Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:25
09.08.25
173

Իրանը մտահոգություն ունի վաշինգտոնյան փաստաթղթերի հետ կապված

 

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը: Իրանի արտգործնախարաթյունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը գնահատում է որպես տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու կարևոր քայլ, միաժամանակ մտահոգություն հայտնում ցանկացած ձևով, հատկապես ընդհանուր սահմանների մոտ ցանկացած արտաքին միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, որոնք կարող են վնաս հասցնել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: