Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:15
09.08.25
253

Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանը

Img default alt hy

Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ 

Գերատեսչությունն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։  

«Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանը, որը պաշտոնականացվել է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի հատուկ առաջնորդությամբ։

Մենք բարձր ենք գնահատում երկու ազգերի տեսլականը՝ բաժանման փոխարեն երկխոսությունը ընտրելու հարցում՝ նշանավորելով տասնամյակներ տևած հակամարտության ավարտը և հիմք դնելով հարաբերությունների լիակատար  կարգավորմանը»,- նշված է Ալբանիայի ԱԳ նախարարության գրառման մեջ։