Լրահոս
2025-08-10
-
ՀասարակականՄեքենաներ են բախվել․ վարորդները և 5 ուղևոր հիվանդանոցում ենՕգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին12:0010.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3010.08.25 -
ՔաղաքականՈ՞րն է երաշխիքը, որ սա հենց խաղաղությունն է, որը փորձում են վաճառել էս միամիտ ու պատերազմից վախեցած ժողովրդին. Սևակ ՀակոբյանՀիշեցնեմ, ժողովուրդ, 2020թ․ պատերազմից հետո ինչ եղել է, անունը դրել են խաղաղությանը միտված քայլեր, ցանկություն, կամք ու նման ձևակերպումներ։ Ինչո՞վ է տարբերվում երեկվա ստորագրված թուղթը նախորդ բոլոր թղթերից։ Մեզ ասում էին, չէ՞, դե եկեք Արցախի հարցը լուծենք, երաշխիքներ մտածենք, արդյունքում Արցախից 120 հազար հոգի բռնագաղթվեց։ Կարծես թե խաղաղությանը միտված ադրբեջանահաճո սցենարը լրիվ ամբողջացրել էիք, պարզվեց՝ անելու բաներ կան, ու անում եք։Ավելին11:0010.08.25 -
ՀասարակականՎթար` Գեղարքունիքի մարզում․ հղի կինը և մեկամյա երեխան տեղափոխվել են հիվանդանոցՕգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ին Երևանի բնակիչ, 67-ամյա Ռոբերտ Խ․-ն իր վարած Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում առկա երկաթե ճանապարհային նշաններին և, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 27-ամյա Լ․ Խ․-ն և մեկամյա Հ․ Գ․-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներից Լ․ Խ․-ն հղի կին է։Ավելին10:3010.08.25 -
ՔաղաքականՀՀ-ի համար վտանգավոր կարող է լինել, եթե հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում. ՈսկանյանԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Դիվանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտոնական տեսակետները, որոնք ներառում են ԱԳՆ հայտարարությունը և ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը, պարունակում են անհանգստություններ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցածի վերաբերյալ։ Մասնավորապես, Վելայաթիիի հարցազրույցից դատելով՝ Իրանը մտադրություն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու նպատակով՝ համարելով, որ նման ներկայությունը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։ Ուշագրավ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նույնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքին»։ Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները»։Ավելին10:0010.08.25
2025-08-09
-
Արտաքին քաղաքականությունԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։Ավելին23:5809.08.25 -
ՀասարակականԲեռնատարի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ բժիշկները արձանագրել են նրա մահըԱյսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 89-րդ կմ հատվածում բեռնատար ավտոմեքենայի մոտ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Տեղում Ապարանի հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Մախմուդովի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Արագածոտնի բնակիչ, 50-ամյա Թաթուլ Մ․-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է և, մինչ բժիշկների ժամանումը, հանկարծամահ է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Ավելին23:4509.08.25 -
ՀասարակականԿրակոցներ և դանակահարություն՝ Վանաձորում. կան վիրավորներԱյսօր, օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ 1 անձ հրազենային վնասվածքով եւ 1 անձ էլ դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ Վանաձորի բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ Վանաձոր բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանները և Լոռու մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցից։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան նման հետքեր, կրակված պարկուճներ։ Հրազենային վնասվածք ստացածը Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Մովսես Կ.-ն է, իսկ դանակահարվածը՝ Լոռու մարզի բնակիչ, 58-ամյա, ծնված Կարեն Հ.-ն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները և պարեկները, ևս մեկ հոգի՝ ոտքի մասում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Կան կասկածներ, որ նա նույնպես նշված դեպքի վայրում է հրազենային վնասվածք ստացել։Ավելին23:4009.08.25 -
ՔաղաքականՍա Հայաստանում Էրդողանի և Ալիևի շահերի պաշտպանների «բարաթն» է. Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա սովորական թուղթ չէ, սա Հայաստանում Էրդողանի և Ալիևի շահերի պաշտպանների «բարաթն» է, եթե ավելի քաղաքական՝ 2026 թվականին խորհրդարանական ընտրություններում Թրամփի միջնորդությամբ քարտ բլանշ է՝ Էրդողանի կողմից։ Ընտրություններին միայն պետք է տեսնեք, թե ինչպե՜ս են թափահարվելու այս թղթի կտորները․․․ Իսկ մինչև ընտրություններ, «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվելու, քանի որ Ալիևը պահանջում է Սահմանադրության փոփոխություն։ Իսկ դրան հասնելու համար Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց շահերի պաշտպանը մնա իշխանության, սիրելի՛ ընդդիմություն․․․»:Ավելին23:2009.08.25 -
ՀասարակականՔաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողացել վերադառնալՕգոստոսի 9-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ մոտ 200 մետր հեռավորությունից քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ։Ավելին23:0009.08.25 -
ՀասարակականՆոր կառուցվող բնակելի թաղամասի մոտ «Mercedes»-ը բախվել է LED էլեկտրասյանըԱյսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության Երևանի թիվ 7-րդ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։Ավելին22:4009.08.25 -
ՀայաստանՎա՜յ, մամա ջան. Սպիտակ տան գիշերից հետո սև առավոտ է բացվել ԵրևանումՆիկոլ Փաշինյանին լսել են Հայաստանի քաղաքացիները և նրա պատասխաններն ավելի շատ հարցեր են առաջացրել՝վերածվելով մտահոգությունների մի մեծ շղթայի: Չեն վստահում մարդիկ Հայաստանի վարչապետի բարի մտադրություններին, Ադրբեջանի նախագահի ստորագրություններին:Ավելին22:2009.08.25 -
ՄիջազգայինԹրամփը Պուտինին ժամադրում է օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում. Զելենսկին «հող չի տալիս»Իրեն խաղաղարար համարող Թրամփը, կարծես, սիրում է ուրբաթը: Ռուսաստանի նախագահի հետ ԱՄՆ նախագահը կհանդիպի ուրբաթ՝ օգոստոսի 15-ին, իր սիրելի Ալյասկայում: Ալյասկան՝ ԱՄՆ 50-րդ նահանգը, պատմականորեն մինչև 1867 թվականը Ռուսական կայսրություն էր: Ալյասկան Միացյալ Նահանգներին է վաճառվել՝ «Քաղաքացիական բարեկամության գործարքով»՝ ավելի քան 7 միլիոն դոլարով:Ի՞նչ գործարքով կարող են ավարտվել Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները:Ավելին22:0009.08.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանի և մյուսների գործը մակագրվել է Կարեն ՖարխոյանինԲագրատ Սրբազանի և մյուսների վերաբերյալ գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Հովսեփ Սարգսյանը։ Հիշեցնենք՝ մեղադրանք է առաջադրվել 18 անձի՝ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։ Այսպես կոչված «ռեպրեսիաների» գործով կալանավորվել է 18 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Տավուշի թեմի մամուլի քարտուղար, Սրբազան պայքարի մասնակից Լիդիա Մանթաշյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Աղվան Արշակյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Կարո Օկոմուշյանը, Տիգրան Թոփալյանը, գործարար Տիգրան Գալստյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, ակտիվիստ Արսեն Ղազարյանը։ Ավելի ուշ նույն գործով կալանավորվեց նաև Արթուր Սարգսյանը։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ հետագայում Հրայր սարկավագն ազատ է արձակվել։Ավելին21:5109.08.25 -
ՔաղաքականՔանի՞ գրոշ արժեր 2020 թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը. Արմեն ԱյվազյանՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է. «Ֆրանսիան շտապեց սրտանց ողջունել Թրամփի միջնորդությամբ ու հովանավորությամբ Վաշինգտոնում կնքված ՀՀ-Ադրբեջան-ԱՄՆ խայտառակ համաձայնագրերը, որոնցով փաստացի օրինականացվում են Արցախի հայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Բայց այդ դեպքում քանի՞ գրոշ արժեր 2020 թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»՝ 305 կողմ և ընդամենը 1 դեմ ձայներով։ Հարցս, իհարկե, հռետորական է։ Միշտ էլ պարզ էր, որ Ֆրանսիայի «հայասիրությունը» մակերեսային է ու թատերական, իսկ բարոյական արժեքները՝ մեկ-երկու շիշ շամպայնի արժեք»:Ավելին21:4009.08.25 -
Արտաքին քաղաքականությունԱռևտուր՝ կռվից հետո կամ վաշինգտոնյան հռչակագիրը. Թրամփը Փաշինյանի ու Ալիևի զանգին կսպասի, եթե չստացվիԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագիր եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Կողմերը պարտավորվել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, բացել առևտրային, ճանապարհորդական և դիվանագիտական կապերը, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։Ավելին21:2009.08.25 -
Արտաքին քաղաքականությունԶանգեզուրի միջանցքը կդառնա Թուրքիան թյուրքական աշխարհի հետ կապող հիմնական օղակ. ՖիդանԵթե այս միջանցքը, որը մենք համատեղ ծրագրում ենք, իրականացվի, այն կդառնա տրանսպորտային երթուղու կարևոր մաս, որն անխափան կանցնի Եվրոպայից մինչև Ասիայի խորքերը։Ավելին21:0009.08.25 -
ՔաղաքականԻրանը մտահոգված է, Ռուսաստանը նախազգուշական հարվածում է. ռազմական պլացդա՞րմ է դառնում ՆախիջևանըԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային անդամներից մեկը՝ Ռուսաստանը, դեռ լուռ է : Արձագանք Մոսկվայից չկա: Իրանը ողջունել է երկու երկրների միջև Խաղաղության պայմանագրի ստորագրումը ՝ այն համարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։ Սակայն Թեհրանը նաև մտահոգություն է հայտնել արտաքին միջամտության վերաբերյալ, հատկապես՝ իր սահմանների մոտ:Ավելին20:4509.08.25 -
ԻրավականԸստ դատախազության՝ արցախցիների դեմ ատելության խոսքի դրսևորումները թույլատրելի ու նորմալ երևույթներ են․ փաստաբանԴատախազությունը բողոքարկել է դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին արցախցիների դեմ ատելության խոսքի դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությանը։ Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը: «Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը։ Ատելության նյութերը կարող եք տեսնել մեկնաբանություններում»,- գրել է նա։Ավելին20:3609.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Կործանման ճանապարհ են անվանում հայերը՝ «Թրամփի ուղին». մեծ զայրույթ՝ ԵրևանումՀայլուր 20:30 Կործանման ճանապարհ են անվանում հայերը՝ «Թրամփի ուղին». մեծ զայրույթ՝ ԵրևանումԱվելին20:3009.08.25