Լրահոս

2025-08-19
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի արդյունահանում՝ Բյուրակն գյուղում. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
    Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Բյուրակն գյուղի վարչական տարածքում, բազալտի հանքի հատկացված սահմաններից դուրս, իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին համայնքային ոստիկանները ստուգեցին օպերատիվ տվյալը: Տեղում աշխատում էին թրթուրավոր էքսկավատորներ ու տարբեր հաստոցներ: Պարզվեց, որ հատկացված երկուսուկես հեկտար տարածքից դուրս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, առանց թույլտվության և պայմանագրի, արդյունահանում է ծավալել նաև շուրջ 700 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողերում՝ պետությանը պատճառելով վնաս, որի չափը պարզվում է: Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    11:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Օգոստոսի 19-ին, ժամը 03:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, վարորդը տեղում մահացել է: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, երթևեկելի հատվածից հեռացրել երկաթե արգելապատնեշները, ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
    11:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի առանձնազրույցը
    Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Մինչ առանձնազրույցը, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
    11:10
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահին (տեսանյութ)
    Փեզեշքիանը Հայաստան է ժամանել երեկ։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ իր երևանյան այցի հիմնական թեման կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի քննարկումը։ Նա նաև նշել է, որ Արևելք-Արևմուտք երթուղին կարող է դառնալ առևտրի կարևոր հարթակ։
    10:54
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Գոլդեն Գոութ» ընկերության պանրի արտադրամասի գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • պանիրների հասունացման սրահում առկա են եղել կեղտի կուտակումներ, • կաթի ընդունման սրահում, արտադրական տարածքում, փաթեթավորման սենյակում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ, • առաստաղների, պատերի և հատակների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, • դռների մակերևույթները ենթարկված են եղել կոռոզիայի, • սեղանների աշխատանքային մակերեսները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, • սարքավորումների և տարաների որոշակի հատվածներ հնարավորություն չեն տվել իրականացնել լվացման, մաքրման և ախտահանման գործընթացներ, • լվացարանները ապահովված չեն եղել տաք և սառը ջրով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
    10:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աղաբաբյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
    10:35
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ Սրբազանի և 17 մյուս քաղաքացիների դեմ քրեական գործով առաջին դատական նիստը կկայանա այսօր
    Ի թիվս այլոց՝ քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։
    10:25
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավագ քննիչը «Ford Fusion»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ նրա դին մեքենայից դուրս են բերել փրկարարները
    Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 03:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամայիս Դավթյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից, և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառը արտաքին լուսավորության բացակայությունն է, և գծանշումների բացակայությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ մահացածը աշխատում էր ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ որպես ավագ քննիչ։
    10:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը խուսափում է պատասխաններից. ո՞վ է վերահսկելու ադրբեջանական տարանցումը. «Փաստ»
    Միայն թե Ադրբեջանը ոչ մի բան մոռանալ կամ փակել չի պատրաստվում։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը մեծ ոգևորություն առաջացրեց հայտնի «Արևմտյան Ադրբեջանի համայնքում», որն ակտիվորեն աջակցվում է Ալիևի կողմից (նա սիրում է օգտագործել ՀԿ-ները իր շահի համար, օրինակ՝ հիշենք Լաչինի միջանցքում գործող «էկոակտիվիստներին»)։ Այս կազմակերպության նպատակն է, ինչպես իրենք են ասում, «վերադառնալ» Հայաստանի տարածք՝ 300000, եթե ոչ ավելի, ադրբեջանցիներով։
    10:04
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    60-ամյա հոբելյանը՝ բանտում. «Նիկոլի թվի Հայաստանի» առանձնահատկությունը. «Փաստ»
    Վեհափառն ի մասնավորի նշել է. «Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք, գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ»։
    10:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը և ինչ է հայտարարագրել․ «Ժողովուրդ»
    Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ԱԱԾ-ական մարզպետը: Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Կոլյա Միքաելյանը հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ անհատական բնակելի տուն եւ հողամաս Վայք համայնքում։ Գույքերը ձեռք են բերվել 2005 թվականին։
    09:54
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաստացի գործ ունենք հանցագործության կոծկման հետ. «Փաստ»
    Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ դեռևս հուլիսի 8-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որ քրեական վարույթ նախաձեռնվի Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության մի շարք անդամների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի, այդ թվում՝ ատելության խոսքի վերաբերյալ: «Փաստը» հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով նշել, թե ինչ ընթացք է ստացել նշյալ հաղորդումը: Դատախազությունից ստացված պատասխանում նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ Քրեական դատավարության 173-րդ հողվածի 2-րդ մասի հիմքով, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հակաեկեղեցական հայտարարություններում ու գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանություն չեն տեսել:
    09:48
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դեսպաններին հավաքում են Սյունիքում. «Հրապարակ»
    Ըստ որոշ լուրերի, այդ օրերին Սյունիք են մեկնելու նաեւ մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք եւս կծանոթացնեն տեղանքին ու համաձայնությունների մանրամասներին, չնայած անգամ ստորագրողները դեռ չգիտեն, թե ինչ է իրականում լինելու։ Օգոստոսյան ժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ երեկվա դրությամբ դեռ հստակ ինֆորմացիա չկար, սակայն նա հաստատ բաց չի թողնի դիվանագետների հետ շփվելու եւ իր քաղաքականությունն արդարացնելու այս առիթը:
    09:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ է հայտարարագրել 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ «Ժողովուրդ»
    Կիրակոսյանը 2023 թվականին գնել է MERCEDES-BENZ մակնիշի մեքենա 19,6 մլն դրամ արժեքով, իսկ 2021 թվականին ձեռք բերած TOYOTA մակնիշի մեքենան վաճառել է 10,6 մլն դրամով։
    09:38
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունները տոնական տրամադրության մեջ են. «Ժողովուրդ»
    Եվ քանի որ հիմա ՔՊ-ականները վարչության անդամ դառնալու քարոզարշավ են իրականացնում, ամենուր հիացած պատմում են, որ ՀՀ-ն ապագայում դրախտ է դառնալու:
    09:34
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը կադրային լրջագույն դեֆիցիտ ունի. «Հրապարակ»
    Իսկ համայնքապետի պաշտոնը թափուր էր մնացել Դիանա Գրիգորյանի հրաժարականից հետո, եւ Արմավիրի մարզպետի պաշտոնը մինչ օրս թափուր է։ Վարչապետի խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանն ասում է՝ ոչ մի տարօրինակ բան չկա, որ, դիցուք, Լոռվա մարզպետի պաշտոնը թափուր է, պաշտոնակատարը, ըստ խորհրդականի, լավագույնս կատարում է մարզպետի պարտականությունները․ «Ես համաձայն չեմ, թե կադրային սով է, իմ կարծիքով՝ վարչապետը շուտով կհամալրի այդ պաշտոնը»։
    09:26
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրավապահ համակարգն այսօր կուժեղացնի հսկողությունը Կենտրոնի դատարանի շուրջ. «Ժողովուրդ»
    Ասել է թե՝ իրավապահ համակարգը այսօր՝ օրվա երկրորդ կեսից, ուժերը կկենտրոնացնի Կենտրոնի դատարանի շուրջ»։
    09:20
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը ցանկանում է Ուկրաինայի հարցով հանդիպում անցկացնել Եվրոպայի մասնակցությամբ
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «կարեւոր» է համարել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ եռակողմ հանդիպման կազմակերպումը, սակայն նաեւ հանդես է եկել Եվրոպայի մասնակցությամբ քառակողմ հանդիպման անցկացման օգտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եռակողմ հանդիպման գաղափարը շատ կարևոր է, քանի որ դա հարցը լուծելու միակ միջոցն է։ Եվ ի դեպ, ես կարծում եմ, որ որպես շարունակություն, մենք, հավանաբար, պետք է անցկացնենք քառակողմ հանդիպում, քանի որ երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, մենք խոսում ենք ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին», - ասել Է Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հետ Եվրոպայի երկրների ղեկավարների հանդիպմանը: Հեռարձակումը հեռարձակվել է Fox News հեռուստաալիքով։ Ուկրաինային զենք, այդ թվում՝ հարձակողական զենք մատակարարող Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ վերջին տարիներին, իբր, շատ «ջանասիրաբար է աշխատել հուսալի և տևական խաղաղության հասնելու համար»:
    00:02
    19.08.25
    Ավելին