Լրահոս
Հասարակական
22:00
18.08.25
165

«Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Վարդան Պ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։