելիք կամ անելիք չունի ԼՂ-ի հարցով․ Օսկանյանեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և երբեք էլ չի փակվի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնությամբ տեղահանված 150,000 հայերի իրավունքները չեն ճանաչվել, վերականգնվել և երաշխավորվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Երեկ Բելգիայի խորհրդարանն ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ադրբեջանի վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մի շարք դատապարտումների շարքում, այդ բանաձևը կոչ է անում Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը և թույլ տալ հայերի անվտանգ վերադարձն իրենց տները՝ միջազգային վերահսկողության ներքո։ Այս բանաձևը լրացնում է Եվրոպական խորհրդարանի՝ 2024 թվականին ընդունած երկու բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջերս ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչված է միջնորդելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև՝ վերջիներիս իրենց հայրենիք վերադառնալ»ւ հարցում։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավորներ վերջերս իրենց աջակցությունն են հայտնել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությանը, և շուտով կլսենք նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատիից։ Իսկ երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք վտանգավոր և անտրամաբանական պնդումների շարքում, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը «փակված» է։ Նա միանշանակ հայտարարեց, որ տարածքն ադրբեջանական է և, գուցե ամենամեղադրելին՝ խոստովանեց, թե իր միակ ափսոսանքն այն է, որ այս զիջումն ավելի վաղ չի իրականացրել։ Այդ «սխալը», ինչպես ինքն է անվանում, արժեցավ հազարավոր հայերի կյանք, ավարտվեց հայկական պատմական հայրենիքի էական մասի կորստով և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության լիակատար հարկադիր տեղահանությամբ։ Ցանկացած գործուն ժողովրդավարությունում նման կործանարար սխալ հաշվարկի ընդունումը կհանգեցներ անհապաղ հրաժարականի և անդառնալի քաղաքական խայտառակության։ Փոխարենը, Փաշինյանը կառչել է իշխանությունից և փորձում է հայտարարել, թե բաց վերքն արդեն բուժվել է։ Սակայն ճշմարտությունը հնարավոր չէ այսքան հեշտությամբ մոռացության տալ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և երբեք էլ չի փակվի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնությամբ տեղահանված 150,000 հայերի իրավունքները չեն ճանաչվել, վերականգնվել և երաշխավորվել։ Ո՛չ մամուլի ասուլիսը, ո՛չ էլ պատմության վերաշարադրման փորձերը չեն կարող փոխել այս հիմնարար իրականությունը։ Փաշինյանը փորձում է համոզել աշխարհին, թե Հայաստանն այլևս ասելիք կամ անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հարցով։ Նրա մղումները ակնհայտ են՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական դիմակայությունից, շեղել պատասխանատվությունը և շարունակել կառչել իշխանությունից։ Նրա հռետորական շրջադարձը, ըստ որի՝ իբր Լեռնային Ղարաբաղը երբեք իսկապես հայկական չի եղել, բարոյական և քաղաքական դավաճանություն է, որը և պատմական, և իրավական առումով կեղծ պնդում է։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետության մաս։ Նրա հայկական արմատները ձգվում են հազարամյակներ՝ շատ առաջ՝ մինչև ժամանակակից Ադրբեջանի ձևավորումը։ Տարածքն իր անկախությունն հռչակեց 1991 թվականին՝ նույն խորհրդային իրավական հիմքով, որով ձևավորվեցին Հայաստանի և Ադրբեջանի հետխորհրդային հանրապետությունները։ Մի օր, անկասկած, Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով։ Սակայն ոչ մի ներողություն չի կարող չեղարկել այն վնասը, որ նա պատճառել է։ Այդ վնասի համար նա երբեք չի ներվի հայ ժողովրդի կողմից։ Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այն շարունակում է ապրել՝ քանի դեռ վերադարձի իրավունքը չի իրագործվել, և արդարությունը չի վերականգնվել էթնիկ զտման և հարկադիր արտաքսման զոհերի համար»,- գրել է նա։Ավելին13:4519.07.25 -
ԻրավականՊետությունը կարող է սխալվել, պիտի լինի դատական վերահսկողություն. Արամ ՎարդևանյանՊետությունը կարող է սխալվել, պիտի լինի դատական վերահսկողություն. Արամ ՎարդևանյանԱվելին13:3019.07.25 -
ԱշխարհՃապոնացի տղամարդը 39 տարի անց արդարացվել է աշակերտուհու սպանության համար սխալ դատապարտվելուց հետոՄաեկավան մեղավոր էր ճանաչվել 1986 թվականին և ավելի քան երեք տասնամյակ անցկացրել բանտում՝ մշտապես պնդելով, որ ինքը անմեղ է։ Վերաքննության ընթացքում դատարանը արձանագրել է վկաների ցուցմունքների անհամապատասխանությունները, որոնք պնդում էին, թե տեսել են նրան արյունոտ հագուստով՝ սպանության գիշերը։ Քննությունը պարզել է նաև, որ նախնական գործի վարույթում հաշվի չեն առնվել մի շարք փաստական հանգամանքներ։Ավելին13:1519.07.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն ԷրիգաիսիինԼաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց Արջուն Էրիգաիսիին: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ Եզրափակչում Լևոն Արոնյանը կմրցի Հանս Մոկե Նիմանի հետ: Եզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:Ավելին13:0019.07.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչԱյսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի 64 շենքում կրակ և ծուխ է նկատվում: Ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Դեպքի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքպետ Էդուարդ Բաբայանը: Քաղաքապետը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 100-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաների ու մեծահասակների, ապա հրշեջները մարել են 5-րդ հարկի էլեկտրական հաշվիչներում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական լարերի թույլ միացումը:Ավելին12:4519.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ամերիկյան «հրաշք»՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում. պայմանագիրը ստորագրվե՞լ էՀայլուր 12։30 Ամերիկյան «հրաշք»՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործում. պայմանագիրը ստորագրվե՞լ էԱվելին12:3019.07.25 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը օրենքներ է ստորագրելՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Գնումների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:Ավելին12:1519.07.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 19.07.2025Մամուլի տեսություն 19.07.2025Ավելին12:0519.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:Ավելին12:0019.07.25 -
ՀասարակականԶովունիում «Mercedes»-ը հայտնվել է սուպերմարկետի տարածքումԱյսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մհեր Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Զովունի գյուղի սկզբնամասում բախվել է «88» սուպերմարկետի ապակե դռանն ու պատուհանին: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ խանութին պատճառվել է նյութական վնաս:Ավելին11:4519.07.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեшթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանըԱվելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Միլի Մեջլիս է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ (Լավ կուսակցություն) կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել է այդ կուսակցության 28 պատգամավոր:Ավելին11:3019.07.25