Լրահոս
Միջազգային
22:38
18.08.25
407

Այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ․ ԱՄՆ նախագահ

Img default alt hy

Այսօր Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ։  Նա նաև նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման վերջնարդյունքը պետք է լինի ոչ թե կրակի ժամանակավոր դադարեցումը, այլ երկարատև խաղաղության հաստատումը։

Թրամփը խոստացել է Ուկրաինային շատ լավ պաշտպանություն տրամադրել խաղաղ կարգավորման շրջանակում։ ️

«Կիևը խնդիրներ ունի ամերիկյան զենք գնելու հարցում»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին: 

«Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության համար կվճարի ՆԱՏՕ-ն»,-նշել է ԱՄՆ նախագահը։  ️

Թրամփը հայտարարել է, որ այսօր կամ համաձայնագիր կլինի, կամ՝ ոչ։ Եթե ոչ, ապա Ուկրաինային տրվող աջակցությունը կդադարեցվի։