Լրահոս
2025-08-09
-
ՀասարակականՓորձարկվելու են էլեկտրական շչակներԱյս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։Ավելին13:1509.08.25 -
ՔաղաքականԱրդյոք Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» նախագծից` ոչ. մի կեղծ հերոս խաղացեք․ Արման ԱբովյանՈւնեցեք քաջություն և ընդունեք, որ այս ամբողջ ներկայացումը կազմակերպված է բացառապես առաջիկա ընտրություններին ընդառաջ, որպեսզի կրկին մարդկանց գլխում մշուշ սարքեք։Ավելին13:0009.08.25 -
Արտաքին քաղաքականությունԹեհրանը մտահոգություն է հայտնել ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ որպես կայունության ճանապարհին նշանակալի քայլ: Միևնույն ժամանակ, Թեհրանը մտահոգություն է հայտնում ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես ընդհանուր սահմանների մոտ, որը կարող է վտանգել տարածաշրջանի անվտանգությունն ու հավասարակշռությունը: Իրանը մշտական երկխոսություն է պահպանում հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ և ընդգծում, որ Կովկասում խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին: Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական համաձայնեցումը դիտվում է որպես տևական խաղաղության հասնելու կարևոր փուլ։ Թեհրանն ընդգծում է տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը: Տրանսպորտային միջանցքների ստեղծման և կոմունիկացիոն ցանցերի ապաշրջափակման ցանկացած նախաձեռնություն պետք է իրականացվի բացառապես փոխադարձ շահերի հիման վրա և առանց արտաքին ճնշման։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես բաց է մնում Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային ձևաչափի շրջանակներում:Ավելին12:4509.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյան-Ալիև ջերմ ձեռքսեղմում, 7 կետ և 395 բառ. ի՞նչ ստորագրվեց ՎաշինգտոնումՀայլուր 12։30 Փաշինյան-Ալիև ջերմ ձեռքսեղմում, 7 կետ և 395 բառ. ի՞նչ ստորագրվեց ՎաշինգտոնումԱվելին12:3009.08.25 -
ԻրավականՀԷՑ-ի բաժնետեր Նարեկ Կարապետյանը ՀԾԿՀ-ի դեմ հայց է ներկայացրել դատարան․ «Հետք»ՏԿԵՆ-ը հաղորդման մեջ նշել էր, որ ՀԷՑ-ում ավելանում են համակարգային վթարները, օդային բազմաթիվ գծեր ֆիզիկապես մաշված են և ժամանակին չեն վերակառուցվել, չեն ապահովվում էլեկտրաէներգիայի համապատասխան լարման ցուցանիշները և այլն, ինչը բերում է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների։ Մատուցված ծառայությունների որակը վատ է, իսկ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվությունը հավաստի չէ։ Դրանից սպառողների շրաջանում առաջանում էր դժգոհություն, քանի որ խախտվում են նրանց իրավունքները։Ավելին12:2109.08.25 -
ԻրավականԲնակարանային գողություն` Տափերականում․ կատարողն ու գողոնը հայտնաբերվել ենՕգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն: Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս: Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կատարվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին: Նա հայտնաբերվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին, որտեղ խոստովանեց, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 5.30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը: Հայտնաբերվել է նաև գողոնը։ Դրանք գրավադրվել էին բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում: Կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին` տնից բացակայելիս կողպել տան մուտքի դուռը: Իսկ այս դեպքով հանգամանքները պարզվում են:Ավելին12:1509.08.25 -
ՔաղաքականՑավոք, արդյունք չկա․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին«Այդ թեմա քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում: Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ բան ասել: Քանի որ, ցավոք, դեռ արդյունք չկա, տեղի չի ունեցել այն՝ ինչ սպասում ենք, մենք պետք է ընկալենք, որ արդյունք չկա: Իսկ բարձրագույն մակարդում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կշարունակենք բարձրացնել»,- նշել է նա:Ավելին12:0909.08.25 -
ՀայաստանՀայաստանի պաղեստինացումը․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-իցԴեռևս 2020թ. դեկտեմբերին, երբ չարիքը սկսեց խոսել այսպես կոչված «անկլավների» մասին, դեռ այն ժամանակ շեշտեցի, որ սա տանում է մեր երկրի պաղեստինացման՝ չորս կողմից շրջափակված, թշնամու կողմից վերահսկվող ճանապարհներով և անցակետերով՝ հյուսիսից Տավշո գյուղերն ու տարածքները հանձնելով մինչև Լոռվա սահման, իսկ հարավից Տիգրանաշեն ու Սյունիքը կտրելով ճանապարհ կամ միջանցք կոչվածով։ Դժբախտաբար, այս կանխատեսումս իրականություն է դառնում։Ավելին12:0509.08.25 -
ՀասարակականԵրևանում մեքենա է այրվելՕգոստոսի 9-ին, ժամը 03:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։03-ին, մարվել՝ 04։14-ին։ Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և ջերմահարվել՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ․ տուժածներ չկան։Ավելին12:0009.08.25 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը«Մենք երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ վարչակազմին այս գործընթացին ակտիվ աջակցելու համար։ Հարավային Կովկասի առջև խաղաղության և բարգավաճման վրա հիմնված ապագա կառուցելու պատմական հնարավորություն է բացվում։ Թուրքիան մտադիր է այսուհետ ևս ակտիվորեն աջակցել այդ հնարավորության իրագործմանը՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելով եղբայրական Ադրբեջանին իր նպատակային ջանքերում», — ասված է գերատեսչության հայտարարության մեջ:Ավելին11:4509.08.25 -
ՔաղաքականՀայաստանում շուտով շատ տեսանելի կլինի Թուրքիայի ազդեցությունն ամենօրյա կյանքում․ թյուրքագետԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով ստորագրված բոլոր թղթերն առանց բացառության ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի ու պահանջների բավարարմանը: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Կարելի է իհարկե լսել նիկոլական քարոզչությունը, որը մեզ բոլորիս 7 տարի է ստում է ու «հաղթումենք» է անում, սակայն եթե դա մի կողմ դնենք, ապա պատկերը շատ հստակ է: Բավական է ասել, որ եթե սա լիներ իրոք փոխշահավետ գործարք, ապա կհայտարարվեր, օրինակ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանում են Հայաստանի վրա դրված բլոկադան, ազատում են ՀՀ գրաված տարածքները, վերադարձնում են գերիներին և էլի բազմաթիվ հարցեր: Սակայն նման բան չկա: Չի էլ լինելու: Այդ դեպքում ինչի համար էր երեկվա մեծ շոուն: Պատասխանը շատ պարզ է: Եթե նայեք, ապա կտեսնեք, որ միակ բանը, որի որոշ մեխանիզմներ նկարագրված են քիչ թե շատ հստակ, դա «միջանցքն» է: Մնացածը` սիրուն ու ոչինչ չպարտադրող խոսքեր էին` կենացներ: Այս ամենը նրա համար էր, որ Հայաստանին պարտադրված, ՀՀ դե-ֆակտո իշխանության համաձայնած ու Սյունիքի փաստացի սողացող նվաճում ենթադրող «Զանգեզուրի միջանցքը» դառնա իրականության, բայց մի քիչ ավելի նուրբ ու ոչ այդքան վախենալու տեսքով, բայց էությամբ` նույնը: Սկզբից ամերիկյան, հետո արդեն ուղիղ թուրքական միջնորդությամբ աշխատող ճանապարհը դառնալու է Մեղրին ու ողջ Սյունիքը վերցնելու ամենահարմար միջոցը: Հիմա սկսվելու է Հայաստանը մի քանի երկրների բախման կետի վերածելու ավելի մեծ փուլը: Այսուհետ մենք կորցնում ենք այս հարցում նաև Իրանի անվերապահ աջակցությունը և ուժեղացնում Թուրքիայի դիրքերը: Հայաստանում շուտով շատ տեսանելի կլինի Թուրքիայի ազդեցությունը նաև ամենօրյա կյանքում: Կարծում եմ` այն տեսքով, որ ոչ մեկիդ դուր չի գա: Էս ամենից շահում է նաև ևս մեկ կողմ. Հայաստանը ղեկավարող խմբավորումը: Շատ սիրուն փաթեթավորմամբ հերթական զիջումը կապահովի զանգվածային անտարբերության կամ նույնիսկ աջակցության որոշակի տոկոս ու կերաշխավորի հաղթանակ ընտրություններում: Երեք օրից կհրապարակվի նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների նախաստորագրված տեքստը: Կարծում եմ` հատուկ չեն միաժամանակ հրապարակում, որ հանրային բողոքը ավելի քիչ լինի: Առանձնապես գաղտնի բան չկա` «անկլավներ» և նոր զիջումներ: Այս իրավիճակում միակ հարցը, որ ես ունեմ, ուղղված է Հայաստանի իրական վերնախավերին` ազգային դաշտի քաղգործիչներից մինչև բլոգերներ: Դուք ու մենք ունենք շատ քիչ ժամանակ Հայաստան պետությունը շատ գեղեցիկ փաթեթավորված կործանումից փրկելու համար: Ի՞նչ ենք անելու: Որո՞նք են քաղաքական քայլերը: Ու խնդրում եմ, որ վերլուծություններ չանեք: Վերլուծաբան չեք, գործիչ եք: Վերլուծություն ես ու գործընկերներս կարողանում ենք անել, շատ դեպքերում` ավելի լավ»,-գրել է Գեղամյանը։Ավելին11:3009.08.25 -
ՄիջազգայինՀայտնի է՝ երբ և որտեղ կհանդիպեն Թրամփն ու ՊուտինըՇնորհակալություն այս հարցին ձեր ուշադրության համար»,-գրել է Թրամփը Truth Social հարթակում։Ավելին11:1509.08.25 -
ՔաղաքականԻշխանությունները որոշել են Հայաստան չթողնել ամերիկացի փաստաբանին․ «Փաստ»Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 8-ին, մամուլը գրեց, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբանի այցը հրատապ է և կապված է մի քանի աղմկահարույց գործի հետ՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։ Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ։Ավելին11:0009.08.25 -
Արտաքին քաղաքականությունՖրանսիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանային հաղորդակցման կապերի զարգացումը և սահմանների բացումը՝ հարգելով պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սկզբունքները, պետք է հնարավորություն տան Հարավային Կովկասին դառնալ խաղաղության և բարգավաճման գոտի՝ ի բարօրություն տարածաշրջանի բնակչության»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ՝ նշելով, որ ֆրանսիական կողմը հետագայում ևս շարունակելու է ակտիվորեն աջակցել խաղաղության գործընթացին։Ավելին10:4509.08.25 -
Արտաքին քաղաքականությունՏոկաևն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրինՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արդյունավետ միջնորդական առաքելության շնորհիվ: Այս մասին գրել է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը իր Telegram ալիքում: «Պետության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև եզակի համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արդյունավետ միջնորդական առաքելության շնորհիվ, ով կարողացել է համոզել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին ցուցաբերել քաղաքական կամք և ռազմավարական հեռատեսություն», – ասել է Ժելդիբայը:Ավելին10:3009.08.25 -
ՔաղաքականԽաղաղության օրակարգն այսօր իրականություն է. Արմեն ԳրիգորյանԽաղաղությունը Հայաստանի անվտանգության ամենագլխավոր երաշխիքն է, և խաղաղության օրակարգն այսօր իրականություն է, այս մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Վաշինգտոնյան համաձայնագրերով մենք ամրապնդեցինք Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Հավերժ փառք նահատակներին»,- նշել է նա։Ավելին10:1809.08.25 -
ՔաղաքականՎաշինգտոնում ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը Հայաստանին նոր արհավիրքներ են բերելու․ «Հայաքվե»ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումն ստորագրելով՝ վարչախումբը փաստացի ընդունելի է համարում Արցախի բռնազավթումը և հայաթափումն Ադրբեջանի կողմից։ Բացի նրանից, որ սրանով ոտնահարվում են 140 հազար արցախցիների կյանքի, արժանապատվության և գույքային իրավունքները, ի չիք է դառնում սերունդների պայքարը Արցախի ազատության համար, նաև այս անպատժելիությունը Բաքվի բռնապետական ռեժիմի համար կանաչ լույս է վառում Հայաստանի հանդեպ նոր ագրեսիա սանձազերծելու, նոր տարածքներ գրավելու, նոր էթնիկ զտումներ իրականացնելու համար։Ավելին10:1509.08.25 -
ՔաղաքականԿան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, պետք է վերադարձնենք. Փաշինյան«Այո, ճիշտ ենք ասում՝ կան տարածքներ, որ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև պիտի ասենք, որ կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ։ Պիտի սահմանազատման գործընթացը շարունակվի և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Արդբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ։ Կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա կամ օրինակ հանրաքվեների միջոցով տարածքների փոխանակում պիտի իրականացվի այն տրամաբանությամբ, որ 29,743 քմ կմ տարածքը անխախտելի մնա»,-ասել է Փաշինյանը։Ավելին10:0909.08.25 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին․ ԿալասԵվրամիությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը նշանակալի առաջընթաց է համարում տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում։ Այս մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։Ավելին10:0509.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-12-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին10:0009.08.25