Լրահոս
2025-07-21
-
ՔաղաքականԱլիևի ասածը քննարկումների տրամաբանությունից դուրս է համարում Փաշինյանի մամուլի խոսնակը«Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին»,- հայտարարել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա, հղում տալով Փաշինյանի վերջին ասուլիսին, նշել է, որ Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները և քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային և սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։Ավելին13:0921.07.25 -
Կրթություն և գիտությունՄեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացըՄեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:Ավելին12:5621.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 ՀԷՑ-ի զավթումը. Ռոմանոս Պետրոսյանի առաջին աշխատանքային օրըՀայլուր 12։30 ՀԷՑ-ի զավթումը. Ռոմանոս Պետրոսյանի առաջին աշխատանքային օրըԱվելին12:3021.07.25 -
ՀասարակականԿասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։Ավելին12:1921.07.25 -
ԻրավականԲացահայտվել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք:Ավելին12:0721.07.25 -
ՔաղաքականՀայաստանն անհամբեր սպասում է ՀՀ-Բելգիա փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը․ ԱԳՆՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ազգային օրվա կապակցությամբ։Ավելին11:5021.07.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթողԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի եզրափակչում հաղթել է Հանս Մոկե Նիմանին ու դարձել մրցաշարի հաղթող, այս մասին հայտնում է chess.com-ը։Ավելին11:1621.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:5121.07.25 -
ԻրավականԿարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել. Ռուբեն ՄելիքյանՎարչապետի աթոռը գրկածի՝ դեպի Սբ.Էջմիածին հայտարարած արշավանքն աննորմալ բան է նույնիսկ այսօրվա աննորմալ աշխարհի չափանիշներով։ Խնդիրն այն է, որ այդ աննորմալությունը մնում է «մեր մեջ». դրսի շատ ուժեր կա՛մ պատշաճ ձևով տեղեկացված չեն լինում բուն փաստերի մասին, կա՛մ մեր պասիվության ու լռութայն պատճառով շարունակում են «սովորական» հարաբերություններն իշխող վարչախմբի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին10:3221.07.25 -
ՔաղաքականՀայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից․ Սամվել ԿարապետյանԿորցնել կամ չօգտագործել բոլոր այն ամուր բանակցային դիրքերը, որոնք դեռևս ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս։Ավելին10:1521.07.25 -
ՔաղաքականՔՊ-ի ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում. ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։Ավելին10:0121.07.25 -
ԱրցախԱրցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով. Ռոման ԵրիցյանՇարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ. Օր չորրորդ: Այս մասին գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել։Ավելին09:4521.07.25 -
Հասարակական«BMW»-ն վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի․ վարորդը դիմել է փախուստի․ երեխան հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հուլիսի 20-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ին։Ավելին09:3021.07.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։Ավելին00:3221.07.25
2025-07-20
-
ՀասարակականՀայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը. ՎեհափառՀուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։Ավելին23:1820.07.25 -
ՀասարակականՀՀ քաղաքացիները ոչ թե սպասում են, որ Դուք հրապարակներում «հոգևոր հանդիպում» կազմակերպեք, այլ լսել Ձեր պատասխանը Ալիևի հոխորտանքներին. Սերովբե ՍրբազանՀայաստանյայց Առաքելական Եկեղեցին ապրող ու գործող կառույց է, հայ եկեղեցականներն էլ` այդ սրբազան հաստատության սպասավորները։ Մենք ծառայում ենք Աստծուն եւ մեր հավատավոր ժողովրդին։ Մեր ծառայության ճամփին վստահաբար ունենում ենք բազում սայթաքումներ, սխալներ ու բացթողումներ, գործում ենք մեղքեր (հուսամ` ոչ աններելի)։ «Ով իցէ մարդ, որ կեցցէ եւ ոչ մեղիցէ»,- ասում է Սուրբ Գիրքը։Ավելին22:5920.07.25 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։Ավելին22:4820.07.25 -
ՀասարակականԻրավապաշտպան կառույցներին կոչ է արվում արձագանքել եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը. հայտարարությունՀայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի ֆեյսբուքյան գրառումը, որը նպատակաուղղված է հերթական անգամ վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւորականությանը եւ սերմանելու անվստահություն ու ատելություն հասարակության ներսում։Ավելին22:2120.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ. «Հրապարակ»Վերջին օրերին նույնպես Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ վերջին գրառման մեջ նշել էր` «պատրաստվեք հանդիպման Էջմիածնի հրապարակում»:Ավելին21:5820.07.25 -
ՄշակույթԷդուարդ Գևորգյանը՝ Santa Cecilia միջազգային մրցույթի դափնեկիրՀայ պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը մեծ հաջողությամբ հանդես եկավ Պորտուգալիայի Պորտո քաղաքում անցկացված Santa Cecilia International Junior Piano Competition մրցույթում՝ արժանանալով երրորդ մրցանակի։Ավելին21:2020.07.25