Լրահոս
Միջազգային
17:25
19.08.25
226

Հայտնաբերել են Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորի դին

Img default alt hy

Ֆիննական Yle պարբերականը հայտնում է, որ Ֆինլանդիայի խորհրդարանում մահացած են գտել 30-ամյա պատգամավոր Էեմելի Պելտոնենին։ 

Ավելի վաղ Iltalehti պարբերականը հայտնել էր, որ պատգամավորն ինքնասպան է եղել խորհրդարանի շենքում։ Օրենսդիր մարմնի անվտանգության բաժնի տնօրենը Yle-ին ասել է, որ չի հերքում այս տեղեկությունը։ 

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հաստատել է պատգամավորի մահը։ Նա ցավակցություն է հայտնել Պելտոնենի ընտանիքի անդամներին։

Նշենք, որ ավելի վաղ 30-ամյա պատգամավոր Պելտոնենը Facebook-ում հայտնել էր՝ առողջական խնդիրներ ունի, այդ թվում՝ երիկամի հետ կապված հիվանդություն։ 

Երկար ժամանակ նա բացակայել էր նիստերից։