Լրահոս
Հասարակական
15:35
02.09.25
861

Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում ավտոմեքենա է պայթել. կան տուժածներ

Img default alt hy

Երևանի կենտրոնում` Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա հատվածում, «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Այս պահին շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։

Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և 2 այլ մարդատար մեքենաներ։ Նախնական տեղեկություններով` տուժածներ կան։

Այս պահին շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։