Լրահոս

2025-08-20
2025-08-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ
    Դեսպան Քվինը զրուցել է ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ Հիշեցնենք՝ օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
    23:58
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մի խումբ կանայք վիճաբանել, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
    Պարզվել է, որ Երևանի բնակիչ 49-ամյա Սուսաննա  Կ․-ն և նրա քույրը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արեգնազան Կ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 62-ամյա Գոհար Մ․-ի, 56-ամյա Ալվարդ  Մ․-ի և 59-ամյա Լաուրա Մ․-ի հետ։ Նրանք փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ են հնչեցրել միմիյանց հասցեին և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը։
    23:40
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Հայ և ամերիկացի բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր-2025»–ի ընթացքին
    Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Բարձրաստիճան հյուրերը հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:
    23:20
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք․ բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 11-օրական աղջնակի մահը
    Օգոստոսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը, ժամը 01։20-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
    23:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    19 մլն դրամի վնաս է պատճառվել համայնքին. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2004-2022 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, 14,5 մլն և 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով համայնքապատկան շենք-շինությունները, առանց դրանց շուկայական արժեքների գնահատում իրականացնելու, կադաստրային և շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով ապօրինի օտարել է իր ազգականին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, համայնքի ավագանու որոշմամբ տրված համաձայնության հիման վրա, կազմակերպել և իրականացրել է համայնքում գտնվող 1217,74 քմ անշարժ գույքի աճուրդով վաճառքը՝ որպես մեկնարկային գին սահմանելով կադաստրային արժեքից էականորեն ցածր՝ 608 հազ. ՀՀ դրամ գումարը: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը նշված գույքը կադաստրային արժեքից 8 մլն ՀՀ դրամով պակաս, այն է՝ 812 հազ. դրամով օտարել է իր ազգականին՝ համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 14,5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը կազմակերպել և իրականացրել է տվյալ համայնքում գտնվող ևս մեկ՝ 649,14 քմ. մակերեսով, 5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառքը: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքը կադաստրային արժեքից շուրջ 3 մլն ՀՀ դրամով պակաս, այն է՝ 352.000 ՀՀ դրամով կրկին օտարել է իր ազգականին՝ համայնքի օրինական շահերին պատճառելով շուրջ 5 մլն ՀՀ դրամի գույքային վնաս: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Անի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ի դեպ, հարկ է նշել, որ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական վարույթ 13 համայնքների ղեկավարների վերաբերյալ: Նրանց թվում են Կոտայքի մարզի Պտղնի և Աբովյան, Տավուշի մարզի Իջևան, Արագածոտնի մարզի Բյուրական, Արարատի մարզի Նոր Խարբերդ և Գոռավան համայնքների նախկին ղեկավարները: Ընդհանուր առմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում ավարտված քրեական վարույթներով համայնքին պատճառված գույքային վնասը կազմել է ավելի քան 424 միլիոն ՀՀ դրամ, որից փաստացի դրամական տեսքով վերականգնվել է շուրջ 7 մլն ՀՀ դրամը, իսկ 159 մլն ՀՀ դրամ արժողությամբ 9 հողատարածք վերականգնվել է գույքի տեսքով»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:40
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսպանիայում հրդեհները մեկ օրում ընդգրկել են ևս 30 հազար հեկտար տարածք
    Ըստ Անտառային հրդեհների մասին եվրոպական տեղեկատվական համակարգի՝ 2025 թվականի սկզբից ի վեր հրդեհներից տուժել է Իսպանիայի շուրջ 373 հազար հեկտար տարածք։ Սա երկրի համար ռեկորդային բարձր ցուցանիշ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2022 թվականին, երբ կրակի ճիրաններում հայտնվել էր 306 հազար հեկտար տարածք։
    22:20
    19.08.25
    Ավելին
  • Իրավական
    Վարչապետի ավտոշարասյունն ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած կնոջն առնչվող դատական գործը ձգձգվում է
    Ընդամենը 1 տարի վեց ամսվա ազատազրկման է դատապարտվել հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը: Նախօրեին է հրապարակվել դատարանի վճիռը: Դրանից դժգոհ են թե՛ տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը, թե՛ վարորդի պաշտպանները։ Նրանք հայտնել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։
    21:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում
    Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել սփոփիչ գոտեմարտին:
    21:30
    19.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանական խաղաղության դեմ ադրբեջանական հայատյացությունն է. ադրբեջանագետը` ուղերձի մասին
    Թրամփի քավորությամբ ձեռ բերված հայ-ադրբեջանական համաձայնությունից հետո ի՞նչ է փորձում համոզել Փաշինյանը ներքին լսարանին: Երկուշաբթիի ուղերձում, փորձագետնի համոզմամբ, նա փորձել է խաղաղություն բառով հմայել մարդկանց, ներքաշել կեղծ օրակարգի մեջ:
    21:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրшվորներ
    Այսօր՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
    21:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ և Իրանի նախագահներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գործընկերության համար։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրացման հնարավոր ուղիները։ Դրական են գնահատվել պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը, ընդգծվել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ դրանք լիովին կիրականանան։ Նախագահ Խաչատուրյանը նաև նշել է, որ հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից մեկը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների տպավորիչ աշխատանքն է, որը վառ արտահայտում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը և վստահության բարձր մակարդակը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Կողմերը ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքների վրա, շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
    20:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր․ Լավրով
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Թրամփն ունի Ռուսաստան այցելելու հրավեր»,-ասել է Լավրովը պատասխանելով հարցին՝ հավանակա՞ն է, որ ԱՄՆ նախագահը Մոսկվա այցելի մինչև տարեվերջ:
    20:35
    19.08.25
    Ավելին
  • Իրավական
    Սրբազան պայքարի առաջնորդի և 17 աջակիցների համար դրսում ազատություն են պահանջում, ներսում՝ազատազրկում
    Բագրատ Սրբազանն ու նրա 17 աջակիցներն առաջին անգամ դատարանի առաջ են կանգնել: Փոքրիկ դահլիճում շնչելու օդ չի եղել, բակում հարյուրավոր մարդիկ են հավաքվել՝ պահանջելով ազատ արձակել կալանավորվածներին: Իբրև ահաբեկչության ծրագրման համար մեղադրվողները հայտարարել են՝ իրենք ահաբեկիչ չեն, բայց իշխանությունը ահաբեկված է:
    20:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նորվեգիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում
    Նա նշել է, որ Նորվեգիան ընդգրկված  է եղել երաշխիքներ տրամադրելու  գործընթացի պլանավորման ամբողջ ընթացքում, քանի որ ցանկանում է ներդրում ունենալ նրանում, ինչը վերջնարդյունքում իրականացվելու է։
    20:00
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա այլևս քաղաքական սխալ չէ, սա ազգային դավաճանություն է. Կամենդատյան
    Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի։ Նրանք, ում բռնի կերպով գերեվարել են, հիմա կանգնեցնում են իրենց դատարանների առաջ՝ իբր «օրենք խախտելու» մեղադրանքով։ Իսկ նույն այդ «օրենքներով» սեփական գույք ունեցած հազարավոր հայերին զրկում են իրենց հողից, տներից, ունեցվածքից։ Այսինքն՝ մի ձեռքով պատանդների դատ են սարքում, մյուս ձեռքով գողանում են հայի տունն ու հողը։ Սա ոչ թե օրենք է, այլ կազմակերպված հանցագործություն՝ պետական կնիքով։ Բայց ամենամեծ աղետը ոչ թե այնտեղ է, այլ հենց այստեղ՝ Երևանում։ Հայաստանի ղեկավարը բարձրաձայն ասում է՝ «Արցախցիները ետ չպետք է գնան»։ Ինչպե՞ս կարելի է նման բան ասել։ Եթե մեր ժողովուրդը չի վերադառնում իր տուն, իր հող, իր գերեզման, ուրեմն ի՞նչ է դա նշանակում․ դա նշանակում է, որ Հայաստանը պետական մակարդակով ուրանում է Արցախը, իր պատմական հողը, իր ժողովրդի իրավունքը։ Այսօր դավաճան իշխանությունը փորձում է ոչ միայն լռել ադրբեջանական ոճրագործությունների վրա, այլև արդարացնել դրանք՝ ներսից քայքայելով ազգային դիմադրությունը։ Ադրբեջանը գողանում է մեր գույքը, իսկ Երևանը լռում է։ Ադրբեջանը պատանդ է վերցնում մեր քաղաքացիներին, իսկ Երևանը ձևացնում է, թե «սովորական դատական պրոցես է»։ Ադրբեջանը հայտարարում է, թե Արցախում հայը տեղ չունի, իսկ Հայաստանի ղեկավարը կրկնում է նույնը՝ իր բերանով։ Սա այլևս քաղաքական սխալ չէ, սա ազգային դավաճանություն է։ Սա Արցախի լիակատար ուրացումն է։ Երբ ղեկավարն ասում է՝ «չպետք է վերադառնան», նա խոսում է ոչ թե ադրբեջանական շահերից դուրս, այլ հենց դրանց սպասարկումով։ Պատմությունը շատ անգամ է տեսել դավաճան առաջնորդների վերջը։ Նրանց անունները հիշվում են ոչ թե որպես քաղաքական գործիչների, այլ որպես դավաճանների։ Եվ այսօր Հայաստանում մենք ապրում ենք հենց այդ դառը փուլը, երբ դավաճանը պետական դրոշի տակ փորձում է փակել Արցախ կոչվող էջը։ Բայց այդ էջը չի փակվելու, քանի դեռ կա հայ ժողովուրդ, քանի դեռ կա արդարության պահանջ։ Արցախը հնարավոր չէ ուրանալ։ Արցախը հնարավոր չէ վաճառել։ Արցախը հնարավոր չէ պատանդ վերցնել։ Արցախը հայի հայրենիքն է, և այս կեղծ «օրենքները» վաղ թե ուշ կփոշիանան, իսկ դավաճանությունը կստանա իր արժանի պատիժն ու գնահատականը»։
    19:45
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի հաստատում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է . «ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան, Հարգելի՛ գործընկեր, Հարգելի՛ ներկաներ, Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն: Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3: Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։ Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք: Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը: «Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ: Հարգելի՛ ներկաներ, Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»: Ըստ աղբյուրի՝ Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով: Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին: «Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,-ասել է ԻԻՀ նախագահը: Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:
    19:30
    19.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը չի՞ համոզում Իրանին. Փեզեշքիանը Երևանում փոխել է բառապաշարը ու հոգևոր առաջնորդին կրկնել
    Փաշինյան-Փեզեշքիան, Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցներից, Հայաստանի փոխարտգործնախարարի՝ Իրան այցից հետո Իրանի նախագահն ինքն է Երևան եկել, բայց Նիկոլ Փաշինյանին, կարծես, չի հաջողվել համոզել նրան, որ Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի» անցկացնելը Թեհրանի ռազմավարական շահերին չի հարվածելու: Իրանական կողմը մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող իր հիմնական թշնամու՝ Իսրայելի հետ հաջորդ ընդհարման ընթացքում, Վաշինգտոնը կարող է իբրև հակաիրանական գործողությունների պլացդարմ օգտագործել հենց Սյունիքը, որտեղ ճանապարհ է պատրաստվում գցել՝ Փաշինյանի ու Ալիևի համաձայնությամբ:
    19:15
    19.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքին
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով։ Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան (ՀԱՊ մասնաճյուղ) տեղափոխելու աշխատանքները։ Աշխատակիցները հետևել են թանգարանում իրականացվող մոնտաժման ու ամրակայման աշխատանքներին։ Նշյալ աշխատանքների ավարտից հետո թանգարանը կվերաբացվի և այցելուներին հնարավորություն կընձեռի հաղորդակցվելու և հիանալու Մինասի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարներով։ Արթիկ քաղաքի կենտրոնում՝ իրար կողքի, գտնվում են հանրապետական նշանակության Սուրբ Աստվածածին (5-րդ դ․) և Սուրբ Գրիգոր (7-րդ դ․) եկեղեցիները։ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ բարերարի միջոցներով։ Շինարարական կազմակերպության պատասխանատուները և նախարարության մասնագետները համատեղ քննարկել են հուշարձանի վերականգնման ընթացքը, դրան առնչվող հարցեր և տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։ Միաժամանակ մշտադիտարկվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու տեխնիկական վիճակը, որի արդյունքում որոշվել է պետական բյուջեի միջոցների հաշվին միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառել նաև այս հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հարցը:
    19:00
    19.08.25
    Ավելին