Լրահոս
2025-08-09
-
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին․ ԿալասԵվրամիությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած համաձայնագրերը նշանակալի առաջընթաց է համարում տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու գործում։ Այս մասին ԵՄ անունից հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։Ավելին10:0509.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-12-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին10:0009.08.25 -
ՀասարակականՀայ կինոյի լեզուն «կտրում է» Հայաստանի իշխանությունը. աղմկոտ նախագիծը մերժում են մասնագետներըԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է փոխել Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը: Այս փոփոխությունը, ըստ արվեստագետների, կսահմանափակի իրենց ստեղծագործական ազատությունը, կվնասի միջազգային գործընկերությանը և կխոչընդոտի ազգային թեմաներով ֆիլմերի ստեղծմանը: Աղմկոտ նախագիծը մերժում են կինեմատոգրաֆիստները:Ավելին09:4509.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3009.08.25 -
Քաղաքական«Թրամփի ուղի»-ով Հայաստանը Ռուսաստանի ու Իրանի հետ ստանում է երկաթուղային կապ, որը 30 տարի է՝ չունենք. Փաշինյան«Իհարկե, անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը»,- ասաց վարչապետը։Ավելին09:1009.08.25 -
ՔաղաքականԻրանի նկատմամբ այս նախագծում որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա․ ՓաշինյանՎարձով տարածք տալու մասին մասին խոսք լինել չի կարող: Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ Հայաստանի Հանրապետության մաս, և ստորագրված հռչակագրով այդ հարցը փակվեց ընդհանրապես այնքանով, որ մենք երկկողմանի ստորագրեցինք, որ մենք միմյանցից տարածքային նկրտումներ չենք ունենալու։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկրորդը ռազմական հենակետ․ Իրանի նկատմամբ այս նախագծում որևէ ուժային, ռազմական կոմպոնենտ չկա և դրա մասին խոսք լինել չի կարող, պետք չի ստեղծել խոսություներ, որոնք չկան»,-ասել է Փաշինյանը։Ավելին08:5809.08.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ում նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը. պարզաբանում է Փաշինյանը«Մենք ոչ թե Ադրբեջանի հետ որոշեցինք, որ չենք կարողանում երկկողմ ձևաչափով բանակցել, այլ այս պրոցեսը միչ փոքր այլ նշանակությոն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ»-ում ներդրումներ իրականացնելու ԱՄՆ-ի ակտիվ ցանկության վրա»,- ասաց նա։Ավելին08:4709.08.25 -
ՔաղաքականԱյս պահին գոյություն ունեն միայն այն փաստաթղթերը, որոնք ստորագրված են․ Փաշինայն«Հետագայում ինչպիսին էլ լինեն լուծումները, որոնց շուրջ, իհարկե, կլինեն խոսակցություններ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում, և փոխադարձությունը պետք է աշխատի։ Մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ։», – ընդգծել է Փաշինյանը։Ավելին08:3909.08.25 -
Արտաքին քաղաքականությունԵթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի․ ԱլիևԿարծում եմ՝ ժամանակ կորցնելու կարիք չկա։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է հետաձգվի։ Վաշինգտոնում լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ավելին08:3509.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ փայտե տնակումՕգոստոսի 8-ին, ժամը 22։09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռազմական ոստիկանության մոտ այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայակովսկի գյուղում՝ չշահագործվող փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ օգոստոսի 9-ին, ժամը 03:44-ին: Այրվել է տնակը (մոտ 30 քմ)՝ գույքով:Ավելին08:3009.08.25 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ Սպիտակ տանը վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից քաղաքական հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, երկարաժամկետ, կայուն խաղաղության ճանապարհ է հարթում՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար, և միաժամանակ ամփոփում է ԵՄ բազմամյա ջանքերը։Ավելին08:2009.08.25 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Բայրամովը նախաստորագրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրըՎաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։Ավելին08:1309.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը Վաշինգտոնից կրկին պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղՓաշինյանը Վաշինգտոնից կրկին պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղԱվելին08:0809.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ուղիղՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։Ավելին01:5809.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի տեքստը1․ Մենք և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ․ Թրամփը ականատես եղանք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրմանը Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից։ Ըստ այդմ, մենք ընդունեցինք Համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։Ավելին01:4509.08.25 -
Արտաքին քաղաքականությունՄենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին. ԱլիևԱյսօր մենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը հայտարարեց Իլհամ Ալիևը։ «Այն սկիզբ էր առել 92թ., ԵԱՀԿ շրջանակում բանակցությունը շարունակվում էր երեք տասնամյակ առանց որևէ արդյունքի։ Ուրիշ էլ ո՞վ է արժանի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ոչ նախագահ Թրամփը։ Նա վեց ամսում հրաշք է գործել»,- ասաց Ալիեւը։Ավելին01:0609.08.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը բացառիկ համագործակցություն է հաստատում ԱՄՆ-ի հետ. Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ«Երկար ժամանակ՝ 35 տարի նրանք կռվեցին։ Եվ հիմա նրանք ընկերներ են և ընկերներ են մնալու երկար ժամանակ». այս խոսքերով օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության մեկնարկում իր ելույթը սկսեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Ավելին00:4709.08.25 -
ՔաղաքականԻ՞նչ փաստաթղթեր են ստորագրել Փաշինյանն ու ԹրամփըՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը։ Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․ - «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին - Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին - Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին»: Գրառմանը կից Բաղդասարյանը հրապարակել է լուսանկարներ:Ավելին00:3409.08.25 -
ՔաղաքականԹրամփը, Փաշինյանն ու Ալիևը ստորագրեցին «Թրամփի երթուղին» ստեղծելու մասին փաստաթուղթըՀՀ վարչապետն ընդգծել է, որ սա մեծագույն գործարք է:Ավելին00:2809.08.25 -
Իրավական«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանում հայտնի երգիչՕգոստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները օդանավակայանում ձերբակալել են ՀՀ հայտնի երգիչներից մեկին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի իր, ինչի վերաբերյալ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։ Նշված բաժին է ներկայացվել նաև երգիչը։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հաղորդվում։Ավելին00:1909.08.25