Լրահոս
2025-08-18
-
Հասարակականէլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքին էլ ատրճшնակԱյսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։Ավելին21:0018.08.25 -
ՔաղաքականԴուք հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ պես հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան«Հիշեցնում եմ, որ դեռևս 2025թ.-ի մարտին հայտարարություն եմ արել Ազգային ժողովի ամբիոնից, դրանից հետո կոչով դիմել եմ ժողովրդին, ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ և եթե համաձայն չեք, կոչ եմ արել հեղափոխություն անել։Ավելին20:5018.08.25 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Դարբ գետը. կան տուժածներՕգոստոսի 18-ին՝ ժամը 15։18-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին Dodge մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դարբ գետը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ ուղևորի և տուժածներին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին20:4518.08.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր սկանդալ է պայթել ԱՆԻՖ-ի շուրջ. սարսափազդու հանցանք՝ փողերի լվացումից հետո՞Հայլուր 20։30 Նոր սկանդալ է պայթել ԱՆԻՖ-ի շուրջ. սարսափազդու հանցանք՝ փողերի լվացումից հետո՞Ավելին20:3018.08.25 -
ՄիջազգայինՄոռանալ Ղրիմի և ՆԱՏՕ մտնելու մասին. Թրամփը խաղաղության պայմանները կներկայացնի ԶելենսկիինԱշխարհը հիմա էլ շունչը պահած սպասում է այսօր երեկոյան Վաշինգտոնում կայանալիք Թրամփ-Զելենսկի հանդիպմանը: Նախատեսվում է, որ հանդիպումը կսկսվի երկկողմ ձևաչափով, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, պատերազմական իրավիճակը և հնարավոր խաղաղության պայմանները։Ավելին20:1518.08.25 -
ՍպորտԱրցախցի Արման Ավանեսյանը արժանացել է «Աշխարհի խաղեր 2025»-ի լավագույն մարզիկի կոչմանըՀայ սամբիստ Արման Ավանեսյանը դարձել է Չենդուում (Չինաստան) անցկացվող 2025 թ. համաշխարհային խաղերի գլխավոր հերոսներից մեկը։ Հանդիսավոր արարողության ժամանակ նա պարգևատրվել է հատուկ մրցանակով՝ որպես մրցաշարի լավագույն մարզիկ։ Այս մասին հայտնում է sportaran.com-ը: Պարգևատրման արարողությունը կայացել է մարտական սամբոյի մրցաշարի շրջանակում, որտեղ Ավանեսյանը նվաճել է ոսկե մեդալ 98 կգ քաշային կարգում։ Ավանեսյանը նշել է, որ հաղթանակին տանող ճանապարհը հեշտ չէր. «Առաջին իսկ րոպեներից պարզ էր, որ հեշտ մրցապայքարներ չեն լինելու։ Առաջին մրցակիցը՝ աշխարհի երկակի չեմպիոն, երկրորդը՝ նույնպես տիտղոսակիր սամբիստ, իսկ եզրափակչում՝ Եվրոպայի չեմպիոն։ Յուրաքանչյուր մենամարտ իսկական քննություն էր։ Բայց այն ամենը, ինչ ներդրել էինք պատրաստության մեջ, արդարացվեց։ Շնորհակալ եմ Աստծուն և բոլորին, ովքեր կողքիս էին ու աջակցեցին ինձ»,- ասել է նա:Ավելին20:0018.08.25 -
ՔաղաքականԱյս խաղաղությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է․ Փաշինյանի ուղերձն ամբողջությամբ2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովը շրջադարձային է։Ավելին19:4518.08.25 -
ՀասարակականՀովտամեջ գյուղում տուն է այրվումԱյսօր՝ օգոստոսի 18-ին, հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղում տուն է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, նշված գյուղի 2 տներում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում են տների սեփականատերերի ինքնությունները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի ԳԳՄ-ի աշխատակիցները:Ավելին19:3518.08.25 -
ԻրավականՀայ եկեղեցու հետևո՞րդ է Միքայել արքեպիսկոպոսին դատող դատավորը. Սրբազանի գործով նիստըԱյսօր շարունակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը: Սրբազանի պաշտպանները դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկի միջնորդություն են ներկայացրել: Ըստ նրանց՝ դատավորը «հատուկ վերաբերմունք» ունի այս գործի նկատմամբ:Ավելին19:2818.08.25 -
ՔաղաքականԱյս իրողությունը ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար․ Նիկոլ Փաշինյան«Ես և Ադրբեջանի նախագահն ընդունեցինք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վերջնական վավերացմանը հասնելու ուղղությամբ հետագա գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը և ընդգծեցինք մեր երկու երկրների միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը: Վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունը ու բարգավաճումը խթանելու նպատակով:Ավելին19:2218.08.25 -
ՄիջազգայինՄեխիկո քաղաքում ցուցարարները պահանջում են խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետՄեքսիկայում ցուցարարները հայտարարել են, որ Գազայում ավերածությունների և տառապանքների մասին առցանց շրջանառվող պատկերներն իրենց դրդել են գործողություններ ձեռնարկել՝ կոչ անելով պաշտոնյաներին ավելի կոշտ դիրքորոշում ընդունել։Ավելին19:1518.08.25 -
ՔաղաքականՕգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բոլորովին նոր ՀՀ-ում․ ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Այս գործում, իհարկե, անգնահատելի է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի դերակատարումը։ Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին։ Բայց ուզում եմ վերադառնալ մեզ և արձանագրել, որ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ՝ բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ՝ բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այս փաստը պետք է գիտակցել։ Այսպես ասում են, որովհետև դա մեզ անծանոթ իրավիճակ և իրողություն է։ Մենք՝ 3-րդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։ Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետև մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում՝ պատերազմի կամ ոչ պատերազմ, ոչ խաղաղության իրավիճակում։ Խաղաղության մասին մարդիկ, իհարկե, երազել են, բայց մյուս կողմից խաղաղություն բառի համար այդ բառն օգտագործողները հաճախ դատապետվել և քննադատվել են։ Եվ ուրեմն, խաղաղությունը մեզ համար։Անծանոթ գիտակցություն և անծանոթ իրողություն է։ Խնդրում եմ՝ եկեք չթերագնահատենք այս իրողությունը։ Այս իրողությունը նշանակում է, որ մենք գործնականում զրոյից պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, իմանանք, թե ինչ է նշանակում խաղաղություն»,- ասաց Փաշինյանը։ Նա նաև նշեց՝ թե ինչպիսի տեսք կունենա խաղաղությունը, կկերտենք Ադրբեջանի հետ, ոչ թե միայնակ։Ավելին19:0518.08.25 -
ՀայաստանԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբՀայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը թեմական խորհրդի անդամների և հավատացյալ հոտի անունից շնորհավորել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբ։ «Ցավում եմ, որ այսօր հնարավորություն չունեմ գրկելու Ձեզ՝ ինձ անչափ սիրելի մարդուն, Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, բայց իմ սրտի ամենաջերմ զգացմունքները լցնում են հոգիս և մղում ինձ արտահայտելու շնորհավորական խոսքեր Ձեր հոբելյանի առթիվ։ Սիրելի՛ Սամվել Սարգսի: Ամենից առաջ Ամենակարող Աստծուն աղոթք եմ բարձրացնում Ձեր առողջության, անվտանգության և անարդար, չարամիտ դատապարտությունից շուտափույթ ազատվելու համար։ Այս աղոթքը ելնում է ոչ միայն բոլոր այն իսկական հայերի հոգուց, որոնք շնորհակալ են Ձեզ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և մեր Մայր Հայաստանի բարգավաճման գործում ունեցած Ձեր զգալի ներդրման համար։ Այսօր այն աշխարհի տարբեր կողմերում արտասանում են հազարավոր անաչառ մարդիկ, որոնք դավանում են արդարությունն ու աստվածատուր ճշմարտությանը ծառայելը։ Երբ Հերովդես թագավորը Պետրոս առաքյալին բանտ նետեց, «եկեղեցին անդադար աղոթում էր Աստծուն նրա համար» (Գործք 12:5), և ժողովրդական աղոթքի զորությամբ հրեշտակն ազատություն տվեց առաքյալին, գրում է Ավետարանիչ Ղուկասը։ Իր ընտրյալներին դժբախտություններ ուղարկելով՝ Ամենակարող Տերը ոչ միայն զորություն է տալիս մեզ՝ հասնելու իրեն, այլև առաջին հերթին փորձության է ենթարկում նրանց, ում ձեռքով սև գործեր են կատարվում։ Մենք անսասան ենք մեր սիրո մեջ առ Աստված, Հայրենիք, Եկեղեցի, ժողովուրդ և վճռականորեն դատապարտում ենք արդարների հետապնդումը ակնհայտ անձնական դրդապատճառներով։ Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում խելքի գալ և անհապաղ դադարեցնել իրենց հակասահմանադրական, վրեժխնդրության վրա հիմնված գործունեությունը։ Ազգային սրբություններին հավատարիմ լինելու և Եկեղեցուն նվիրվածության համար անձի քրեական հետապնդումն անթաքույթ կամայականություն է։ Դուք, սիրելի՛ Սամվել Սարգսի, որպես իսկական քրիստոնյա, եղել և մնում եք բարեգործության խորհրդանիշ, հայրենասիրության օրինակ, ազգի պատվի պահապան, ինչի վկայությունն են Ձեր աստվածահաճո գործերը։ Ձեր անձնուրաց և բազմակողմանի գործունեությունը Ձեր հավատքի և ուժեղ ոգու ամրության վկայությունն է։ Որպես այն ընտրյալներից մեկը, ով իր ծառայության համար արժանացել է մեր Սուրբ Մայր Եկեղեցու բարձրագույն պարգևին, վստահ եղեք, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը միշտ Ձեր կողքին է և անդադար պայքարում է Ձեր ազատության, արդարության հաղթանակի համար։ Աղոթում ենք Ձեզ համար, քանի որ չկա մի ուժ, որը կարող է հաղթել համընդհանուր աղոթքին, ըստ Պողոս առաքյալի խոսքի. «Հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, աղոթքում հարատևեցեք նեղությունների մեջ, մնացե՛ք անդադար աղոթքի մեջ» (Հռոմ. 12:12)։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը թող զորություն տա Ձեզ հաղթահարելու ժամանակավոր դժվարությունները և պարգևի Ձեզ անմռմուռ ուրախություն՝ զորություն տալով աստվածահաճո գործեր իրականացնելու համար։ Եղե՛ք առողջ, և Տիրոջ Աջը թող մնա Ձեր և Ձեր հարազատների վրա»,- ասվում է ուղերձում։Ավելին19:0018.08.25 -
ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել. Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ժողովրդինԱրձակուրդից վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ է հղել ժողովրդին, որ ասի, թե օգոստոսի 8-ից հետո նոր կյանք է Հայաստանում և տարածաշրջանում: Նա անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերին, ինչպես նաև Մինսկի խումբը լուծարելու համար ԵԱՀԿ-ին ուղղված դիմումին՝ դրանք անվանելով կարևորագույն պայմանավորվածություններ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հետ:Ավելին18:5018.08.25 -
ՀասարակականԵրևանում «Opel Zafira»-ն բախվել է կամրջի բետոնե հենասյանը․ կա վիրավորԱյսօր՝ օգոտստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Գեղամ Խ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի հենասյանը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին18:4518.08.25 -
ՔաղաքականՊահանջում եմ դադարեցնել Շիրակի մարզի բուժհաստատությունների միավորման այս ծրագիրը․ Մհեր ՄելքոնյանՇիրակը Հայաստանի ամենաբարդ մարզերից է՝ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, կլիմայական և տարածքային առումներով։ Այստեղ ոչ թե պետք է կրճատել, այլ՝ զարգացնել։Ավելին18:3918.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Շրջադարձային պահ. Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդինՀայլուր 18։30 Շրջադարձային պահ. Փաշինյանն ուղերձով դիմել է ժողովրդինԱվելին18:3018.08.25 -
ԻրավականՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկմանԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակեց 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը։ Երեք տարվա քննությունից հետո, դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման։ Որպես լրացուցիչ պատիժ նշանակվեց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը՝ 1.6 տարի ժամկետով։ Նախքան դատական վճռի ուժի մեջ մտնելը Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կմնա անփոփոխ։Ավելին18:2618.08.25 -
ՄիջազգայինՌուսաստանն ուղիղ հարվածեց Ալիևի «սրբությանը». ոչնչացվել են SOCAR-ի պահեստարաններՌուսական հրթիռներից Օդեսայում կրկին վնասվել է ադրբեջանական SOCAR-ին պատկանող նավթամբարը։ Սա արդեն երկրորդ դեպքն է տասը օրում։ Նախորդ պայթյուններից հետո Բաքուն սպառնացել էր վերանայել Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակումները, իսկ այս անգամ կոշտ քաղաքական հայտարարություններով է արձագանքում։Ավելին18:1918.08.25 -
ԻրավականԴատարանը որոշեց թույլ տալ Միքայել Աջապահյանին տեսակցելՄիակ բացառությունը կլինեն ԶԼՄ ներկայացուցիչները:Ավելին18:1518.08.25