Լրահոս

2025-08-09
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել
    Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։ 
    16:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Վրաստանը ողջունում է պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի համար․ Կոբախիձե
    «Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին այս հաջողության՝ դարակազմիկ խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ»,-գրել է նա։
    16:30
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանը
    Մենք բարձր ենք գնահատում երկու ազգերի տեսլականը՝ բաժանման փոխարեն երկխոսությունը ընտրելու հարցում՝ նշանավորելով տասնամյակներ տևած հակամարտության ավարտը և հիմք դնելով հարաբերությունների լիակատար  կարգավորմանը»,- նշված է Ալբանիայի ԱԳ նախարարության գրառման մեջ։
    16:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    16:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի․ Հրանտ Բագրատյան
    «Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգթոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապես թաղելով Արցախի հարցը։ Երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։
    15:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից․ Սաղաթելյան
    ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից. 1․ ստացավ ՀՀ համաձայնությունը` լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանով փորձելով արձանագրել, որ ԼՂՀ հակամարտություն գոյություն չունի, 2․ կասեցվեց Ադրբեջանի դեմ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը, 3․ Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև և դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտավ միջազգային օրակարգ։ Ի՞նչ չստացավ Հայաստանը. 1․ Ադրբեջանի զորքերը դուրս չբերվեցին ՀՀ ինքնիշխան տարածքից, 2․ գերիները շարունակելու են մնալ պատանդառված Բաքվի բանտերում, 3․ արցախահայերի վերադարձի հարցը չշոշափվեց, ավելին, Փաշինյանը հերթական անգամ լեգիտիմացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։ Այս ամենի դիմաց Հայաստանը ստացավ. 1․ մինչ այս պահը գաղտնի պահվող, նախապայմաններով ու շանտաժներով լեցուն «Խաղաղության» պայմանագրի նախաստորագրում, Թրամփի խոստում. եթե խնդիրներ ունենաք զանգեք, կլուծեմ, 2․ Հայաստանը ներքաշվեց խորքային խնդիրների մեջ Իրանի և ՌԴ-ի հետ՝ իրենց բոլոր հետևանքներով։ Ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը. 1․ ժողովրդին կրկին խաբելու, «խաղաղության» և «իրական Հայաստան» թեզերով կերակրելով՝ իր վերարտադրությունը ապահովելու հնարավորություն։ Այժմ անելիքների մասին Փաստ է, որ Ադրբեջանը նոր զիջումներով չի բավարարվել, ստորագրումից անմիջապես հետո առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։ Ուստի, Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է։ Հուսալքությունը թշնամական օրակարգ է, պայքարից հրաժարվելը կամ համակերպվելը` երաշխավորված կործանում։ Ուրեմն, ներընդդիմադիր դաշտում մեղավորներ փնտրելու, իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է գրագետ և հետևողական աշխատել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրականությունը և թույլ չտալ, որ ՔՊ-ական խունտան իր հերթական դավաճանությունը ժողովրդին մատուցի իբրև ձեռքբերում: Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, Փաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից: Ուստի, դա պետք է լինի առաջիկայում ազգային ուժերի հիմնական օրակարգը»։
    15:40
    09.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սյունիքը մնում է հայկակա՞ն. ինչո՞ւ է Փաշինյանը շնորհավորում հայաստանցիներին
    Ի՞նչ է շահում Հայաստանը. նաև այդ հարցը տալու հնարավորություն են ունեցել հայկական լրատվամիջոցները Հայաստանի վարչապետին: Նիկոլ Փաշինյանը Վաշինգոտնից է պատասխանել է կառավարությունում հավատարմագրված լրագրողների՝ նախօրոք ուղարկված հարցերին՝ ամեն լրատվամիջոցից մեկական հարց:
    15:30
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասկադյորական ավտովթար՝ Երևանում
    Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա ճանապարհային նշանին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել, բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանքններից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Քարե պարիսպը փլուզվել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
    15:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի իշխանությունները միջանցքի տրամադրման գաղափարը փաթեթավորում են որպես «տարածաշրջանային խաղաղություն»․ Կամենդատյան
    Այսօր նույն մեխանիզմն է գործի դրվում նաև մեր տարածաշրջանում։ Խաղաղության կեղծ թղթեր՝ կնքված պարտվողների սեղաններին, որոնք չունեն ո՛չ միջազգային երաշխիք, ո՛չ տնտեսական հիմնավորում, ո՛չ էլ ազգային արժանապատվություն։ Դրանք ստորագրվում են միայն իշխանություն պահելու դիմաց։
    15:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք
    Կոտայքի մարզի և Երևանի պարեկները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 7-ին Երևանի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել օտարեկրացի 47-ամյա մի տղամարդու: Նա 2024 թվականի դեկտեմբերի 4-ից յուրացման կամ վատնման մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք:
    14:50
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բացառիկ մանրամասներ՝ Զովունիում հնչած կրակոցներից․ Armlur
    Ըստ նրանց՝ տարածքում ապրող առանձնատներից մեկի բնակիչը, որը անչափահաս տղա է եղել, դուրս է եկել ու խնդրել, հորդորել է չհայհոյել, քանի որ մայրը քուրը տանն են ու իրենց հայհոյանքները լսում են։
    14:41
    09.08.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրանը մտահոգություն ունի վաշինգտոնյան փաստաթղթերի հետ կապված
    Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Իրանի արտգործնախարաթյունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը գնահատում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարևոր քայլ, միաժամանակ մտահոգություն հայտնում ցանկացած ձևով, հատկապես ընդհանուր սահմանների մոտ ցանկացած արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, որոնք կարող են վնաս հասցնել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը:
    14:25
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային իրավունքի գիտակցված տգիտության և նոր պատերազմի լավագույն հենման հնարավորություն Ադրբեջանի համար․ Գառնիկ Դավթյան
    1-ին մասով խոսվում է «sovereignty, territorial integrity» (սուվերենություն, տարածքային ամբողջականություն) մասին, և անմիջապես հետո նշվում.
    14:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 2 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
    Երեկ՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ «Արև» հանդիսությունների սրահի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ապա՝ հողաթմբերին, մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    14:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
    Հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։
    13:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ:
    13:30
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փորձարկվելու են էլեկտրական շչակներ
    Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
    13:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյոք Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» նախագծից` ոչ. մի կեղծ հերոս խաղացեք․ Արման Աբովյան
    Ունեցեք քաջություն և ընդունեք, որ այս ամբողջ ներկայացումը կազմակերպված է բացառապես առաջիկա ընտրություններին ընդառաջ, որպեսզի կրկին մարդկանց գլխում մշուշ սարքեք։
    13:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թեհրանը մտահոգություն է հայտնել ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ
    Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ որպես կայունության ճանապարհին նշանակալի քայլ: Միևնույն ժամանակ, Թեհրանը մտահոգություն է հայտնում ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես ընդհանուր սահմանների մոտ, որը կարող է վտանգել տարածաշրջանի անվտանգությունն ու հավասարակշռությունը: Իրանը մշտական երկխոսություն է պահպանում հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ և ընդգծում, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին: Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցումը դիտվում է որպես տևական խաղաղության հասնելու կարևոր փուլ։ Թեհրանն ընդգծում է տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը: Տրանսպորտային միջանցքների ստեղծման և կոմունիկացիոն ցանցերի ապաշրջափակման ցանկացած նախաձեռնություն պետք է իրականացվի բացառապես փոխադարձ շահերի հիման վրա և առանց արտաքին ճնշման։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես բաց է մնում Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակներում:
    12:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փաշինյան-Ալիև ջերմ ձեռքսեղմում, 7 կետ և 395 բառ. ի՞նչ ստորագրվեց Վաշինգտոնում
    Հայլուր 12։30 Փաշինյան-Ալիև ջերմ ձեռքսեղմում, 7 կետ և 395 բառ. ի՞նչ ստորագրվեց Վաշինգտոնում
    12:30
    09.08.25
    Ավելին