Լրահոս
2025-09-02
-
ՔաղաքականԱդրբեջանն Արցախում իրականացրեց էթնիկ զտում. ՀՀ իշխանություններն անգամ չդատապարտեցին ցեղասպան գործողությունները․ ԹաթոյանԱյսօր պատմական օր է. 1991 թվականին այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը՝ իրավական հիմքով, ժողովրդավարական կամքով և իրավունքների համար պատմական արդարությամբ։ Բայց այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպողաբար լքել են իրենց տները՝ թողնելով հիշողություններ, նախնիների շիրիմներ, եկեղեցիներ և մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմություն։Ավելին22:4502.09.25 -
ՄիջազգայինԵվրոպական երկրներն արդեն պատրաստել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առաջարկները. AFPԵվրոպական երկրներն արդեն պատրաստել են իրենց առաջարկները հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։Ավելին22:3002.09.25 -
ՀասարակականՈրդիների շիրիմներին կարոտ մայրերը. Եռաբլուրում լուռ սուգ է և խուլ մեղադրանք՝ իշխանության հասցեինԱրցախում թաղված կամ անգերեզման արցախցիների հիշատակին այսօրվանից Եռաբլուրում կառուցված նոր հուշահամալիր են ծաղիկ տանելու նրանց հարազատները: Նրանք Նիկոլ Փաշինյանին են մեղադրում պատմական մեծ ողբերգության համար:Ավելին22:1502.09.25 -
ՀասարակականՓրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել մոլորված 4 քաղաքացիներիԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Սևանա լճի թերակղզու մոտ՝ ափից մոտ 200 մ հեռավորության վրա, 4 քաղաքացիներ գտնվում են ջրային փոխադրամիջոցի վրա և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:0002.09.25 -
ՔաղաքականՄեկ տիկին և երկու խանում. Աննա Հակոբյանի մուղամ սիրող ընկերուհիներըԱրցախի օրվա նախօրեին են Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը, սեղմել արցախահայության դեմ պատերազմական հանցագործություններ գործած ձեռքերը: Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան անգամ հովհարներով ֆոտոսեսիա են արել այն նույն ժամերին, երբ Բաքվում ընթանում էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական դատական նիստն ու ադրբեջանական լրատվամիջոցները մեկ Աննա-Մեհրիբան ժպտուն կադրերն էին հրապարակում, մեկ էլ գրում, թե ինչ նոր մեղքեր են իրենց դատարանները վերագրում գերեվարված հայերին:Ավելին21:4502.09.25 -
ՄիջազգայինԵմենի հուսիթները հայտարարել են, որ ԱԹՍ-ով հարվածել են Իսրայելի բանակի գլխավոր շտաբի շենքինԵմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթների ներկայացուցիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող չորս օբյեկտի, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին։Ավելին21:3002.09.25 -
ՔաղաքականԱրցախը կորցնելով, վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչև Երևան. Նարե Սիմոնյան«Վերջին անգամ այս հարթակից խոսել, պայքարի ու չհանձնվելու կոչ եմ արել 2023 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ արդեն 9 ամիս Արցախը շրջափակված էր։ Շրջափակման, սովի, թշնամու պարբերական հարձակումների պայմաններում արցախցին համառորեն դիմադրում էր։ Անգամ օրեր անց, երբ թշնամին անցավ լայնածավալ հարձակման, Արցախը դեռ հերոսաբար դիմադրում էր՝ թշնամուն մեծ վնաս պատճառելով։ Սակայն հարձակումից ժամեր անց Երևանում իշխանությունն օկուպացրած վարչախմբի ղեկավարը դավաճանաբար հայտարարեց, որ Արցախը միայնակ է մնալու իր պայքարում՝ մնալով մենակ ու դավաճանված»,- Ազատության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ասաց արցախցի Նարե Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ դավաճանության դառնությունը սրտում և Արցախ վերադառնալու, Արցախը հայկական տեսնելու հույսը սրտում, արցախցին տվեց իր արժանապատվության վերջին մարտը, թողեց իր հողն ու բռնեց գաղթի դաժան ճանապարհը՝ դեպի Մայր Հայաստան։ «Ի տարբերություն օրվա իշխանությունների, հայ ժողովուրդը ջերմորեն ու սրտացավությամբ ընդունեց իր գաղթական դարձած քույրերին ու եղբայրներին։ Դրանից հետո, ցավոք, եղավ ու դեռ լինում է այն, ինչ սպասելի էր՝ Արցախը կորցնելով, կորցրեցինք մեր անվտանգությունը, Արցախը կորցնելով, մեր արժանապատվությունը կորցրեցինք։ Արցախը կորցնելով, վտանգվեց մեր ողջ հայրենիքը՝ Սյունիքից, Տավուշից մինչև Երևան։ Սահմանազատման ու խաղաղության կեղծ ու անիրական խոստումների քողի տակ շարունակվում է հայրենահանձնումն ու անվտանգության ոչնչացումը։ Գործող իշխանությունների քաղաքականության ամեն օրը մեզ ավելի հեռացնում է Արցախ վերադարձի հնարավորությունից և ավելի մոտեցնում մեզ՝ Հայաստանը կորցնելու վտանգին։ Այս իրավիճակում տասնյակ տասնյակ անգամ ավելի դժվար է չհանձնվելու դիմադրելը, բայց և հազարապատիկ ավելի անհրաժեշտ։Գիտեմ, դժվար է չկոտրվելը, չհուսալքվելը, բայց այսօր առավել քան երբևէ հուսալքությունը ոչ միայն քրիստոնեական մահացու մեղք է, այլև ազգային մահացու մեղք ու հանցանք, որի դատավճիռը կարող են լսել ոչ միայն մենք, այլև՝ մեր զավակները»:Ավելին21:1902.09.25 -
ՀասարակականՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Արմավիրի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 4-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։00-16:00 Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00 Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։ Սեպտեմբերի 4-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում՝ օգոստոսի 28-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։Ավելին21:1502.09.25 -
ՔաղաքականՓաշինյանի ալերգիկ ռեակցիաները. նա մեղադրում է Ալիևին վաշինգտոնյան համաձայնագիրը խախտելու համարԻ՞նչ վախեր ունեն տարածաշրջանի գլխավոր խաղացողներից երկուսը, եթե առնվազն Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ տարածաշրջան կգա խաղաղություն և կայունություն, կսկսեն գործել ցամաքային և երկաթուղային ճանապարհները, կբացվեն սահմանային անցակետերը: Հայաստանի վարչապետն այսօր երգիծական ոճով մի ստատուս է գրել միջանցքի մասին՝ ծաղրելով նրանց, ովքեր կասկածներ ունեն, թե Հայաստանի կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին:Ավելին21:0602.09.25 -
ՔաղաքականԱրցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը պետք է ամրագրվի․ Աննա Գրիգորյան. Alpha.News«Հատկապես Արցախի ամբողջական օկուպացիայից հետո այս օրը տարբեր զգացմունքներ ենք ունենում։ Սկսում ենք վերապրել ու հիշել այն օրերը, երբ անկախ Արցախ ունեինք, և առերեսվել այն իրողության հետ, որն այսօր ունենք։ Այս փոքր խմբակը շարունակում է պնդել, որ Արցախի հարցը փակված է ու գոյություն չունի, բայց ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեծամասնությունը կարծում է՝ Արցախը մեր հայրենիքն է և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը պետք է ամրագրվի»,- նշել է Գրիգորյանը։Ավելին21:0002.09.25 -
ԱրցախՍտրուկի կարգավիճակում ենք. Արցախի Հանրապետության օրը քաղաքացիները հավաքվել են Ազատության հրապարակում34 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին է Արցախը Հանրապետություն հռչակել դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրությանը համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ: 2 տարի է՝ հայաթափվել է Արցախը, Հայաստանի գործող իշխանությունը ճանաչել է այն Ադրբեջանի կազմում՝ փակելով նաև Արցախ վերադարձի հնարավորության դուռը:Ավելին20:4902.09.25 -
ՔաղաքականԱրմեն Ռուստամյանը եվրոպացի քաղաքական գործիչների հետ քննարկել է արցախցիների հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության հարցըՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդունել է «Արցախ․ չկարգավորված հակամարտություն․ վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստաֆիուին և գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի, արցախահայության հիմնարար իրավունքների միջազգային պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին20:4502.09.25 -
ՄիջազգայինԻրանը հայտարարել է, որ չի հրաժարվել միջուկային ծրագրի բանակցություններից, սակայն ԱՄՆ-ն անընդունելի պայմաններ է առաջադրումԻրանում հայտարարել են, որ լիովին չեն հրաժարվել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու գաղափարից, սակայն Վաշինգտոնն անընդունելի պայմաններ է առաջադրում։Ավելին20:3602.09.25 -
ԱրցախԱրցախ պետությունը դարձավ համայն հայության իղձերի ու երազանքների մարմնավորումը, նրա հպարտությունը սնուցող աղբյուրը․ Նժդեհ Իսկանդարյան«Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի համար պատահական օր չէ, այլ պատմություն, մաքառման ու վերածննման օր։Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության անկախության օրն է, հայի արժանապատիվ ոգու, որ 1000-ամյա մաքառման ճանապարհին բռունցքվեց ու կերտեց 2-րդ հայկական պետությունը՝ կոչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց Արցախի հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Իսկանդարյանի խոսքով՝ Արցախ պետությունը դարձավ համայն հայության իղձերի ու երազանքների մարմնավորումը, նրա հպարտությունը սնուցող աղբյուրը և իսկական օջախ՝ աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայ համար։ «1991 թվականի սեպտեմբերի 2-ը արձանագրվեց պատմության մեջ հարատևելու համար։ Արցախը կերտվեց, դիմակայեց՝ շենացավ 1000-ավոր հայորդիների կյանքի գնով։ Արցախի յուրաքանչյուր թիզ հող դրոշմված է հայ արյունով։ Այն հեղվել է այդ հողին, որի ապացույցն են՝ յուրաքանչյուրի օջախում հնչող հերոսների անունները, անուններ, որ միշտ կհնչեն իսկական հայ ընտանիքներում։ Այսօր ծանր շրջան է հայ ժողովրդի համար։Մենք կարոտում ենք հեռվում մոռացած մեզնից խլված մեր սուրբ օջախին՝ Արցախի հողին։ Համոզված եղե՛ք, Արցախն էլ կարոտում է մեզ՝ իր ժողովրդին, իր նվիրյալ զինվորին, իր հողի մշակին։ Արցախի անունը երբեք չի պոկվի մեր շուրթերից, այն մայրական օրհնանքի նման միշտ մեզ հետ կլինի։ Օրվա յուրաքանչյուր պահին կհնչի աղոթքի պես ու կջերմացնի մեր խոցված սրտերը։ Այն փարոսի պես կուլուսավորի մեր ճանապարհը, որ չկորցնենք մեր խիղճը, մեր պատիվը, ոգին։ Արցախի անկախության օրը կդառնա վերադարձի օր։ Մինչ այդ առաջնորդվենք կարևորագույն պատգամով՝ չհուսահատվենք, չկորցնենք մեր ազգային դիմագիծը, մենք իրավունք չունենք ծնկելու, կասկածելու, կոտրվելո»,- իր ելույթում ընդգծեց Իսկանդարյանը։Ավելին20:3302.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Անգերեզման, անտուն, անհայրենիք մնացած մարդիկ. Արցախը վերադարձ է պահանջումՀայլուր 20։30 Անգերեզման, անտուն, անհայրենիք մնացած մարդիկ. Արցախը վերադարձ է պահանջումԱվելին20:3002.09.25 -
ՔաղաքականԶառա Մանուչարյանն ազատվել է աշխատանքիցԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։ «Տեղեկացնում եմ, որ իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ։ Նախորդած 5 տարիների ընթացքում փորձել եմ ու հույս ունեմ՝ ինչ-որ չափով օգտակար եմ եղել քաղաքացիների համար, որ մի դուռ պակաս թակեն, մի զանգ քիչ անեն, մի իրավունք ավել իրացնեն, մի ծրագրի ու արտոնության մասին ավել ինֆորմացիայի տիրապետեն։ Ծանր ոլորտ, խոցելի խմբերի հետ աշխատանք, ճգնաժամեր․․․ լավատեսությամբ հույս ունեմ նաև, որ ես ու իմ թիմն այս ճանապարհին հաղորդակցության դաշտում խնդիրները կարողացել ենք հասցնել նվազագույնի։ Մեծ հաճույքով աշխատել եմ լրագրող գործընկերներիս հետ. արդյունավետ համագործակցության համար շնորհակալ եմ բոլորին: Շնորհակալությունների շարք՝ նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Նորք տեխնոլոգիաների կենտրոնի, խնամքի ծառայություններ մատուցող մեր բոլոր ՊՈԱԿ-ների գործընկերներիս՝ ԶԼՄ-ների հետ աշխատելու մշտական պատրաստակամության, իսկ առհասարակ՝ մեծ ծանրաբեռնվածության տակ ու լուռ համեստությամբ ոլորտում ահռելի աշխատանք տանելու համար։ Շնորհակալ եմ նախարարներին՝ որոնց հետ աշխատել եմ, վստահության, համատեղ աշխատանքի համար։ Ոլորտի հանդեպ իմ ունեցած հետաքրքրության ու կապվածության մասին երկար կգրեմ. դրա կարճն ու առանց ռոմանտիզմը՝ այս ոլորտում աշխատել եմ անչափելի մեծ սիրով»,- գրել է նա։Ավելին20:1902.09.25 -
ԱրցախՎերջինն ո՞ւմ տանն են եղել Արցախի գերեվարված ղեկավարները և ի՞նչ է պետք անել մեծ վերադարձի համարԱրցախ վերադարձը արցախահայության իրավունքն է, և բռնի տեղահանվածները չեն պատրաստվում հրաժարվել այդ իրավունքի իրացումից: Այսպիսի հայտարարություն է Եռաբլուրում արել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի օրվա ուղերձը, որի կոնտեքստում հասկացվում է, որ Արցախն է, ըստ Հայաստանի վարչապետի, խանգարել Հայաստանի անկախությանը:Ավելին20:1502.09.25 -
ՀասարակականՍևան-Երևան ավտոճանապարհին մեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս՝ ծառերի մեջ․ կա վիրшվորԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 109 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սմբատ Բ․-ի վարած «JAC» մակնիշի և Երևանի բնակիչ 66-ամյա Արտաշես Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։Ավելին20:0002.09.25 -
ԱրցախՄեր նահատակ եղբայրներն իրենց կյանքը զոհեցին ոչ թե մահվան, այլ կյանքի համար. Տեր Անդրեաս քահանա Թավադյան«Այսօր հավաքվել ենք հիշելու և օրհնելու Արցախի անկախության հռչակման 34-րդ տարեդարձը։ Սա օր է, որը մեզ հիշեցնում է ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակները, այլև մեր կրած ցավն ու խաչը»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ հավելելով․ «Այսօր մեր հիշողության մեջ միայն պատմական փաստ չէ, այլ խաչի և հարության ճանապարհի շարունակությունն է, որին մասնակից եղավ մեր ժողովուրդը։ Արցախի անկախությունը ծնվեց ոչ թե թղթի վրա, այլ արյան և աղոթքի մեջ, այն ծնվեց այն պահին, երբ մանուկները մկրտվեցին խրամատներում, երբ մայրերը որդիներին օրհնությամբ ուղարկեցին կռվի դաշտ, երբ քահանաները թշնամու գնդակների տակ մատուցեցին սուրբ պատարագ։ Արցախի ազատությունը ծնվեց աղոթքի ու արյան սրբագործումով։ Մեր նահատակ եղբայրներն իրենց կյանքը զոհեցին ոչ թե մահվան, այլ կյանքի համար, որովհետև գրված է՝ ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար։ Այս զոհողության մեջ է մեր հավերժական ուժը։ Այո՛, այսօր Արցախի հողը թշնամու ձեռքում է, բայց նրա ոգին ապրում է։ Արցախը միայն աշխարհագրություն չէ, այլ հավատքի հայրենասիրության և արդարության նշան։ Եթե հիշում ենք մեր նահատակներին, եթե ապրում ենք նրանց կամքով, ապա Արցախը չի կարող մեռնել։ Սիրելիներ, մենք պարտավոր ենք մեր սրտում պահել մեր ազատության լույսը, որովհետև այն միայն մեզ չի տրված, այլ գալիք սերունդներին։ Այսօր մեր աղոթքը թող լինի նախ և առաջ մեր հերոս նահատակների հոգիների համար, նրանց ընտանիքների մխիթարության համար, վիրավորների հաշմանդամների առողջության համար, մեր գերիների ազատության համար և մեր ժողովրդի ամրության և շուտափույթ վերադարձի համար»,- ասաց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվը։Ավելին19:4702.09.25 -
ՔաղաքականՀամապատասխան պայմանների դեպքում Արցախի հարցը կվերադարձնենք միջազգային օրակարգ․ Լեռնիկ Հովհաննիսյան. Alpha.NewsՎերջին շրջանում արված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ Արցախի էջը փակված չեն համարում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։ «Համապատասխան պայմանների դեպքում մենք նորից Արցախի հարցը կվերադարձնենք միջազգային օրակարգ, բայց հիմա ամեն ինչ պետք է անել, որ դրա մասին չմոռացվի։ Այդ քայլերից մեկը այսօրվա հավաքն է։ Եվ այն, որ ՀՀ իշխանություններն ասել են այդ հարցը փակված է, դա դեռ չի նշանակում, որ վերջ, մարդիկ համակերպվել են»,- նշել է նա։Ավելին19:4102.09.25