Լրահոս
Քաղաքական
17:12
19.08.25
571

Նման մեթոդներով իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում, վախեցնում մարդկանց․ Լևոն Քոչարյան

Img default alt hy

«Շատ մարդիկ դատավորներից արդեն հասկանում են, ովքեր են պատրաստ իրականացել արդարադատություն, և ովքեր պարզապես իշխանությունների քմահաճույքներն ու ցանկություններն են կատարում։ Այս առումով կարծում եմ, մեծ սպասելիքներ, այդ մասով չկան »,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց այս գործով փաստաբաների բացահայտումների մասին, որով բոլորի համար անկհայտ դարձավ, քրեական գործը կեղծիք է՝ կազմակերպված այս իշխանությունների կողմից։

«Նման մեթոդներով իշխանությունը ռեպրեսիաներ է կիրառում, վախեցնում մարդկանց, ինչը որոշ մարդկանց հետ է պահում խոսելուց, գործողություններ անելուց կամ դրանց մասնակցելուց»,-ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության «Կենտրոն» նստավայրում «Սրբազան պայաքար»-ի առաջնորդ Բագրատ սրբազանին ու մյուս 17 կալանավորված անձանց դեմ հարուցված գործով առաջին նիստն է։

Դատական նիստը դռնբաց է, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։