Լրահոս
2025-09-02
-
ՔաղաքականԽաղաղություն որոնելու և արդարությունը զոհաբերելու միջև կա հիմնարար տարբերություն. ՕսկանյանԱյսօր, Արցախի՝ 1991 թվականին Ադրբեջանի կազմից անկախանալու մասին հռչակագրի օրն է, որը տասնամյակներ շարունակ նշվել է նույնիսկ միջազգային ճանաչման բացակայության պայմաններում։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Հաջորդական հայկական կառավարությունները կանխամտածված խուսափել են պաշտոնապես ճանաչել Արցախը՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման հնարավորությունը պահպանելու նպատակով։ Սակայն Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը հրահրեց պատերազմ՝ իր բոլոր հայտնի հետևանքներով։ Այժմ, սեփական քաղաքական գոյությունը պահպանելու համար, նա հայտարարում է, թե հարցը «փակված է» և պնդում է, որ Արցախը երբեք իրականում հայկական չի եղել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեկ անձ և նրա նեղ շրջապատը մեզ ստիպեն հրաժարվել մեր իրավունքներից։ Պատմության խեղաթյուրումը պետք է մերժվի և դատապարտվի։ Ոչ մի լուրջ ազգ չի ջնջում իր սեփական պատմությունը։ Եթե յուրաքանչյուր ազգ պատմության ընթացքում համակերպվեր իր կորուստների հետ, աշխարհի քարտեզն այսօր բոլորովին այլ տեսք կունենար, իսկ երկրների թիվը՝ շատ ավելի քիչ։ Կա խաղաղություն որոնելու և արդարությունը զոհաբերելու միջև հիմնարար տարբերություն։ Ավելի քան 120 000 հայերի հարկադիր տեղահանումը Արցախից 2023 թվականին էթնիկ զտում էր, ոչ թե հարցի լուծում կամ պատմության ավարտ։ Միջազգային իրավունքը երաշխավորում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, իսկ Արդարադատության միջազգային դատարանը հստակ պարտադրել է Ադրբեջանին ապահովել նրանց անվտանգ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բերլգիայի խորհրդարաները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները նույնպես հանդես են եկել նույն պահանջով։ Այս հարցը շարունակում է մնալ իրավական, քաղաքական և բարոյական օրակարգում»,-գրել է Օսկանյանը:Ավելին16:2302.09.25 -
ՀասարակականԿոտայքում «Honda»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և ծառերին. կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա առաջ ընթացել ու բախվել ծառերին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։Ավելին16:1502.09.25 -
ՀայաստանՎիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է2020 թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում գերևարված Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտնում է, որ նա արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։ ՎիգենԷուլջեքջյանիկինը՝ԼուսիանաՄինասյանըմասնավորապեսգրել է. «Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խորը ցավով է լցված։ Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ հացադուլ է անում։ Այն, ինչ պետք է լիներ հույսի մի պահ, վերածվել է անտանելի տխրության և վախի»։Ավելին16:1002.09.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած մեքենայի պայթյունիցԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։Ավելին16:0702.09.25 -
ԻրավականՀայաստանից Ադրբեջան սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ Իրաքի քաղաքացի է ձերբակալվելՍեպտեմբերի 1-ին Հայաստանից Ադրբեջան պետական սահմանի խախտման դեպք է արձանագրվել։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայության տվյալներով՝ ձերբակալվել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած Իրաքի քաղաքացի Ալի Էմադ Աթթալլահ Բադրավին, ծնված 2002 թվականին։ Փաստի առթիվ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։Ավելին16:0002.09.25 -
ԱրցախԴեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, որովհետև դա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր, որը զբաղվում էր Արցախի հարցով․ Շահրամանյան«Եթե այսօր ասում են, որ Արցախի հարցը փակ է, որ Մինսկի խումբը լուծարվել է, և Արցախը համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա պետք է արձանագրել՝ այս ամենը իրականացվել է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։ Փաշինյանն ինքն էր ասում՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ ես անում եմ, շարունակեք առանց ինձ։Ավելին15:5002.09.25 -
ՀասարակականՎտանգավոր սննդամթերքի արտադրությունը կասեցվել էՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության: Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր չանախ» և «Պանիր լոռի» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, հայտնաբերված խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ։ Վերահսկիչի կողմից տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։Ավելին15:4502.09.25 -
ՀասարակականԱմիրյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում ավտոմեքենա է պայթել. կան տուժածներԵրևանի կենտրոնում` Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա հատվածում, «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Այս պահին շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։Ավելին15:3502.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ո՞ւմ տանն են եղել Արցախի ղեկավարները Բաքվի բանտում փակվելուց առաջ. մանրամասներՀայլուր 15։30 Ո՞ւմ տանն են եղել Արցախի ղեկավարները Բաքվի բանտում փակվելուց առաջ. մանրամասներԱվելին15:3002.09.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գարիկ Հ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է ոստիկանության Արտաշատի բաժնում։Ավելին15:1502.09.25 -
ՔաղաքականԱրցախի հարցը անմիջականորեն առնչվում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը․ ՍաղաթելյանԱյսօր մենք համախմբվել ենք այստեղ՝ Երևանում, ոչ թե միայն հիշելու անցյալը կամ փաստագրելու հերթական ողբերգությունը, այլ խոսելու մեր ապագայի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, իր բացման խոսքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ ««Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովը ինքնին արձանագրում է մի պարզ, բայց անժխտելի ճշմարտություն՝ Արցախի հարցը փակված չէ, և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից։ Պաշտոնական Երևանը և Բաքուն փորձում են համոզել մեր ժողովրդին ու միջազգային հանրությանը, թե իբր խնդիրը լուծված է։ Բայց բոլորս գիտենք, որ այս կեղծ թեզը ծառայում է մեկ նպատակի՝ արդարացնելու պարտվողական քաղաքականությունը, որը շարունակվում է միակողմանի զիջումների և ժողովրդի թիկունքում ընդունված դավադիր որոշումների միջոցով։ Մեր մոտեցումը շատ պարզ է՝ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ։ Արցախի ճակատագրի շուրջ կայացված ոչ մի որոշում չի կարող ունենալ իրավական ու քաղաքական ուժ առանց արցախահայության անմիջական մասնակցության։ Վերադարձի և ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներ են, որոնք չեն կարող անտեսվել կամ առևտրի առարկա դառնալ։ Սիրելի՛ բարեկամներ, այսօր, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են մեր ժողովրդի գոյության դեմ ուղղված քաղաքականություն, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են պարտությունը ներկայացնել որպես «խաղաղություն», մեր պատասխանատվությունը կրկնակի է․ մենք պետք է բարձրաձայնենք ճշմարտությունը, պահանջենք արդարություն, և ձևավորենք միջազգային համախմբում՝ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու իր քաղաքականությունն արդարացնում էր Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու հրամայականով։ Արդյունքում հասել ենք մի հանգրվանի, երբ օրակարգային է դարձել արդեն Սյունիքի մարզի պահպանման հարցը, և իշխանական քարոզիչները, երրորդ կողմի վերահսկողությամբ Ադրբեջանին «անխոչընդոտ հաղորդակցության» միջանցքի տրամադրումը ներկայացնում են որպես Սյունիքը պահպանելու միակ տարբերակ։ Մենք մերժում ենք այս մոտեցումը։ Արցախի հարցը անմիջականորեն առնչվում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Եթե անտեսվում է արցախահայության վերադարձի իրավունքը, եթե լռությամբ ընդունվում է Արցախում իրականացված էթնիկ զտումը, մշակութային ժառանգության ոչնչացումը, եթե միջազգային հանրությունը չի արձագանքում գերիների ազատ արձակման պահանջին,եթե Արդբեջանի զորքերը դուրս չեն գալիս ՀՀ տարածքից, ապա մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն, այլ նոր ավելի խորը և համապարփակ կապիտուլիացիա է ։ ՀՅԴ-ի և մեր համահայկական կառույցների համար այս խորհրդաժողովը ունի մի հստակ նպատակ․ — ամրապնդել միջազգային ու ներազգային համախմբում մեր իրավունքների պատպանության շուրջ, — վերադարձնել Արցախի հարցը միջազգային օրակարգ։ Քանի դեռ Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ եւ ցեղասպանական գործողություններով բռնի տեղահանված արցախցիները հաստատակամ են շարունակելու իրենց իրավունքների համար պայքարը, Արցախի հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես, արդեն լուծարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, ովքեր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, քաղաքական սկզբունքայնություն ցուցաբերել, հարգել հակամարտության կարգավորման այն սկզբունքներն ու տարրերը, որոնք արձանագրված են Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում և, իրենց խոստման համաձայն, պատասխանատվության ենթարկել Արցախյան հակամարտությունը ուժով կարգավորելու փորձ կատարած Ադրբեջանին։ Միայն հակամարտության բոլոր կողմերի (ներառյալ՝ արցախյան կողմի) կենսական շահերի պաշտպանության, միջազգային իրավունքի և սկզբունքների (ներառյալ՝ վերադարձի եւ ինքնորոշման իրավունքների) վրա հիմնված կարգավորումն է ի զորու տարածաշրջանում ապահովել հարատև խաղաղություն, և կայունություն ։ Սիրելի՛ ներկաներ, մենք այս համաժողովը սկսում ենք ոչ թե որպես հերթական գիտաժողով, այլ որպես միասնական կամքի դրսևորում։ Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցախի էջը փակված չէ, որ մեր պայքարը շարունակվում է։ Մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է։ Իսկ խաղաղությունը չի կարող կառուցվել կեղծիքի, բռնության ու պարտադրված զիջումների վրա։ Թող այս խորհրդաժողովը դառնա հարթակ, որտեղից հնչած խոսքը կհասնի աշխարհի տարբեր մայրաքաղաքներ, միջազգային կառույցներ և կփոխանցի մեր ժողովրդի կամքը, ով թեև ծանր պարտություն է կրել, սակայն պատրաստ չէ զիջել իր կենսական իրավունքները հանուն գեղեցիկ խոսքերի և փուչ խոստումների։ Մենք չենք հանձնվել, մեր պայքարն արդար է և, որպեսզի մենք կարողանանք մի օր վերականգնել մեր իրավունքները, մենք պետք է այսօր հնարավոր բոլոր ձևաչափերով խոսենք դրանց մասին՝ դրանց պաշտպանությունը դարձնելով և՛ ներազգային, և՛ միջազգային օրակարգի մաս»։Ավելին15:1002.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին15:0002.09.25 -
ՔաղաքականԳլխից հոտած ձուկը․ Նիկոլ Փաշինյանի Ստոկհոլմյան սինդրոմը․ Անդրանիկ ԹևանյանԱյս լուրի հետ ծանոթանալուց հետո առաջին ռեակցիան դառը քմծիծաղն էր։ Նիկոլ Փաշինյանի գործունեության ֆոնին «Ադրբեջանի օգտին լրտեսություն անող» ձևակերպումն առնվազն զավեշտալի է։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար ավելին է անում, քան ենթադրաբար կարող էին անել Ադրբեջանի օգտին անողները՝ ներառյալ ոմն Աշխենը։Ավելին14:4502.09.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի պատմական ելույթը՝ Արցախի անկախության հռչակման ժամանակ34 տարի առաջ այս օրը՝ 1991թ․ սեպտեմբերի 2-ին, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնյին Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդները համատեղ նստաշրջանում որոշում կայացրեցին ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր ընդունելու մասին։ Նախ ելույթով հանդես եկավ, ապա հռչակագիրը կարդաց այն ժամանակ ԳԽ պատգամավոր Ռոբերտ Քոչարյանը։ «1988 թվականից ի վեր մենք բարձրացրել ենք մեր հարցը՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու, մեզ անընդհատ ասում էին՝ ձեր քայլը անօրինական է, միութենական սահմանադրությունը չի նախատեսում ինքնավար մարզի կամ ինչ-որ տարածքի Հանրապետությունից դուրս գալը առանց տվյալ Հանրապետության համաձայնության։ Եթե հիշում եք, անընդհատ մեզ 70 և 72-րդ հոդվածի հակասությունների մեջ մտցնելով՝ հետաձգում էին մեր հարցը կամ բացասական պատասխան էինք ստանում։ Հիմա մեզ համար պատմական շանս է բացվել՝ Ադրբեջանի անկախությունը հռչակելու հետ կապված, օրինական ձևով այս հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնենք միութենական իշխանությունների առջև, որովհետը կա օրենք, որի համաձայն մենք ունենք իրավունք և՛ ինքնավարության, և՛ կոմպակտ ապրող ազգությունները տվյալ դեպքում իրենց հարցը լուծելու։ Հռչակագիրը նախաձեռնող խումբը հաշվի է առել պետությունում ստեղծված այսօրվա իրավիճակը։ Մենք չգիտենք Կենտրոնը կմնա, թե չէ։ Դրա համար մենք այստեղ չենք շեշտում, որ մենք ուզում ենք մնալ Միութենական Ֆեդերացիայի սուբյեկտ, որովհետև չգիտենք այդ Ֆեդերացիայի սուբյեկտ ով է մնալու, և լինելու է, թե չի լինելու։ Մենք միանգամից պարզ չենք դիմում Ռուսաստանի կառավարությանը, որովհետև այդ տրամադրությունները կան մեր ժողովրդի մեջ։ Որովհետև, նախ այդտեղ էլ պարզ չի՝ եթե Սովետական Միությունը մնալու է, ապա ավելի ճիշտ է դիմել որպես սուբյեկտ Սովետական Միությանը, եթե չի լինելու, երևի ավելի ճիշտ կլինի դիմել Ռուսաստանին, և այդտեղ կա նաև Հայաստանը։ Դրա համար այս հռչակագիրը այս պատմական պահին պետք ընդունենք որոշումը։ Ընդունենք, որ Ադրբեջանի կազմից մենք դուրս ենք գալիս՝ օգտվելով օրինական ճանապարհից, այդ օրինական շանսով։ Իրավիճակի զարգացումից ելնելով, պետք է մի քանի տարբերակների տեղ թողնենք նաև, թե մեր ապագան ինչպիսինը կլինի։ Ավելի վտանգավոր է ուշանալ հիմա։ Հատկապես այս ամենը հայտարարելով, մենք չենք քանդում եղած համակարգը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Հռչակագիրն ընդունվեց միաձայն։ Հրապարակում ենք Ռոբերտ Քոչարյանի ելույթի արխիվային տեսանյութը։Ավելին14:3002.09.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:Ավելին14:2402.09.25 -
ՄիջազգայինՊեկինում կայացել է Չինաստանի, Ռուսաստանի և Մոնղոլիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը«Որքան անկայուն և բարդ է դառնում միջազգային իրավիճակը, Չինաստանը, Ռուսաստանը և Մոնղոլիան այնքան ավելի ուժեղ պետք է ամրապնդեն միասնությունն ու համագործակցությունը, մեծացնեն փոխադարձ աջակցությունը, հարգեն միմյանց հիմնական շահերն ու լուրջ մտահոգությունները», - ասել է նա։Ավելին14:1502.09.25 -
Հասարակական«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի․ 24News2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի: Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը: «1999թ․ ծնված կալանավորված անձ Ա․Բ․-ի դին է հայտնաբերվել իր խցի սանհանգույցում՝ ինքնաշեն պարանով կախված վիճակում»,- ասաց Նավիկյան:Ավելին14:0502.09.25 -
Աշխարհ1124 զոհ, 3521 վիրավոր․ Աֆղանստանում երկրաշարժի զոհերի հետևանքներըԱվերվել է 8000 տուն։ Աղետից տուժած մոտ 30 000 մարդու հումանիտար օգնություն է տրամադրվել։Ավելին14:0002.09.25 -
ՏարածաշրջանԿարմիր խաչի միջազգային կոմիտեն վաղվանից դադարեցնում է գործունեությունը ԱդրբեջանումԱդրբեջանի կառավարության որոշմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց։ «Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ», - նշված է ԿԽՄԿ հայտարարությունից:հայտարարությունում։Ավելին13:4802.09.25 -
Իրավական61-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության մեղադրանքովՔրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 29-ին Երևանի Խանջյան փողոցում գտնվող զբոսայգու մոտակայքում հայտնաբերվել և Շիրակի մարզային վարչություն է տեղափոխվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 61-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:Ավելին13:4502.09.25