Լրահոս

2025-08-19
  • Img default alt hy
    Իրավական
    Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացին
    Օգոստոսի 17-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ չվերթից հետո ձերբակալվել է 59-ամյա օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա 2001 թվականի օգոստոսի 15-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
    18:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Հակաիրանական պլացդա՞րմ կդառնա «Թրամփի ուղին». Իրանի վախերը չեն փարատվում
    Հայլուր 18։30 Հակաիրանական պլացդա՞րմ կդառնա «Թրամփի ուղին». Իրանի վախերը չեն փարատվում
    18:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը
    Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում ավարտվեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական առաջին նիստը։ Բագրատ Սրբազանի և մյուս քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխելու հարցը չքննարկվեց, քանի որ նիստերի դահլիճը, փոքր լինելու պատճառով, հարմար չէր դատավարական գործընթացն արդյունավետ անցկացնելու համար: Նիստը կշարունակվի վաղը՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:30-ին Շենգավիթի դատարանի թիվ 1 դահլիճում:
    18:24
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինծառայողի մարմին
    Ռուսաստանը ստամբուլյան համաձայնություններին համապատասխան ուկրաինական կողմին է հանձնել 1000 զոհված զինծառայողի մարմին, Կիևը հանձնել է 19 մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ Ռուսաստանի բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ըստ ստամբուլյան համաձայնությունների՝ այսօր մենք ուկրաինական կողմին հանձնեցինք Ուկրաինայի զինված ուժերի զինվորների 1000 մարմին։ Մեզ հանձնեցին 19: Ճիշտ այնպես, ինչպես մեկ ամիս առաջ», - գրել է նա Telegram-ում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 19-ին հայտարարել էր, որ ռուսական կողմն Ուկրաինային է հանձնել 6000 զոհված զինծառայողի մարմին և պատրաստ է հանձնել ևս մոտ 3000 մարմին:
    18:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերից կներդրվի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման նոր ընթացակարգ
    Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման համար վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնում էր գործատուին, որի հիման վրա վերջինս հաշվարկում, նշանակում և իր միջոցների հաշվին վճարում էր նպաստը։ Ընդ որում, պետական բյուջեից գործատուի ծախսը փոխհատուցվում էր՝ մայրության նպաստի ամբողջ գումարի չափով, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ 6-րդ օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար վճարված գումարի չափով: Անհատ ձեռնարկատերը նպաստ նշանակելու, հաշվարկելու և վճարելու համար Միասնական սոցիալական ծառայություն էր ներկայացնում թե՛ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, թե՛ իր եկամուտների մասին տեղեկատվություն: Այսինքն, մինչ այս եղած համակարգը հիմնված է փաստաթղթաշրջանառության վրա, այն դեպքում, որ այդ փաստաթղթերով տրամադրվող տվյալներն առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում: Նոր համակարգով սեպտեմբեր ամսից Միասնական սոցիալական ծառայությունը նպաստները կնշանակի, կհաշվարկի անաշխատունակության վերաբերյալ էլեկտրոնային առողջապահական համակարգից և եկամուտների վերաբերյալ հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների հիման վրա: Սեպտեմբեր ամսից անաշխատունակության թերթիկներն այլևս չեն կիրառվի, դրանք քաղաքացիներին կտրվեն միայն բացառիկ դեպքերում (օրինակ` օտարերկրյա պետության լիազոր մարմնին ներկայացնելու համար)։
    18:02
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր
    Կողմերը քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր: 
    17:50
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը
    Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․ Օգոստոսի 21 - 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու», - 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Օգոստոսի 22 - 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», - 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա», Օգոստոսի 25 - 9-րդ դասարան՝ «Բնագիտություն», - 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»: Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am), կտեղադրվի համապատասխան քննական թեստը։ Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։
    17:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել է
    Օգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։ «Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազիի փողոցում վիճաբանության ժամանակ 49 և 38 տարեկան տղամարդիկ միմյանց հարվածել են, ապա 38-ամյա տղամարդը դանակով երկու անգամ խփել է համաքաղաքացուն։ Դեպքից կարճ ժամանակ անց Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
    17:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնաբերել են Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորի դին
    Ֆիննական Yle պարբերականը հայտնում է, որ Ֆինլանդիայի խորհրդարանում մահացած են գտել 30-ամյա պատգամավոր Էեմելի Պելտոնենին։ Ավելի վաղ Iltalehti պարբերականը հայտնել էր, որ պատգամավորն ինքնասպան է եղել խորհրդարանի շենքում։ Օրենսդիր մարմնի անվտանգության բաժնի տնօրենը Yle-ին ասել է, որ չի հերքում այս տեղեկությունը։  Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հաստատել է պատգամավորի մահը։ Նա ցավակցություն է հայտնել Պելտոնենի ընտանիքի անդամներին։ Նշենք, որ ավելի վաղ 30-ամյա պատգամավոր Պելտոնենը Facebook-ում հայտնել էր՝ առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ երիկամի հետ կապված հիվանդություն։ Երկար ժամանակ նա բացակայել էր նիստերից։ 
    17:25
    19.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինի պահանջած Դոնեցկում թեժ մարտեր են ընթացել գիշերը. լարված է ռուս-ուկրաինական ճակատը
    Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակն ավելի քան երբևէ լարված է: Այս պահին ամենաթեժ մարտերը Դոնեցկի մարզում են: Բրյանսկում Ուկրաինայի զինված ուժերի հինգ զինծառայող է սպանվել Ռուսաստանի սահմանը հատելու փորձի պահին, հայտնում է Մոսկվան:
    17:19
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նման մեթոդներով իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում, վախեցնում մարդկանց․ Լևոն Քոչարյան
    «Շատ մարդիկ դատավորներից արդեն հասկանում են, ովքեր են պատրաստ իրականացել արդարադատություն, և ովքեր պարզապես իշխանությունների քմահաճույքներն ու ցանկություններն են կատարում։ Այս առումով կարծում եմ, մեծ սպասելիքներ, այդ մասով չկան »,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա միաժամանակ հիշեցրեց այս գործով փաստաբաների բացահայտումների մասին, որով բոլորի համար անկհայտ դարձավ, քրեական գործը կեղծիք է՝ կազմակերպված այս իշխանությունների կողմից։ «Նման մեթոդներով իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում, վախեցնում մարդկանց, ինչը որոշ մարդկանց հետ է պահում խոսելուց, գործողություններ անելուց կամ դրանց մասնակցելուց»,-ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության «Կենտրոն» նստավայրում «Սրբազան պայաքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանին ու մյուս 17 կալանավորված անձանց դեմ հարուցված գործով առաջին նիստն է։ Դատական նիստը դռնբաց է, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։
    17:12
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը երբեք նպատակ չի ունեցել որևէ տարածք գրավել, այլ ցանկացել է պաշտպանել ռուսներին. Լավրով
    «Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել. մենք երբեք չենք խոսել այն մասին, որ մեզ պարզապես անհրաժեշտ է գրավել ինչ-որ տարածքներ։ Ո՛չ Ղրիմը, ո՛չ Դոնբասը, ո՛չ Նովոռոսիան երբեք մեր նպատակը չեն եղել որպես տարածքներ։ Մեր նպատակն էր պաշտպանել մարդկանց, ռուս ժողովրդին, որը դարեր շարունակ ապրել է այս հողերի վրա, որը զարգացրել է այս հողերը, արյուն է թափել դրանց համար և՛ Ղրիմում, և՛ Դոնբասում, ստեղծել է քաղաքներ՝ Օդեսա, Նիկոլաև, շատ ուրիշներ, նավահանգիստներ, գործարաններ, ֆաբրիկաներ»,-նշել է Լավրովը։
    17:08
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եկատերինբուրգում Հայաստանի հյուպատոսությունը փակվել է
    Ուրալում փակվել է Հայաստանի ներկայացուցչությունը: Դրա աշխատանքի դադարեցմանը նախորդել էր Եկատերինբուրգում երկրի պատվավոր հյուպատոսի պաշտոնից Հայ Առաքելական Եկեղեցուն սատարած Նարեկ Սպարտակյանի ազատումը: «Սիրելի քաղաքացիներ, Նարեկ Սպարտակյանի կողմից Եկատերինբուրգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր աշխատանքը: Յոթ տարվա ընթացքում մեզ դիմել է ավելի քան 57 000 քաղաքացի», — ասվում է հաղորդագրության մեջ։
    17:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀԷՑ-ի կարիքների համար գնահարցումների փուլին մասնակցել է 125 ռեզիդենտ ընկերություն
    Նա նշել է, որ այդ թվում նախագծային ծառայությունների ձեռքբերման գնառաջարկի փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել 39 ընկերություն, որից տեխնիկական բնութագրերի տրամադրումից հետո ՀԷՑ-ին գնառաջարկ է ներկայացրել 16 ընկերություն։  
    16:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարածքային նահանջը և արժեքային քայքայումը սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ գոյատևման համար․ Օսկանյան
    Երբ պարտությունը, կորուստը և զիջումը ներկայացվում են որպես հաղթանակ՝ փաթեթավորված խաղաղության և բարեկեցության կեղծ խոստումով, դա պահանջում է ոչ թե անտարբեր ընդունում կամ արհամարհում, այլ զգոնություն։ Դա պետք է ահազանգ լինի բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են նայել մակերեսից այն կողմ, այսօրվա և վաղվա վերնագրերից այն կողմ և խորանալ պատմության հոսքերի մեջ՝ պատկերացնելով ապագան։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այսօր Հայաստանը գտնվում է երկու զուգահեռ գործընթացների ճիրաններում․ մեկը՝ ավելի տեսանելի ու շոշափելի, մյուսը՝ ավելի թաքուն և խորամանկ։ Գետնի վրա երկիրը կրել է կործանարար աշխարհաքաղաքական հարվածներ․ Արցախի ամբողջական կորուստ, միջանցքի զիջում Ադրբեջանին, սահմանամերձ տարածքների կորուստ և նոր զավթումների սպառնալիք։ Սրանք մեկուսացված երևույթներ կամ զարգացումներ չեն․ միասին վերցրած դրանք նշանակում են Հայաստանի ռազմավարական խորքի և ֆիզիկական անվտանգության ապամոնտաժում։ Միևնույն ժամանակ, ավելի լուռ, բայց ոչ պակաս վտանգավոր արշավ է ուղղված Հայաստանի ինքնության ու արժեքների քայքայմանը։ Սահմանադրությունը փոխելու ձգտումը, Ազգային զինանշանից Արարատ լեռը հանելու փորձերը, Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը, պատմության դասագրքերի վերաշարադրումը, ազգային ձգտումները «ռևանշիստական» պիտակավորելը և նույնիսկ Ցեղասպանության նսեմացումը՝ սրանք պարզապես կոսմետիկ փոփոխություններ չեն։ Դրանք հարվածում են Հայաստանի հավաքական հիշողության, դիմադրողական ոգուն և բարոյական պաշտպանական հիմքերի հենց արմատներին։ Ազգը չի գոյատևում միայն տարածք պահելով․ այն գոյատևում է դիմադրության ոգին պահպանելով, իր խորհրդանիշները սնուցելով և անցյալի ճշմարտությունը հիշելով։ Երբ այս սյուները քանդվում են, ժողովուրդը զինաթափվում է ներսից։ Այս համադրությունը՝ տարածքային նահանջը և արժեքային քայքայումը, սպառնալիք է Հայաստանի երկարաժամկետ գոյատևման համար։ Ինքնիշխանությունը առանց ինքնության դատարկ է, իսկ ինքնությունը առանց ինքնիշխանության՝ ոչ հարատև։ Եթե այս ընթացքը չշրջվի, ապագան պարադոքսալ կլինի․ Հայաստանը գուցե շարունակի գոյություն ունենալ որպես աշխարհագրական հասկացություն, բայց մենք, հայերս, մեզ կդնենք վտանգի տակ՝ մեր իսկ հայրենիքում օտարներ դառնալու։ Կձևավորվի «ոչ-հայկական Հայաստան», որտեղ ուրիշներն են սահմաններ գծելու, պատմությունը վերաշարադրելու և արժեքները վերասահմանելու։ Ազգերը հազվադեպ են անհետանում միանգամից․ նրանք մարում են։ Վտանգը գուցե այն չէ, որ Հայաստանը կարող է վերանալ, այլ այն, որ այն կարող է շարունակել գոյություն ունենալ՝ զրկված հենց այն էությունից, որը նրան հայկական է դարձնում»,- գրել է նա:
    16:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ջրհեղեղ՝ Պակիստանում․ զոհվել է առնվազն 358 մարդ
    Պակիստանում մուսսոնային անձրևների սեզոնը սովորաբար տևում է հունիսից մինչև սեպտեմբեր՝ բերելով հորդառատ անձրևներ, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, բայց հաճախ հանգեցնում են հեղեղումների և այլ բնական աղետների: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Պակիստանում տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը:
    16:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ուղիղ I Բագրատ սրբազանն ու Սրբազան պայքարի 17 աջակիցները դատարանում են
    Ուղիղ I Բագրատ սրբազանն ու Սրբազան պայքարի 17 աջակիցները դատարանում են
    16:05
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը և Իրանի նախագահը քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:  Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։  Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:  Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.  «Մեծարգո պարոն նախագահ,  Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»:  Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է.  «Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։  Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։  Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:  Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
    15:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը
    Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    15:30
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանն ու Հայաստանը Պարսից ծով-Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր․ Փեզեշքիան
    «Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի»,-ասաց Փեզեշքիանը:
    15:17
    19.08.25
    Ավելին