Լրահոս
2025-08-20
-
ՀասարակականԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա են եղել ճաքճքված և վնասված հատվածներ։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է և սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:Ավելին11:4520.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 20.08.2025Մամուլի տեսություն 20.08.2025Ավելին11:4020.08.25 -
ՔաղաքականԹուրքիան բացարձակ որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում. Վարուժան ԳեղամյանԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թեզեր տարածելու համար։ Նպատակը՝ հայկական դիմադրությունը թուլացնել և վերջնականապես կլանեն (եթե կուզեք՝ վիլայեթացնել) Հայաստանը։ Այդ նպատակով տարբեր հնարքների են դիմում։ Օրինակ՝ հայալեզու կեղծ էջեր են բացում Facebook ու այլ սոցցանցերում (այդպիսի ապացուցված օրինակներ կարող եք գտնել այստեղ)։ Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա «հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով», այդ գործողությունները արվում են «հանուն հայ ժողովրդի բարեկեցության»։ Սա է պատճառը, որ այսօր առավել կարևոր է իմանալ ու ճանաչել իրական Թուրքիան ու Թուրքիայի իրական նպատակները, այլ ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են ամենօրյա ռեժիմով թուրքական քարոզիչները։ Նկարագրված քարոզչության գլխավոր թեզերից է «սաղ հանձնեք, հետո սահմանները կբացվեն ու լավ կապրեք»-ը։ Թե ինչով է այդ թեզը վտանգավոր, խոսել եմ բազմաթիվ առիթներով և դեռ էլի հանգամանալից կներկայացնեմ։ Այժմ ասեմ, որ մեզանից զիջումներ ստանալու նպատակով պարբերաբար խոսք է գնում ինչ-որ մշուշոտ ապագայում սահմանները բացելու մասին։ Մինչդեռ նման նպատակ իրականում Թուրքիայում չկա՝ ի հեճուկս Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության պարբերական հայտարարությունների։ Այս են վկայում նաև օրերս թուրքական հեղինակավոր «Yetkin Report» պարբերականի աղբյուրների փոխանցաց տեղեկությունները։ Այսպես, համաձայն պարբերականի (https://yetkinreport.com/en/2025/08/09/aliyev-pashinyan-agree-will-turkiye-open-armenia-border-gate/) պետական աղբյուրների՝ օգոստոսի 8-ի նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան թուղթը «չի հանգեցնելու սահմանի բացման»։ Թուրքիան որևէ, բացարձակ որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում։ Ճիշտ հակառակը՝ փակ սահմանը որպես խայծ օգտագործելու հնարքով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելով՝ Թուրքիան ավելի մեծ շահ ու օգուտ է ստանում»։Ավելին11:3020.08.25 -
ՀասարակականԱրտառոց դեպք. երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառՕգոստոսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել են, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության բաժնի ավագ համայնքային ոստիկանը, ում բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը վերակենդանացման բաժանմունքում կարճ ժամանակ անց մահացել է: Ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Օլեգ Վ.-ն է: Կարճ ժամանակ անց ոստիկանության բաժնում մահացածի 22-ամյա որդին հայտնել է, որ մարզերից մեկի բնակիչներ 63-ամյա Հովիկ Հ.-ն, նրա կինը՝ 58-ամյա Թամարա Դ.-ն, նրանց որդին՝ 36-ամյա Միքայել Հ.-ն և նրանց հարսը՝ 32-ամյա Տիրուհի Մ.-ն, օգոստոսի 14-ին վերջիններիս պատկանող ամառանոցի բակում երեխային համբուրելու հարցի շուրջ վիճաբանել են իր հոր հետ, որի ժամանակ Տիրուհի Մ.-ն և Թամարա Դ.-ն նրան փակել են ավտոտնակում, իսկ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Միքայել Հ.-ի և Հովիկ Հ.-ի հետ ծեծի ենթարկել, ինչի պատճառով էլ հայրը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր.-ի 155-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ կետի և ՀՀ քր․ օր․-ի 192-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ կետի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի այլ հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Նշված քրեական վարույթի շրջանակներում կան նաև հայտնաբերված անձինք:Ավելին11:1520.08.25 -
ՀասարակականՈրոշ հասցեների ջրամատակարարումը կդադարեցվիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0020.08.25 -
ՔաղաքականՓաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին․ Իշխան ՍաղաթելյանԻրականում այս պայմանավորվածությունները ձեռք բերելու համար Փաշինյանը ստիպված է եղել Հայաստանում բանտերը լցնել քաղբանտարկյալներով, արշավ իրականացնել եկեղեցու, ընդդիմադիր բոլոր ուժերի և կառույցների նկատմամբ:Ավելին10:4520.08.25 -
Մամուլի տեսությունՆախկինում թշնամի, ներկայում բարեկա՞մ. «Հրապարակ»Մեր աղբյուրներն ասում են, որ Մեսրոպյանն ու Պետրոսյանը, կարելի է ասել, թշնամական հարաբերությունների մեջ են, ՀԾԿՀ ղեկավարը, ինչպես հայտնի է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի աներձագն է, որը Ռոմանոս Պետրոսյանի հետ ոխերիմ հակամարտության մեջ է Կոտայքի մարզում ազդեցություն ունենալու հարցում, բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը Մեսրոպյանին նշանակեց այդ պաշտոնում՝ 2020 թվականի նոյեմբերին։Ավելին10:3520.08.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դիԱյսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին10:3020.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։Ավելին10:0320.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին10:0020.08.25 -
ՔաղաքականՎահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնիցՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Վահագն ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:Ավելին09:5620.08.25 -
Մամուլի տեսությունԻ՞նչ ունեցվածքով է պաշտոնը լքել Տիգրան Գաբրիելյանը. «Ժողովուրդ»Նախկին փոխնախարարը, համաձայն 2024 թվականի հայտարարագրի, 2011 թվականին ձեռք է բերել բնակարան Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։Ավելին09:5220.08.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձով, ըստ էության, տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը եւ ուրվագծեց իրենց կարգախոսը, որով թմբկահարելու են «խաղաղություն» բառը։ Փաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։Ավելին09:4520.08.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին. «Ժողովուրդ»Մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը սկսվել է Սյունիքի մարզից. Գորիսի ՏԿ ղեկավարի պաշտոնում հաստատվել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։Ավելին09:3820.08.25 -
Մամուլի տեսությունՀայաստանի «ժամկետանց» դեսպանը. «Հրապարակ»Իհարկե, կարող են լինել հիմնավորումներ, որ ըստ «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դեսպանը շարունակում է իր գործունեությունը մինչև նոր դեսպանի ժամանումը կամ ընդունող երկրի պրակտիկայում գործում են այլ կարգավորումներ և այլն։ Սակայն Հայաստանի ներպետական իրավունքի տեսանկյունից Լիլիթ Մակունցը օգոստոսի 3-ից համարվում է ժամկետանց դեսպան և, ըստ ներպետական իրավունքի, չի կարող հանդես գալ Հայաստանի անունից՝ իր լիազորությունների ժամկետի ավարտման պատճառով։Ավելին09:3420.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3020.08.25 -
Մամուլի տեսությունՈ՞ւմ են փորձում փրկել իրավապահները. միջադեպին «խառնվել» է «Զապ»-ը. «Ժողովուրդ»Գնդակը այժմ Կոմիտեի որոշման դաշտում է, սպասում ենք պատասխանին: Սակայն ՔՊ-ական պատգամավորի որդուն հարցաքննել են ու կանգ առել։Ավելին09:2520.08.25
2025-08-19
-
ՔաղաքականՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինը զրուցել է ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ Հիշեցնենք՝ օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։Ավելին23:5819.08.25 -
ՀասարակականԵրևանում մի խումբ կանայք վիճաբանել, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանցՊարզվել է, որ Երևանի բնակիչ 49-ամյա Սուսաննա Կ․-ն և նրա քույրը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արեգնազան Կ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 62-ամյա Գոհար Մ․-ի, 56-ամյա Ալվարդ Մ․-ի և 59-ամյա Լաուրա Մ․-ի հետ։ Նրանք փոխադարձ հարվածներ և հայհոյանքներ են հնչեցրել միմիյանց հասցեին և կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը։Ավելին23:4019.08.25