Լրահոս
2025-09-02
-
ՔաղաքականՇվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՇվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին: Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրություններին: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվիրակության ղեկավարին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:Ավելին12:4502.09.25 -
ԱրցախԱրցախի ներկայացուցչության շենքն օրինական ճանապարհով վերցնել անհնարին է. Սամվել ՇահրամանյանՔրեական գործերի վերաբերյալ նա այլ հարցերի չպատասխանեց, քանի որ դրանք նախաքննական գաղտնիքի խախտում կհամավրվի:Ավելին12:4202.09.25 -
ՔաղաքականՀայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը. Միրզոյան«Անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների՝ փոխկապակցվածության և ավելի լայն հնարավորություններով նոր փուլում»-գրել է Միրզոյանը:Ավելին12:4002.09.25 -
ՔաղաքականԱսիական «Վիշապը, Փիղը, և Հյուսիսային Արջը» կարող են ձևավորել նոր բևեռը, որի մասին այնքան խոսվում է. Արա ՊողոսյանԱսիական խոշոր եռյակի առաջնորդները` Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին նաև ՇՀԿ գագաթնաժողովի ընթացքում իրենց շփումների ու համատեղ նկարների միջոցով կարծես թե նոր ուղերձ են հղում աշխարհին։Ավելին12:3502.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ցավ՝ Եռաբլուրում, հանրահավաք՝ Ազատության հրապարակում. Արցախի Հանրապետության օրն էՀայլուր 12։30 Ցավ՝ Եռաբլուրում, հանրահավաք՝ Ազատության հրապարակում. Արցախի Հանրապետության օրն էԱվելին12:3002.09.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Արցախի Անկախության տոնի առթիվՇնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:Ավելին12:2002.09.25 -
ՄիջազգայինԼոնդոնը գնահատում է բանակի պատրաստվածությունն Ուկրաինայում հնարավոր տեղակայման համարՄեծ Բրիտանիան գնահատում է իր զորքերի պատրաստվածությունը՝ Ուկրաինայում նրանց հնարավոր տեղակայման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին խորհրդարանում ունեցած ելույթում, որի տեքստը տարածել է Բրիտանիայի կառավարությունը։Ավելին12:1502.09.25 -
ԱրցախՍտեփանակերտում քանդել են Արցախի ԱԳՆ-ի շենքըՍեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը, Ադրբեջանն օկուպացված Ստեփանակերտում ոչնչացնում է Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներ։ Արցախի ԱԳՆ շենքի քանդման աշխատանքների այսօրվա մեկնարկը խորհրդանշական նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ հենց այսօր է Արցախի անկախության օրը։Ավելին12:1002.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 02.09.2025Մամուլի տեսություն 02.09.2025Ավելին12:0902.09.25 -
ՀասարակականԿոտայքում «Ford Transit»-ը «բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված հայտնվել ճանապարհի մեջտեղումԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 59-ամյա Աշոտ Օ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին12:0002.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ:Ավելին11:4502.09.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը միանում է Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ընդդիմանալու հարցում. ՍասունյանՎերջին շաբաթվա ընթացքում բուռն քննարկում ծավալվեց Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայության շուրջ, երբ հայ-ասորական ծագում ունեցող բլոգեր Պատրիկ Բեթ-Դավիդը հարցրեց վարչապետ Բենիամին Նեթանյահուին, թե ինչու Իսրայելը չի ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները: Նեթանյահուն սխալ արձագանքեց․ «Իրականում, կարծում եմ՝ ճանաչել ենք: Կարծում եմ՝ Կնեսետը [խորհրդարանը] այդ մասին բանաձև է ընդունել»: Նեթանյահուն բոլորից լավ գիտի, որ դա ճիշտ չէ, քանի որ ինքը՝ որպես վարչապետ, արգելափակել է Կնեսետի մի քանի նման բանաձևերը: Երբ Բեթ-Դավիդը պնդեց, որ Նեթանյահուն որպես վարչապետ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա պատասխանեց. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։ Սա թեթևամիտ անդրադարձ էր նման լուրջ խնդրին։ Նեթանյահուի հակիրճ հայտարարությունը որոշ մարդկանց կողմից մեկնաբանվեց որպես Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջին դեպքը։ Իրականում Նեթանյահուն անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը 2024 թվականի մարտին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան համեմատեց «Հիտլերի, Ստալինի և Մուսոլինիի» հետ։ Նեթանյահուն պատասխանեց, որ Էրդողանը «հերքում է Հայոց Հոլոքոստը»։ 2024 թվականի հունվարին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը բացահայտ մեղադրեց Թուրքիային Հայոց ցեղասպանության համար պատասխանատու լինելու մեջ. «Անցյալում Հայոց ցեղասպանություն ունեցող Թուրքիայի նախագահը @RTERdogan, այժմ պարծենում է՝ անհիմն պնդումներով թիրախավորելով Իսրայելին։ Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն ինքնին խոսուն է…»։ Նաև ճիշտ չէ, որ ցեղասպանության վերաբերյալ Նեթանյահուի մեկնաբանությունը պայմանավորված էր Իսրայելի և Թուրքիայի միջև վատ հարաբերություններով։ Նրանք նախկինում բազմիցս բախվել են, իսկ հետո հաշտվել։ Այս հարցի նախապատմությունն ավելի լավ հասկանալու համար եկեք անդրադառնանք վերջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի ունեցած որոշ զարգացումներին։ 1982 թվականին Իսրայելի Հոլոքոստի հուշահամալիրը հովանավորեց Թել Ավիվում անցկացվող առաջին «Հոլոքոստին և ցեղասպանությանը նվիրված միջազգային համաժողովը»։ Մասնակցելու համար հրավիրված 100 մտավորականների թվում կային վեց հայեր։ Թուրքիայի կառավարությունն անմիջապես սպառնաց Իսրայելին տարբեր հակահրեական գործողություններով։ Իսրայելի արտգործնախարարությունը բավարարեց Թուրքիայի պահանջը և ճնշում գործադրեց կազմակերպիչների վրա՝ համաժողովը չեղարկելու համար։ Արդյունքում, հովանավորները հետ կանգնեցին, իսկ մի քանի ականավոր հրեա մտավորականներ հրաժարվեցին մասնակցել, սակայն համաժողովը տեղի ունեցավ, թեև սահմանափակ ձևաչափով։ 2001 և 2002 թվականներին Իսրայելի այն ժամանակվա արտգործնախարար Շիմոն Պերեսը կտրականապես հերքեց Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ Իսրայելը մերժում է «Հոլոքոստի և հայկական մեղադրանքների միջև նմանություն ստեղծելու փորձերը»։ Երուսաղեմում գտնվող Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին պատասխանեց Պերեսին ուղղված կոշտ նամակով. «Դուք հատել եք բարոյական այն սահմանը, որը ոչ մի հրեա չպետք է իրեն թույլ տա խախտել… Ես, որպես հրեա և իսրայելցի, ամաչում եմ, թե որքան հեռու եք գնացել այժմ, մտնելով Հայոց ցեղասպանության իրական ժխտման տիրույթ՝ համադրելի Հոլոքոստի ժխտման հետ»։ 2015 թվականին, երբ ինձ հրավիրեցին ելույթ ունենալու Թել Ավիվի համալսարանում կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովում, ես հնարավորություն ունեցա հանդիպելու Իսրայելի այն ժամանակվա նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Ես նրան բողոքեցի Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության անընդունելի ժխտման մասին, և նա բացատրեց, որ ինքը կասկածներ չունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ մեծացել է Երուսաղեմում՝ ցեղասպանությունը վերապրածների հետ։ Երբ Ռիվլինը Կնեսետի նախագահն էր, նա անհաջող փորձեր էր արել ընդունելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։ Հաշվի առնելով վարչապետ Նեթանյահուի բացասական դիրքորոշումը այս հարցում, նա ասաց, որ իր ձեռքերը կապված էին որպես նախագահ։ Այսպիսով, նա հաստատեց, որ Նեթանյահուն երկար տարիներ շարունակ դեմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Թել Ավիվում իմ դասախոսության ընթացքում ես տարբերակեցի Իսրայելի կառավարության ժխտողական դիրքորոշումը, մի շարք կարևոր հրեա անհատների կողմից Հայոց ցեղասպանությանը ցուցաբերած ուժեղ աջակցությունից, ինչպիսիք են՝ Օսմանյան կայսրությունում (1913-16) ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, «Ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը, վիպասան Ֆրանց Վերֆելը, փոխարտգործնախարար, իսկ ավելի ուշ՝ արդարադատության նախարար Յոսի Բեյլինը, կրթության նախարար Յոսի Սարիդը, Ներգաղթյալների ինտեգրման նախարար Յաիր Ցաբանը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը և նախագահ Ռեուվեն Ռիվլինը։ Ես նրանց անվանեցի «արդարամիտ հրեաներ»։ Մյուս կողմից, մինչ աշխարհասփյուռ հայերը տասնամյակներ շարունակ պայքարել են Հայոց ցեղասպանության հանրայնացման համար, վարչապետ Փաշինյանը մանկամիտ հարցեր է բարձրացրել դրա ճանաչման վերաբերյալ՝ անտեսելով նրանց արժեքավոր ջանքերը: Անցյալ շաբաթ Փաշինյանը հայ լրագրողներին ասաց, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի Հայաստանի կամ հայ ժողովրդի շահերի հետ։ Նա նաև կասկածի տակ դրեց, թե արդյոք հայերը որևէ բան շահել են մի քանի տասնյակ երկրների կողմից ցեղասպանության ճանաչումից։ Նա նույնիսկ բացահայտեց, որ ինքը օտարերկրյա ղեկավարներին հարցրել է, թե ինչու են նրանք ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսով, Փաշինյանը ակտիվորեն խաթարում է Հայ Դատի արդարության հասնելու ձգտումը։ Ահա թե ինչ է լինում, երբ քաղաքականապես անփորձ և ոչ հայրենասեր մարդը բարձրանում է իշխանության գլուխ Հայաստանում։ Փաշինյանը չի հասկանում, որ եթե հայերը տասնամյակներ շարունակ չպայքարեին Հայոց ցեղասպանության հանրայնացման համար, այսօր ոչ ոք այն չէր հիշի՝ թույլ տալով Թուրքիային խուսափել զանգվածային սպանությունների համար պատժից։ Հայ ժողովուրդը պետք է Թուրքիային պատասխանատվության ենթարկի նրա հանցագործությունների համար։ Փաշինյանը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող ջանքերը քննադատելու փոխարեն, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեր արդարություն պահանջելով, ներառյալ փոխհատուցում և Արևմտյան Հայաստանի գրավված տարածքների վերադարձ։ Սա մի բան է, որ Սփյուռքը չի կարող անել, քանի որ միայն պետությունները կարող են հայցեր ներկայացնել Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան)։ Փաշինյանը երբեք նման քայլ չի ձեռնարկի, քանի որ նա զբաղված է թուրքական և ադրբեջանական պահանջների հանդեպ զիջողական քաղաքականություն վարելով։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նեթանյահուի հայտարարության արդյունքում՝ 1. Հայոց ցեղասպանությունը լայնորեն լուսաբանվեց միջազգային լրատվամիջոցների կողմից՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց տեղեկացնելով թուրքական հանցագործության մասին, որը Թուրքիան հուսահատորեն փորձում է թաքցնել։ 2. Հայ և թուրք պաշտոնյաները, արձագանքելով Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանություններին, այն ավելի հանրայնացրեցին՝ անկախ նրանից՝ նրանք այն ճանաչե՞լ են, թե՞ քննադատել։ 3․ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտեց Իսրայելին՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների վերաբերյալ Նեթանյահուի մեկնաբանությունից հետո: Թուրքիան նաև հայտարարեց, որ դադարեցնում է Իսրայելի հետ բոլոր առևտրային հարաբերությունները և փակում իր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար՝ Գազայի հակամարտության պատճառով: Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիԱվելին11:3502.09.25 -
ԱշխարհՄԱԿ-ը, Բրիտանիան և մի շարք երկրներ Աֆղանստանին հումանիտար օգնություն կտրամադրեն ավերիչ երկրաշարժից հետոՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտնել է հումանիտար կառույցների միջոցով Քաբուլին 1 միլիոն ֆունտ ստեռլինգի արտակարգ օգնություն տրամադրելու մասին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպության արտակարգ օգնության ֆոնդից կտրամադրվի նախնական 5 միլիոն դոլար։Ավելին11:3002.09.25 -
ՏարածաշրջանԹուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Մինսկի խմբի լուծարման որոշումը«Այս պատմական որոշումը, որը հնարավոր դարձավ երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, դարձավ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևոր ասպեկտներից մեկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին11:1502.09.25 -
ՀասարակականԱրցախի թեմի առաջնորդը օծել է Եռաբլուրում կառուցված «Արցախի կանչ» հուշարձանըԱյսօր՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը և այլ հոգևորականներ օծել են Եռաբլուրում կառուցված «Արցախի կանչ» հուշարձանը։Ավելին11:0402.09.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:0002.09.25 -
ՔաղաքականԱստիճանաբար կվերածվենք էժան ու դատարկվող հյուրանոցի, իսկ վերջում՝ Թուրքիայի գավառի. Վարուժան ԳեղամյանԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է. «Մեր կյանքն ու քաղաքականությունը անխուսափելիորեն կապված են մեր ապրած տարածքի աշխարհագրության հետ։ Դուր է գալիս դա, թե ոչ, սակայն այդպես է։ Այնպես է ստացվել, որ Հայաստանի իրական անկախության ու ինքնիշխանության, հետևաբար ամուր պետականության ու մեր՝ Հայաստանում ու նույնիսկ Սփյուռքում ապրող հայերիս զարգացման գլխավոր գրավականը վերջին 100+ տարիներին եղել է փոխկապակցված Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան երեք շրջանների՝ Նախիջևանի, Սյունիքի ու Արցախի հետ։ Հայաստանը որպես պետություն, իսկ մենք որպես հավաքական հանրություն նույնիսկ ամենանվազ ռեսուրսներով հաջողության ենք հասել միայն այն ժամանակ, երբ պայքարել ենք այդ բնիկ հայկական տարածքների վրա մեր ինքնիշխանությունը հաստատելու համար։ Նույնիսկ դեռ վերջնական հաջողության չհասած՝ այդ պայքարը խթանել է մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացումը՝ կրթությունից մինչև արդյունաբերություն։ Երբ դադարել ենք պայքարել, միանգամից պարտվել ենք ոչ միայն այդ տարածքներում, այլ ընդհանուր՝ դեգրադացիա, կորուստներ, թշվառություն, բևեռացում, այսօր՝ խցանումներ և այլ կենցաղային խնդիրներ։ Այլ բառերով՝ պայքարն է մեր զարգացման գլխավոր գրավականը, ոչ թե ստրկացվածությունը (նոր քպ-ական հայերենում վերջինը կոչում են «խաղաղություն» բառով)։ Սա իդեալական գիտեն ու հասկանում են մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Հետևաբար տարբեր միջոցներով խրախուսում են մեզ չպայքարել՝ խոստանալով ստրկություն։ 2025 թ. սեպտեմբերի 2-ն է։ Այնպես է ստացվել, որ այսօր ևս մեր զարգացման պայքարի խորհրդանիշը նորից փոխկապակցված է Արցախի ու Սյունիքի հետ։ Ոչ թե զուտ տարածքի կամ այնտեղ հազարամյակներով ապրող հայության, այլ Արցախ-Սյունիքի՝ որպես հայկական ինքնիշխանության ու զարգացման գլխավոր գրավական։ Կլինի պայքար դրանց համար, կունենանք նոր ու զարգացած տնտեսություն, աճող հեղինակություն, իմաստ ունեցող կրթություն, աճող բնակչություն և այլն։ Չի լինի, աստիճանաբար կվերածվենք էժան ու դատարկվող հյուրանոցի, իսկ վերջում՝ Թուրքիայի գավառի։ Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը, որ զարգանամ ու զարգացնեմ։ Դրա համար նաև այսօր եմ լինելու Ազատության հրապարակում»։Ավելին10:5102.09.25 -
ԻրավականՔԿ-ում 2025–ի 1-ին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթ (2024-ին՝ 1404), որից 648-ը փոխանցվել է 2024 թվականից: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «157 քրեական վարույթ՝ 159 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 197 վարույթ՝ 195 անձ), ևս 5 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2024-ին՝ 4), 390-ը կարճվել է (2024-ին՝ 345), որից 361-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 307), իսկ 29-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 38), 30-ը` միացվել է (2024-ին՝ 116), 134-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 17), 38-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 197), 728-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 528): Դատարան ուղարկված 154 վարույթից 4-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 16-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 79-ը՝ ֆիզիկական ներգործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 42-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 165 տուժողից 8-ը եղել է մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 152-ը՝ 18-ից բարձր»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին10:4502.09.25 -
ՀասարակականԵրևանում 15-ամյա տղան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»Օգոստոսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդ 7 հասցեից շտապօգնության խումբը «ջերմային այրվածք էլեկտրական աղեղ բոցով դեմքի, պարանոցի, զույգ վերին վերջույթների շրջանում 1-ին, 2-րդ, 3-րդ ասիճանի մոտավորապես 8 տոկոս մարմնի մակերես, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Կ․ Պ․-ն է և ձեռնարկում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։Ավելին10:3502.09.25 -
ԱրցախՀիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը․ հայտարարությունԼեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել «Սիրելի' հայրենակիցներ 2025 թվականի սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձը։ Այս տարեթիվը հայ ժողովրդի համար ոչ միայն պատմականորեն հիշարժան օր է, այլև միջազգային իրավունքի հիման վրա ինքնորոշման և խաղաղ ապրելու իրավունքի վկայություն։ Համահայկական կարևորություն ունեցող այդ որոշումը կայացվեց պատմական և իրավական հիմքերի վրա։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ Արցախի պետականության սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը։ Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։ 2020 թվականի պատերազմը, իսկ այնուհետև՝ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական զավթումն ու հայաթափումը մարդկության պատմության մեջ արձանագրվեցին որպես սև և ամոթալի էջ, որտեղ ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը զոհաբերվեց ուժի, տնտեսական և ամբողջատիրական շահերին։ Մենք հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Ինչպես յուրաքանչյուր ազգային մտածողությամբ օժտված անհատ, պատմական արդարության վերականգնման համար մենք պարտավոր ենք շարունակել պայքարը և զինվորագրվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։ Այսօր, երբ Արցախի պետական կառույցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկված է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մեկ անգամ ևս շեշտել և միջազգային հանրությանը հիշեցնել. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։ Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է, որի անտեսումը շարունակությունն է Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։ Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։ Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք։ Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ, քանի որ ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։ Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության, իր անցյալի և ապագայի, իր իրավունքների և առաքելության»։Ավելին10:3002.09.25