Լրահոս
Քաղաքական
13:00
09.08.25
382

Արդյոք Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» նախագծից` ոչ. մի կեղծ հերոս խաղացեք․ Արման Աբովյան

Img default alt hy

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երբ սրանք անդադար ճղվում են մեջտեղից՝ հայտարարելով, թե պատերազմ չի լինելու, երեխաները չեն մահանալու, միջանցք չի լինելու և այլն, պարզապես տվեք մի քանի պարզ հարց, և վստահ եմ՝ դրանցով կարելի է վերջակետ դնել այս հակահայկական ստերի ողջ փառատոնին։

1. Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» նախագծից։
Պատասխան – Ոչ։

2. Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնվել է, որ միջանցք չի լինելու։
Պատասխան – Ոչ։

3. Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքացիները պատրաստ են անցնել բոլոր ընթացակարգերը անմիջապես հայկական սահմանապահների և մաքսավորների վերահսկողությամբ՝ առանց երրորդ կողմի միջամտության։
Պատասխան – Ոչ։

4. Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիներն ու հայկական բեռները Ադրբեջանի տարածքով անցնելու են նույն ընթացակարգով, որով ադրբեջանցիներն են անցնելու հայկական տարածքով։
Պատասխան – Ոչ։

Կարծում եմ՝ շարունակելն այլևս անիմաստ է. ամեն ինչ արդեն պարզից պարզ է։
Ունեցեք քաջություն և ընդունեք, որ այս ամբողջ ներկայացումը կազմակերպված է բացառապես առաջիկա ընտրություններին ընդառաջ, որպեսզի կրկին մարդկանց գլխում մշուշ սարքեք։
Հա, և մի բան էլ… Միգուցե դուք մոռացել եք, թե ինչպես նույն եռանդով ու էքսպրեսիայով, ինչպես այսօր, գոռում էիք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո եղավ այն, ինչ եղավ։

Դուք մոռացել եք, բայց մենք հիշում ենք։

Այնպես որ, մի կեղծ հերոս խաղացեք»։