Լրահոս

2025-08-19
  • Img default alt hy
    Հասարակական
    «Վեոլիա ջրի» պարզաբանումը՝ Երևանում ջրամատակարարման խնդրի և ձեռնարկվող քայլերի վերաբերյալ
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանումներ է ներկայացրել՝ կապված Երևանի որոշ թաղամասերում վերջին շրջանում հաճախակի ջրանջատումների և ջրասակավության խնդիրների, հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով և ջրասպառման ծավալների էական աճով պայմանավորված՝ մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից նշել են, որ խնդրի առումով առավել խոցելի են հատկապես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշակի հատվածներ: Ըստ ընկերության՝ վարձակալության պայմանագրով նախատեսված «Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի» շրջանակներում 2024 թվականին արդեն իսկ ավարտվել են Նորք Մարաշ թաղամասի հյուսիսային հատվածի ջրամատակարարման ցանցի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները: Ներկայում ընթանում են նոր կառուցված բաշխիչ ցանցի ջրագծերի ու դրանց վրա տեղադրված տարբեր սարքավորումների կարգաբերման, ինչպես նաև հին բաշխիչ ջրագծերի անջատման աշխատանքները, որի ավարտից հետո կխնայվի մոտ 30լ/վրկ ջրաքանակ, ինչը կուղղվի խնդրահարույց հատվածների ջրամատակարարման բարելավմանը: Նույն ծրագրով նախատեսվում է իրականացնել նաև Ջրվեժ համայնքի խնդրահարույց ջրամատակարարման ցանցի վերակառուցման և գոտիավորման աշխատանքները, որի արդյունքում կխնայվի ևս 30 լ/վրկ ջրաքանակ: «Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և, տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից, ինչը կատարվում է քաղաքի մյուս վարչական տարածքներում:Ելնելով վերոգրյալից՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն աշխատում է շուրջօրյա, մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները, ամենօրյա աշխատանք է տարվում խմելու ջրի պաշարներն առավել խնայողաբար օգտագործելու և հնարավորինս արդյունավետ կառավարում իրականացնելու, ջրի օգտագործման նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու և անհարկի կորուստներից զերծ մնալու ու այդ ջրաքանակը ևս համակարգ ներգրավելու համար»,-ներկայացրեցին ընկերությունից՝ նշելով, որ չնայած սուղ միջոցներին և պայմանագրով սահմանափակ ներդրումներին՝ վարձակալության պայմանագրի իրականացման տարիների (2017-2024թթ.) ընթացքում իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին «Վեոլիա Ջուր»-ը կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորստի 97.4 մլն խորանարդ մետր կամ 15.8% կրճատում (2017թ.-ին արձանագրված ջրարտադրության 618.5 մլն խմ բազիսային մեծությունը 2024թ.-ին նվազեցվել է մինչև 521.1 մլն խմ): Միաժամանակ, առևտրային կորուստը նվազել է 53.3 մլն խմ-ով կամ 45.6%-ով (2017թ.-ին արձանագրված իրացված /վաճառված/ ջրի 116.9 մլն խմ բազիսային մեծությունը 2024թ.-ին հասցվել է 170.2 մլն խմ-ի): Ընկերությունը փաստում է, որ ընդհանուր առմամբ՝ 2017-2024 թվականների ընթացքում վերականգնել է 150.7 մլն խմ տեխնիկական և առևտրային կորուստ: Չհասութագրված ջրաքանակը (արտադրված և վաճառված ջրաքանակների տարբերությունը) 2017թ.-ի (501.6 մլն խմ) համեմատությամբ (2024թ.-ին կազմել է 350.9 մլն.խմ) նվազել է 30 %-ով: «Այնուամենայնիվ, այս նվաճումները չեն կարող զսպել անկանխատեսելի կլիմայական փոփոխությունները, որոնք հանգեցնում են տարեցտարի նկատվող ջրաղբյուրների ջրատվության նվազեցումներին և բավարարել ակտիվ կառուցապատման հետևանքով առաջացող նոր ջրասպառումներ:Նշենք նաև, որ հաճախ ջրամատակարարման ընդհատումների պատճառ են հանդիսանում նաև ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերջնարդյունքում նոր կառուցված համակարգը գործող ջրագծերին միացմամբ, ինչպես նաև ջրամատակարարման ցանցի վերակառուցման կամ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված անխուսափելի ջրանջատումները և դրանց հետ կապված ջրամատակարարման ռեժիմների խաթարումները, որի վերականգնումը ևս որոշակի ժամանակ է պահանջում, ինչը բերում է բաժանորդների արդարացի դժգոհությունների»,-մանրամասնել են ընկերությունից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
    13:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Իրանի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն
    Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։
    13:27
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել Փաշինյանի և Իրանի նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը
    Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
    13:20
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել հանրային սննդի օբյեկտում
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՏԱՆԹՈՒՆԻ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, խճ․ Ծիծեռնակաբերդի), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թանձրուկ մայոնեզի հիմքով» նմուշները ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
    13:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    13:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Գառնի» արգելոց-թանգարանի վարիչը բերման էր ենթարկվել ու ստորագրությամբ ազատ արձակվել. «Հետք»
    Աղբյուրը նաեւ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են «Գառնի» արգելոց-թանգարանի աշխատողները ներգրավված եղել տոմսերի ապօրինի տպման ու վաճառքի մեջ, տպել են տոմսերի կրկնօրինակներ ու վաճառել առանց ՀԴՄ կտրոնի: ՀՀ և օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար նախատեսված տոմսի արժեքը 1500 դրամ է, 12-18 տարեկան այցելուների համար՝ 750 դրամ, իսկ մինչև 12 տարեկան այցելուների համար մուտքն անվճար է: 2024 թվականին այցելուների թիվը կազմել է 763 730 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, առանց հարկերի, կազմել էր մոտ 497 մլն դրամ: 2025 թվականի 6 ամսվա ընթացքում թանգարան է այցելել 352 337 մարդ, իսկ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը, առանց հարկերի, կազմել է մոտ 234 մլն դրամ:
    12:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թեժ մարտեր Դոնեցկում, գոհացնող շփում Վաշինգտոնում.Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքը
    Հայլուր 12։30 Թեժ մարտեր Դոնեցկում, գոհացնող շփում Վաշինգտոնում.Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքը
    12:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)
    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Օրերս Ազգային անվտանգության ծառայություն տվյալներ են ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցները համատեղ ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ․Թ․-ն, Բագրատաշեն սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու տարբեր տեսակի թմրամիջոցներ: Արդյունքում քաղաքացին վերցվել է հսկողության։ Օրեր անց հիշյալ քաղաքացին մարդատար տրանսպորտային միջոցով ժամանել է։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, մաքսային զննման են ենթարկել տվյալ տրանսպորտային միջոցը: Համապատասխան թաքստոցից հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շուրջ 900 հաբ, 340 գրամ «կոկաին» և 50 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ։ Պարզվել է, որ նշված տրասնպորտային միջոցով, բացի ՀՀ քաղաքացուց, Վրաստանից Հայաստան են ժամանել Վրաստանի քաղաքացիներ: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ 2 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի ձերբակալվել են և ներկայացվել Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    12:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ․ Ռուբիո
    Պետքարտուղարը նշել է, որ անխուսափելիորեն բանակցությունների մաս կլինեն տարածքային հարցերը, թեև դա «հեշտ չի լինի», «արդար չի լինի», բայց դա անհրաժեշտ է հակամարտությանը վերջ դնելու համար։ Նրա խոսքով՝ որևէ կողմի «անվերապահ կապիտուլյացիա» չի լինի։
    12:00
    19.08.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.08.2025
    Մամուլի տեսություն 19.08.2025
    11:54
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը զանգահարել է Պուտինին
    Միևնույն ժամանակ, ուկրաինական պատվիրակության աղբյուրները BBC-ին հայտնել են, որ Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփի, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների միջև բանակցությունները վերսկսվել են։
    11:48
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռյազանի ձեռնարկությունում արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
    Ռուսաստանի Ռյազանի մարզի ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած պատահարի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից: «Լեսնոյ ավանում վթարային-փրկարարական աշխատանքների վայրում դուրս է բերվել ևս մեկ զոհվածի մարմին», - ասել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում:  Ընդհանուր առմամբ, տուժել է 158 մարդ, որոնցից 25-ը զոհվել է, հավելել են գերատեսչությունում: Վառոդի արտադրամասում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին։ Օգոստոսի 18-ը Ռյազանի մարզում հայտարարվել էր սգո օր։
    11:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի որդեգրած գործելաոճը միտված է ոչ թե մեր ազգին խիստ անհրաժեշտ համախմբմանը, այլ պառակտմանը. Տեր-Պետրոսյան
    «Իսկ ի՞նչ է կատարվում մեր երկրում. Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին։ Վերջիններս, ճարահատյալ, բախում են հարյուրավոր դռներ, սակայն իրենց խնդրանքներին ու պահանջներին պատշաճ պատասխան չգտնելով, հարկադրված են լինում իրենց բողոքն արտահայտել զանգվածային ցույցերով, նստացույցերով, հանրահավաքներով, փողոցներ փակելով եւ այլն։
    11:40
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի արդյունահանում՝ Բյուրակն գյուղում. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)
    Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Բյուրակն գյուղի վարչական տարածքում, բազալտի հանքի հատկացված սահմաններից դուրս, իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Օգոստոսի 11-ին համայնքային ոստիկանները ստուգեցին օպերատիվ տվյալը: Տեղում աշխատում էին թրթուրավոր էքսկավատորներ ու տարբեր հաստոցներ: Պարզվեց, որ հատկացված երկուսուկես հեկտար տարածքից դուրս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, առանց թույլտվության և պայմանագրի, արդյունահանում է ծավալել նաև շուրջ 700 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողերում՝ պետությանը պատճառելով վնաս, որի չափը պարզվում է: Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
    11:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
    Օգոստոսի 19-ին, ժամը 03:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, վարորդը տեղում մահացել է: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, երթևեկելի հատվածից հեռացրել երկաթե արգելապատնեշները, ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
    11:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի առանձնազրույցը
    Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Մինչ առանձնազրույցը, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։
    11:10
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահին (տեսանյութ)
    Փեզեշքիանը Հայաստան է ժամանել երեկ։ Մեկնելուց առաջ նա ասել է, որ իր երևանյան այցի հիմնական թեման կլինի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի քննարկումը։ Նա նաև նշել է, որ Արևելք-Արևմուտք երթուղին կարող է դառնալ առևտրի կարևոր հարթակ։
    10:54
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է «Գոլդեն Գոութ» ընկերության պանրի արտադրամասի գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • պանիրների հասունացման սրահում առկա են եղել կեղտի կուտակումներ, • կաթի ընդունման սրահում, արտադրական տարածքում, փաթեթավորման սենյակում պահվել են չօգտագործվող նյութեր և պարագաներ, • առաստաղների, պատերի և հատակների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, • դռների մակերևույթները ենթարկված են եղել կոռոզիայի, • սեղանների աշխատանքային մակերեսները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, • սարքավորումների և տարաների որոշակի հատվածներ հնարավորություն չեն տվել իրականացնել լվացման, մաքրման և ախտահանման գործընթացներ, • լվացարանները ապահովված չեն եղել տաք և սառը ջրով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
    10:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աղաբաբյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
    10:35
    19.08.25
    Ավելին