Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:50
19.08.25
209

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր

Img default alt hy

Իրանի ԱԳ նախարարի թելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ Երևանում  ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հանդիպում են ունեցել։

Կողմերը քննարկել են ռազմավարական նշանակության հարցեր: 

Նշենք՝ Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։