Լրահոս

2025-08-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդին հասցեագրված ուղերձով։
    18:04
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՆԻՖ-ի գործով մեղադրյալների հնարավոր հետախուզման մասին իրավապահները լռում են․ «Ազատություն»
    Արդյոք Հայաստանը միջազգային հետախուզում հայտարարե՞լ է միլիարդավոր դրամների չարաշահումների ու վատնումների կենտրոնում հայտնված ԱՆԻՖ-ի քրեական գործով անցնող երեք մեղադրյալների նկատմամբ, թե՞ ոչ, օրերս մեղադրանքների վերաբերյալ հայտնած Գլխավոր դատախազությունից հրաժարվում են մանրամասնել։ «Ազատության» տեղեկություններով՝ մեղադրյալներից առնվազն երկուսը՝ Դավիթ Փափազյանը և Կարինե Անդրեասյանը, Հայաստանում չեն: Դավիթ Փափազյանը, Բելլա Մանուկյանն ու Կարինե Անդրեասյանը, որոնք այս գործով անցնող միակ մեղադրյալներն են, անարձագանք են թողել «Ազատության» գրավոր հարցերը։ Հայտնի չէ՝ ովքեր են նրանց փաստաբանները: «Հարցաքննվել են և շարունակում են հարցաքննվել, ոչ թե բացատրություններ, այլ քանի որ վարույթի շրջանակներում տարբեր կարգավիճակներով են հարցաքննվում անձինք, պաշտոնատար անձինք այս թվումմ, ովքեր առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ», - հայտարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Այս հիմնադրամը ղեկավարած Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, դա ևս իրավապահները չեն հստակեցնում: Ավելին՝ սկզբնաղբյուրում:
    18:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահ եմ՝ ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը․ Օհանյանի շնորհավորանքը՝ Սամվել Կարապետյանին
    ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, որը գտնվում է անազատության մեջ։ «Հարգելի՛ Սամվել Սարգսի Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։ Վստահ եմ, ոչ մի ճնշում, ապօրինություն չի կարող կոտրել Ձեր վճռական կամքը, որոշումը` Հայաստանին, Արցախին, Հայ Առաքելական Եկեղեցուն, հայ ժողովրդին այսուհետ նույնպես ծառայելու։ Դուք Ձեր հզորությունը ցույց եք տվել Ձեր մարդկային ազդեցիկ կերպարով, հայրենաշեն գործունեությամբ, որ հավերժ մնալու է հայ նորագույն պատմության մեջ։ Իսկ Ձեզ հալածել փորձողներն իրենց բարոյական սնանկությունը, մտքի տկարությունը ցուցադրում են` պետության լծակները, դատական համակարգը Ձեր դեմ ապօրինաբար գործածելով և անխուսափելիորեն վերադառնալու են ոչինչ լինելու իրենց սկզբնակետին ու մեկընդմիշտ հեռանալու են։ Խորապես բարձր գնահատելով Ձեր անուրանալի ներդրումները, ազգանվեր ջանքերը տարբեր ուղղություններով՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ արդարությունը վերականգնվելու է, և ազատության մեջ Դուք, մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերները, բոլորս շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի արժանապատվության, անվտանգության, խաղաղության»։
    17:51
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեխան գրկին, առանց ամրակապվելու երթևեկած վարորդը հայտնաբերվել է
    Երեկ՝ օգոստոսի 17-ին, Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «Mercedes»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, առանց ամրակապվելու, երեխան գրկին, վարում ավտոմեքենան: Հրապարակումից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են օրինախախտ վարորդին, ում ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, «Mercedes»-ը վարել էր առանց ամրակապվելու, գրկին էլ՝ երեխա:
    17:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Սելիմ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձոր, Եղեգիս համայնք) իրականացվող ստուգման շրջանակներում, պարզել են, որ այն աշխատում է սանիտարական նորմերին անհամապատասխան։ Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Ի մասնավորի՝ - արտադրական շինության պատերի, դռների և առաստաղի մակերևույթները պատրատված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումների և գույքի աշխատանքային մակերևույթները պատրաստաված չեն եղել չներծծվող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է»:
    17:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են
    Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
    17:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանների՝ իրեն հայտնված բացարկի միջնորդությունը
    Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Նրանք մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։
    17:07
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել․ «Փաստինֆո»
    Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի առողջական վիճակում դրական դինամիկա դեռևս չկա։ ՔԿՀ տեղափոխվելուց հետո կրկին ինքնազգացողության վատթարացում է ունեցել։ Այս պահի դրությամբ էլ ինքնազգացողությունը վատ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Գրիգոր Մղդեսյանը։ Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանի ինքնազգացողությունը օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը վատացել էր։ Նրան շտապօգնության ավտոմեքենայով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել էին նրա առողջական վիճակը և հետազոտությունների անհրաժեշտությունը, սակայն հետազոտություններ չեն իրականացրել՝ օրվա՝ ոչ աշխատանքային լինելու պատճառով։ Հակոբյանին կրկին տեղափոխել են ՔԿՀ՝ առանց հետազոտություն անցկացնելու, որտեղ կրկին վատթարացել է Հակոբյանի ինքնազգացողությունը, խնդիրներ կան սրտի հետ կապված։ Թե արդյո՞ք Հակոբյանը ՔԿՀ բուժաշխատողների հսկողության ներքո է՝ փաստաբանը նշել է, որ նկատի ունենալով, որ նախօրեին Հակոբյանին շտապօգնության մեքենայով են միանգամից տեղափոխել հիվանդանոց, ըստ ամենայնի, էական միջամտություն չեն կարող իրականացնել։ Հիշեցնենք, որ քաղաքագետ, հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է հուլիսի 18-ին, նույն օրը գիշերը՝ կալանավորվել, հարցազրույցում հնչեցրած գնահատականների համար։ Նախաքննական մարմինը քաղաքական գործչի հայտարարությունները որակել է որպես իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել է հուլիսի 19-ին։ Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին։
    17:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե
    Օգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ Դեպքի վայրում, գետի տարբեր հատվածներից կատարվել են ջրի ու հողերի նմուշառումներ։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
    16:45
    18.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Դադարեցնել ողբերգական պատերազմը և վերադարձնել գերիներին.հրեաները փողոց են դուրս եկել Նեթանյահուի դեմ
    Լարված իրավիճակ է Իսրայելում: Երկրում ավելի քան մեկ միլիոն մարդ դուրս է եկել փողոց՝ պահանջելով դադարեցնել պատերազմը Գազայում և վերադարձնել պատանդներին: Թել Ավիվը վերածվել է հակակառավարական բողոքի կենտրոնի: Կան տասնյակ ձերբակալվածներ: Նեթանյահուն հայտարարել է, որի չի պատրաստվում նահանջել:
    16:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մենք օգտակար չենք համարում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը Հարավային Կովկասում․ Էսմայիլ Բաղայի
    Իրանը հավաստիացումներ է ստացել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո երրորդ երկրների զինված ուժերը չեն տեղակայվի Հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք օգտակար չենք համարում օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը Հարավային Կովկասում։ Այդ կապակցությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնել։ Մեզ հավաստիացրել են, որ Հարավային Կովկասում երրորդ երկրների զինված ուժեր չեն տեղակայվի։ Խաղաղության համաձայնագրի առանցքային դրույթներից է Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանների երկայնքով երրորդ երկրների որևէ զինված ուժերի չտեղակայման մասին կետը։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և սերտ կապեր ենք պահպանում Երևանի ու Բաքվի հետ»,- ընդգծել է նա։
    16:24
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բնակարանում բռնկված հրդեհը մարվել է. տարեց բնակչուհին մահացել է
    Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ ներսում վատառողջ քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 11։38-ին։ Այրվել է ննջասենյակը՝ գույքով (մոտ 20 քմ) և ջերմահարվել են նախասրահի պատերը (մոտ 4 քմ)։ Փրկարարները ծխահարված քաղաքացուն դուրս են բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել 1939 թվականին ծնված կնոջ մահը։ Հանգամանքները պարզվում են։
    16:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ խաղին. ՀՖՖ
    Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն: 
    16:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ամուր ռազմավարական հարաբերություններ ունենք մեր հարևան և բարեկամ ՀՀ-ի հետ և միշտ ձգտել ենք միմյանց հետ լավ հարաբերություններ կառուցել․ Փեզեշքիան
    «Ինչ վերաբերում է Արևելք-Արևմուտք ուղուն, այն, բնականաբար, կդառնա հարմարավետ հարթակ՝ այս ուղղությամբ առևտրային ճանապարհի զարգացման համար, և մենք ձգտում ենք ընդլայնել այն», - հավելել է Փեզեշքիանը։ 
    15:55
    18.08.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության նոր փորձի մասին է հայտնում Ռուսաստանը
    Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել Է տարեսկզբից Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության երկրորդ փորձի մասին: Ըստ ծառայության հաղորդագրության՝ հայտնաբերվել և վնասազերծվել է «Շևրոլե վոլտ» մակնիշի ավտոմեքենա՝ ինքնաշեն հզոր պայթուցիկ սարքով:
    15:50
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բնակարանային գողություն արած երիտասարդը կալանավորվել է
    Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 31-ամյա մի երիտասարդ և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել էր, որ մուտք են գործել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող իր տուն՝ գողացել 80 հազար դրամ և ոսկյա շղթա։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ բնակարանային գողությունը կատարել են Երևանի բնակիչ երկու երիտասարդ, երկուսն էլ 33 տարեկան: Օգոստոսի 12-ին Արարատի մարզի քրեական ոստիկանները նրանց հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են վարույթն իրականացնող մարմին։ Նրանցից մեկը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:
    15:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու հարցի շուրջ դասախոսների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու դիմաց, նրանից պահանջել և ստացել է կաշառք: Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «Նախաքննությամբ պարզվել է նաև, որ քոլեջի տնօրենը ուսանողներից ևս մեկին ցածր առաջադիմության պայմաններում հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար միջնորդի միջոցով ուսանողի ծնողից ստացել է կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով քոլեջի մեկ այլ ուսանողի բացակայությունները չարձանագրելու և հաջորդ ուսումնական տարի փոխադրելու նպատակով բարձր գնահատականներ նշանակելու համար, հիշյալ ուսանողի ծնողից նույնպես ստացել է կաշառք: Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու համար քոլեջի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), կաշառք տվողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով: Քոլեջի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և պաշտոնավարման կասեցումը, կաշառք տված անձանցից մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան
    Հայաստան և Բելառուս կատարելիք այցերին ընդառաջ Իրանի նախագահը Թեհրանում հանդիպում է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իրանի նախագահի պաշտոնական կայքի տարածած տեղեկատվության համաձայն՝ քննարկվել է Հայաստանի և Բելառուսի հետ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ներդրումների, առողջապահության, շրջակա միջավայրի, գիտության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։ 
    15:23
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը Գազայի հարցով նոր առաջարկ է ստացել Եգիպտոսից և Կատարից
    Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչները պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ շարժմանն են փոխանցել նոր նախաձեռնությունը:
    15:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է ժողովրդին ներկայացվի. Արամ Ա
    Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Այս մասին Խաղողօրհնեքից հետո իր ելույթում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: «Վերջերս ԱՄՆ մայրաքաղաքում, ԱՄՆ նախագահի միջամտությամբ և վկայությամբ կնքված Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը անկասկած յուրահատուկ երևույթ էր: Հայաստանի գծով հիշյալ համաձայնագրի ունենալիք կարճաշունչ, թե երկարաշունչ, դրական թե բացասական հետևանքների արժևորումը կթոնենք քաղաքական վերլուծաբաններին: Սակայն կուզեմ հիշեցնել, թե Հայաստանը պետք է անդրադառնա, որ միակողմանի զիջումներով պայմանական սկզբունքներով և մանավանդ երկդիմի կետերով լեցուն խաղաղության որևէ համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնա Հայաստանի համար: Հետևաբար հիշյալ համաձայանգիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Անհրաժեշտ է, որ համաձայնագրի հետ կապված ժողովուրդը ասելիք ունենա: Կուզեմ հիշեցնել,որ այսօր Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դառնալու վտանգի ենթակա է»,- ասել է նա: Արամ Ա-ն նշել է, որ Վաշինգտոնում ժպիտների ու խոստումների տեղատարափի տակ ստորագրված խաղաղության համաձայնագիրը հույս ու ժպիտ կբերի նաև զոհվածների ընտանիքների և Արցախի ժողովրդին, սակայն պատմությունը հիշեցնում է, որ ժամանակավոր շահերով պետք չէ առաջնոդվել և Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն պետք է վարի՝ ելնելով իր շահերից: Արամ Ա-ն անդրադարձել է նաև գերիների խնդրին և Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականության մասին և ընդգծել, որ Արցախն անցյալ չէ, և պետք է հետամուտ լինել Արցախ վերադառնալու Արցախի ժողովրդի անխախտ իրավունքին, ինչպես նաև եկեղեցիների պահպաման միջազգային իրավունքին:
    15:15
    18.08.25
    Ավելին