Լրահոս

2025-08-09
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զանգեզուրի միջանցքը կդառնա Թուրքիան թյուրքական աշխարհի հետ կապող հիմնական օղակ. Ֆիդան
    Եթե այս միջանցքը, որը մենք համատեղ ծրագրում ենք, իրականացվի, այն կդառնա տրանսպորտային երթուղու կարևոր մաս, որն անխափան կանցնի Եվրոպայից մինչև Ասիայի խորքերը։
    21:00
    09.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իրանը մտահոգված է, Ռուսաստանը նախազգուշական հարվածում է. ռազմական պլացդա՞րմ է դառնում Նախիջևանը
    ԵԱՀԿ Մինսկի խմբի առանցքային անդամներից մեկը՝ Ռուսաստանը, դեռ լուռ է : Արձագանք Մոսկվայից չկա: Իրանը ողջունել է երկու երկրների միջև Խաղաղության պայմանագրի ստորագրումը ՝ այն համարելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու կարևոր քայլ։ Սակայն Թեհրանը նաև մտահոգություն է հայտնել արտաքին միջամտության վերաբերյալ, հատկապես՝ իր սահմանների մոտ:
    20:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ըստ դատախազության՝ արցախցիների դեմ ատելության խոսքի դրսևորումները թույլատրելի ու նորմալ երևույթներ են․ փաստաբան
    Դատախազությունը բողոքարկել է դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին արցախցիների դեմ ատելության խոսքի դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությանը։ Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը: «Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը։ Ատելության նյութերը կարող եք տեսնել մեկնաբանություններում»,- գրել է նա։
    20:36
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Կործանման ճանապարհ են անվանում հայերը՝ «Թրամփի ուղին». մեծ զայրույթ՝ Երևանում
    Հայլուր 20:30 Կործանման ճանապարհ են անվանում հայերը՝ «Թրամփի ուղին». մեծ զայրույթ՝ Երևանում
    20:30
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հնդկաստանի ԱԳ նախարարը աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույց է ունեցել օգոստոսի 9-ին։   Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարությունից, Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։  Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, օգոստոսի 8-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է եռակողմ հռչակագիր, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
    20:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իրավաբան Ամստերդամի մուտքը Հայաստան արգելելու պատճառը Սամվել Կարապետյանի գործն է․ News.am
    Այսօր մամուլը գրեց, որ օգոստոսի 11-ին արդեն Հայաստան պետք է ժամանի մարդու իրավուքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Գրվեց, որ իշխանությունները որոշում են կայացրել երկիր չթողնել նրան։ Նոր տեղեկություններ են ի հայտ գալիս իրավաբանին Հայաստան չթողնելու վերաբերյալ, ըստ որոնց՝ իշխնության այդ կապրիզի պատճառը Սամվել Կարապետյանի գործն է։ Ռոբերտ Ամստերդամը Հայաստան է գալիս Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման գործով, գրում է News.am-ը։ Իշխանությունը, մեր տեղեկություններով, այս քայլով փորձում է առանց այն էլ անհիմն մեղադրանքով հարուցված գործի պատճառով նոր գլխացավանքի մեջ չընկնել, առանց այն էլ Կարապետյանի փաստաբանական թիմը մշտապես ապացուցում է քրգործի փուչ լինելը։ Իսկ Ռոբերտ Ամստերդամը աշխարհում հայտնի է որպես սկանդալային գործիչ, որը հանդես է եկել տարբեր երկրներում բավականին հայտնի հանրային, քաղաքական գործիչների պաշտպանությամբ։
    20:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը խաղաղության ուղղությամբ
    «Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել իր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- նշված է գրառման մեջ։ 
    19:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը. դա բխում է նաև Բաքվի շահերից․ Սարգսյան
    Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարին, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ: Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ:
    19:30
    09.08.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Թրամփի պայթյունավտանգ հրադադարները. ո՞վ է ԱՄՆ նախագահը՝ արյունալի պատերազմներ մղող աշխարհում
    Յոթ ամիս առաջ խաղաղության աննախադեպ խոստումներով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը 24 ժամում լուծելու, Գազայի հատվածը Ռիվիերայի վերածելու պնդումներով իշխանության եկած ԱՄՆ հանրապետական նախագահը փաստացի դեռ ոչ մի պատերազմ չի դադարեցրել աշխարհում: Ի՞նչ է տալու Հայաստանին Թրամփի ներկայությունը Կովկասում:
    19:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը. ՀՀ նախագահ
    Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։
    19:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զախարովան մեկնաբանել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները
    Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նրա տարածքով բեռների տարանցման հարցերը կարգավորվում են միասնական մաքսային տարածքի ընդհանուր կանոններով: Սա ստեղծում է լրացուցիչ իրավական և լոգիստիկ շրջանակ, որը պետք է հաշվի առնել նոր երթուղիների քննարկման ժամանակ:
    18:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ռուսաստանի վտանգավոր լռությունը և Իրանի մտահոգությունը. Թրամփը մտնում է Կովկաս
    Հայլուր 18։30 Ռուսաստանի վտանգավոր լռությունը և Իրանի մտահոգությունը. Թրամփը մտնում է Կովկաս
    18:30
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան
    Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»:
    18:25
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը ստացավ թղթի կտոր, որը կբերի Հայաստան որպես մեծ ձեռքբերում․ Ռոբերտ Մարգարյան
    Ստորագրված հռչակագաիրը պետք էր Թրամփին ընդամենը Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը սակարկության թեմա ունենալու համար: Թրամփը հրաժարվում է TRIPP-ից դիմացը Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայում պատերազմը: Դա նաև ինչպես նկատեցիք, միաժամանակ ծառայում է նրա նոբելյան մրցանակի առաջադրմանը:
    18:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԽԽՎ նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
    «ԵԽԽՎ-ն միշտ խթանել է խորհրդարանական դիվանագիտությունը այս հակամարտության մեջ և պատրաստ է աջակցել այս համաձայնագրի կոնսոլիդացման փուլերին և ամրապնդել փոխադարձ վստահությունը»,-գրել է նա։ 
    18:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 9 դեպք
    Օգոստոսի 8-ին, ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել լուսացույց։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով կոտրված ծառերի ճյուղերի մասնատման և հեռացման, տարածքների սահմանազատման, տանիքի թուլացած թիթեղների և լուսացույցերի ապամոնտաժման աշխատանքներ։
    17:45
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում «Toyota Land Cruiser»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա 4 տուժած
    Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վարորդը օտարերկրացի է, վիրավորներն էլ՝ նրա կինն ու երկու անչափահաս երեխաները։
    17:30
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստորագրված հայտարարությունը ուղղված է բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանը․ ՀՅԴ Բյուրո
    «ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կասկածի տակ դնելով ՀՀ պետականության գոյությունը։
    17:15
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու և կողաշրջված հայտնվել դաշտում
    Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ - Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։ Վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավորներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սպիտակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիան։ Վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ Mercedes-ը վրաերթի է ենթարկել։
    17:00
    09.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել
    Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։ 
    16:45
    09.08.25
    Ավելին