Լրահոս
Հասարակական
22:45
18.08.25
183

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ

Img default alt hy

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։52-ին, մարվել՝ 20։55-ին: Այրվել է ավտոմեքենան։