Լրահոս

2025-08-18
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման գործընթացում առաջընթացի մասին
    Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում ավելի շատ առաջընթաց է գրանցվել, քան վերջին երեք տարիների ընթացքում։ «Կարծում եմ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում մենք, հավանաբար, ավելի շատ առաջընթաց ենք գրանցել այս պատերազմը դադարեցնելու հարցում, քան վերջին երեքուկես տարիների ընթացքում», - ասել է Ստաբը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
    23:58
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
    ՀՀ մայրաքաղաքում օգոստոսի 11-ից 18-ն իրականացրած ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5 327 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 ավտոմեքենա։  Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1207, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 602, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 383, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 405 և 1461 այլ իրավախախտում։ 162 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 342-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 43-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 71-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 68 անձ։ Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16 172 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 308 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 216 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 506 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 59, չամրակապված վարելու՝ 5460, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 202, վարելու ընթացքում ծխելու՝ 514, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 635, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 80, արագության գերազանցման՝ 2233 և 3700 այլ իրավախախտում։ 521 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1511-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 343-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 7 բեռնատար, 195-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։
    23:46
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «փոքր քննարկում» անցկացնել օվալաձև կաբինետում
    «Մենք որոշ ժամանակ այստեղ կմնանք, այնուհետև կուղևորվենք օվալաձև աշխատասենյակ, որտեղ կանցկացնենք նմանատիպ թեմաներով ևս մեկ փոքրիկ քննարկում», - ասել Է Թրամփը:
    23:39
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լավ զրույց ունեցանք Թրամփի հետ․ Զելենսկին համաձայնել է եռակողմ բանակցություններին
    Ուկրաինայի նախագահը նշել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել տարածքային հարցեր։
    23:26
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք կարող ենք հաղթել, բայց այդ ճանապարհին դու տեղ չունես. Արա Պողոսյան
    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե երկիրը իրական էլիտաներ ունենար, այս քարտեզը կդրվեր սրա առաջ ու պարզ հարց կտրվեր. «Ստացել ես այսքան, հիմա թողել ես այսքանը, փասա փուսեդ հավաքիր ու …»: Բայց որակյալ էլիտաների մասին հիմա խոսելը ճոխություն է, հետևաբար նման հարց տվողն էլ չկա։ Սրան մեր պատասխանը պետք է լինի այն, որ մենք կարող ենք հաղթել, մենք կարող ենք իրական խաղաղություն ունենալ, բայց էդ ճանապարհին դու տեղ չունես…»:
    23:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղարաբաղի հարցը փակելով` խաղաղություն ձեռք չենք բերելու, ավելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետությունը. Սաղաթելյան
    «Օսլոյի համաձայնագրերը ստորագրվեցին 1993-ին և 1995-ին՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ակնկալիքով։ Դրանք ընդունվեցին մեծ հանդիսավորությամբ, միջազգային հանրության ծափահարությունների ներքո․ բոլորն իրենց համոզում էին, որ ձևավորվում է խաղաղության նոր դարաշրջան։ Բայց ի՞նչ տվեց դա մերձավորարևելյան հակամարտությանը։ Ոչինչ։ Երբ ձևը գերակայեց բովանդակությանը, գործընթացը վերածվեց կեղծ հույսի, որը չբերեց ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն։ Եվ այսօր մենք ականատես ենք նոր ցեղասպանության Գազայում։
    23:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ
    Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։52-ին, մարվել՝ 20։55-ին: Այրվել է ավտոմեքենան։
    22:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ․ ԱՄՆ նախագահ
    Թրամփը խոստացել է Ուկրաինային շատ լավ պաշտպանություն տրամադրել խաղաղ կարգավորման շրջանակում։ ️
    22:38
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան կարող է շարունակել գազի ներմուծումն Ադրբեջանից
    «Մենք այժմ բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանը հետաքրքրված է դրանով։ Եթե պայմանագիր կնքվի, մենք կշարունակենք ադրբեջանական գազի ներմուծումը»,- հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը՝ նշելով նաև այն ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի Դաշնության կողմից գազային ենթակառուցվածքների վրա հարձակումների ակտիվացման հետ։ 
    22:30
    18.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Շուխուր մի արեք. կովերը տանջամահ են լինում Շիրակի մարզում
    Մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ են վարակվել Շիրակի մարզի Ազատան գյուղում: Դաբաղից նաև խոճկորի անկման դեպք է եղել: Վարակն արագ տարածվում է՝ չնայած գյուղացիներն իրենց անասունը փակ տարածքներում են պահում:
    22:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ
    Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Վարդան Պ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
    22:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեզ չեն կարող վախեցնել․ Սամվել Կարապետյանի որդի
    Գործարար Սամվել Կարապետյանը այօրս նշում է իր ծննդյան 60-ամյակը։
    21:50
    18.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հակամարդկային սկանդալի կենտրոնում է հայտնել տխրահռչակ ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը
    ԱՆԻՖ-ի` փողերի լվացման սկանդալով հայտնի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը միջազգային սկանդալի կենտրոնում է հայտնվել: Նա կասկածվում է պաղեստինցիների դեմ իրագործած հանցագործությունների համար: Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը բողոք է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի:
    21:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և տարածաշրջանային զարգացումները
    Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան, հայտնում են Կառավարությունից։
    21:35
    18.08.25
    Ավելին
  • Հասարակական
    Երեխաների ժպիտի համար ամեն ինչ արել են «Տաշիր Արենայում». Երևանի կրկեսի նոր գույները
    Հարյուրավոր երեխաներ Հայաստանից ու Արցախից այսօր «Տաշիր Արենա» էին հրավիրվել՝ սիրելի հեքիաթային հերոսների ներկայությունը վայելելու, նոր ու գունեղ հիշողություններ հավաքելու համար: Ազգային բարերարի ընտանիքը որոշել է նրա ծննդյան օրը նշել ավանդույթի ուժով՝ բարի գործով:
    21:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն
    Նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Դանալդ Թրամփը։
    21:20
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պորտուգալիայում աճում է հրդեհների զոհերի թիվը
    Պորտուգալիայի կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգել է ևս երկու օրով։ Երկրում մոլեգնում են հինգ խոշոր անտառային հրդեհներ և տասնյակ ավելի փոքր հրդեհներ։ Նոր բռնկումների ռիսկը համարվում է բարձր։
    21:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքին էլ ատրճшնակ
    Այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։
    21:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ պես հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան
    «Հիշեցնում եմ, որ դեռևս 2025թ.-ի մարտին հայտարարություն եմ արել Ազգային ժողովի ամբիոնից, դրանից հետո կոչով դիմել եմ ժողովրդին, ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ և եթե համաձայն չեք, կոչ եմ արել հեղափոխություն անել։
    20:50
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դարբ գետը. կան տուժածներ
    Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։18-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին Dodge մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դարբ գետը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ ուղևորի և տուժածներին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    20:45
    18.08.25
    Ավելին