Լրահոս
Քաղաքական
20:50
18.08.25
1 457

Դուք հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ պես հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում անդրադարձել է քննադատություններին, թե խաղաղության պայմանագրի նախաստորագրումով Ղարաբաղյան հարցը փակվում է։

«Հիշեցնում եմ, որ դեռևս 2025թ.-ի մարտին հայտարարություն եմ արել Ազգային ժողովի ամբիոնից, դրանից հետո կոչով դիմել եմ ժողովրդին, ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ և եթե համաձայն չեք, կոչ եմ արել հեղափոխություն անել։

Սիրելի ժողովուրդ, դուք հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ պես հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ։ Ղարաբաղի հարցը որոշ ուժեր օգտագործում էին Հայաստանի զարգացումը թույլ չտալու համար։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ՝ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։

Իմ ընկալումն այն է, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ»,– ասաց Նիկոլ Փաշինյան։