Լրահոս
2025-09-02
-
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին․ Էրդողան«Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասը, Աստծո կամքով, կհասնի այն խաղաղությանը, որին ձգտում է։ Ես այդ հույսը տեսա պարոն Իլհամ Ալիևի մոտ՝ նրա հետ իմ երկկողմ հանդիպման ժամանակ։ Սպիտակ տանը ստորագրությունները, անկասկած, արագացրին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ մասամբ հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել են վերջնական փուլին։ Ես համապարփակ հանդիպում ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու հանդիպումների ժամանակ էլ տեսա, որ Ալիևն ու Փաշինյանը նույն կարծիքին էին։ Նրանք նույն ուղղությամբ են նայում»,- մասնավորապես նշել է Թուրքիայի նախագահը:Ավելին19:0602.09.25 -
ԻրավականԷկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ «Մասնավորապես՝ պարզվել է, որ ավագ էկոպարեկի պաշտոնը զբաղեցրած անձը, տեղեկացված լինելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ իրականացնելու հանգամանքի մասին, չի կատարել իր ծառայողական պարտականությունները․ ապօրինի ծառահատումը կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ներկայացրել։ Ավելին՝ ծառահատումներ իրականացնողին հորդորել է հատված ծառերի բները «սևացնելով» քողարկել ապօրինի ծառահատման փաստը, ինչի հետևանքով թաքցվել է ապօրինի ծառահատման առերևույթ հանցագործության դեպքը։ Բացի այդ, ավագ էկոպարեկը երկու անձանց օգտին ապօրինի անգործության համար, այն է՝ վերջիններիս կողմից «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու դիմաց նրանցից կաշառք է ստացել»,- նշված է հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված երկու անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ): Էկոպարեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ՝ տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին19:0002.09.25 -
ԻրավականԵրևանի պարեկները երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 1-ին Տիգրան Մեծի պողոտայից սառը զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել, իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Էջմիածնի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ. ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին18:4502.09.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեցՀիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորել են հունիսի 28-ին, նրա կալանքը երկարացվել էր 10 օրով` մինչև սեպտեմբերի 6–ը, և քանի որ սեպտեմբերի 6–ը ոչ աշխատանքային օր է, որոշվել է խափանման միջոցի հարցը քննարկել այսօր։Ավելին18:4202.09.25 -
ԱրցախԱրցախը հավերժական արժեք է, հայկական արժեհամակարգի անբաժանելի մասը․ «Հայոց տուն»ԱՐՑԱԽԸ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՐԺԵՔ է, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍԸ «Հայոց տուն» Համահայկական նախաձեռնության ուղերձը՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան. «Սիրելի՛ հայրենակից, Հայրենիքն անսակարկելի արժեք է՝ լինես հայրենի հողում ծիլ տված, թե օտարության ծնունդ։ Հայրենիքն ուժ է, որ ստանում ենք որպես ժառանգություն և փոխանցում ենք սերունդներին։ Հայրենիքը մեր բնական կենսատարածքն է և անկախ նրան բաժին հասած փորձություններից՝ չի դադարել և չի դադարում մերը լինելուց։ Բոլորիս աչքի առաջ հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախը փորձ է արվում այսօր զատել մայր Հայաստանից։ Ֆիզիկական կորստին հաջորդում են հոգեբանական և մշակութային տարանջատման ջանքերը։ Մինչդեռ Արցախը համայն հայության համար հավերժական արժեք է։ Արցախի Հանրապետության հռչակումը ևս մեկ անգամ մեր ազգային հոգեկերտվածքի խորքերից դուրս բերեց հանուն համազգային արժեքների հաստատուն կանգնելու կամքը։ Դա ազատության ձգտման իրականություն դարձած երազ չէր միայն, այլ մի ողջ ժողովրդի պայքարի, համախմբման արդյունք։ Արցախի անկախության հռչակումը հայկականության ազգային-հոգևոր-գաղափարական հատվածների վերամիավորում էր: Արժեհամակարգն ավելին է, քան այսրոպեական, սուբյեկտիվ և անձնական մոտիվացիայով պայմանավորված գործողությունները։ Մեր ազգային բազմադարյա արժեհամակարգը դրանից սնվող սերունդներին տալիս է հնարավորություններ՝ արդարությունն անպայմանորեն վերականգնելու։ Պատմությունը ոչ միայն կրկնվելու, այլև պատմական անարդարությունները հաղթահարելու սովորույթ ունի: Պետք է հենվել անգնահատելի և ժամանակի փորձությունն անցած հոգևոր և ազգային ժառանգության վրա՝ մանր կամակատարությունները գերազանցելու և ի վերջո ազգային վերամիավորված արժեհամակարգը փառաբանելու, մեր ժառանգածը ապագա սերունդներին փոխանցելու համար։ Արցախի Հանրապետության հռչակման օրը շնորհավորելու առիթներ էլի ունենալու ենք»,-ասվում է ուղերձում։Ավելին18:3502.09.25 -
ՀայլուրHaylur 18:30 Horror in Yerevan: new details about the car explosion on Amiryan StreetHaylur 18:30 Horror in Yerevan: new details about the car explosion on Amiryan StreetԱվելին18:3002.09.25 -
Կրթություն և գիտությունՀաստատվել է կամավոր ատեստավորման ժամանակացույցըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին: Քննական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ: Կամավոր ատեստավորման քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։ Հանրակրթական դպրոցի ուսուցիչներ 01.11.2025թ.-Ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն), Աշխարհագրություն 02.11.2025թ. -Անգլերեն, Ռուսաց լեզու 08.11.2025թ.-Մաթեմատիկա, թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ Եզդիերեն, Պարսկերեն, Ասորերեն, Ֆիզկուլտուրա, Շախմատ 09.11.2025թ.-Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց լեզու 15.11.2025թ.-Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն 16.11.2025թ.-ՆԶՊ, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ 22.11.2025թ.-Պատմություն, Հասարակագիտություն 23.11.2025թ.-Դասվար Արտադպրոցական հաստատությունների մանակավարժներ 29.11.2025թ. -Երաժշտություն՝ Նվագակցություն (դաշնամուր), Փայտյա փողային գործիքներ, Պնձյա փողային գործիքներ Պարարվեստ՝ Պարարվեստ 30.11.2025թ.-Թատերարվեստ՝ Թատերարվեստ Մարզական ուղղություններ՝ Շախմատ, Գեղարվեստական մարմնամարզություն, Սպորտային մարմնամարզություն, Սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, Լող Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներ 22.11.2025թ. - ՀոգեբանությունԱվելին18:2502.09.25 -
ՄիջազգայինՊուտինը պատրաստ է համաձայնության գալ Ուկրաինայի անվտանգության և էներգետիկ խնդիրների շուրջՊուտինը պատրաստ է համաձայնության գալ Ուկրաինայի անվտանգության և էներգետիկ խնդիրների շուրջԱվելին18:1502.09.25 -
ՄիջազգայինԱֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1400-ըThe Associated Press-ը նշում է, որ զոհերի թիվը դեռ կարող է զգալիորեն աճել` հատկապես հաշվի առնելով այն, որ Մուջահիդը տվյալներ է տրամադրել միայն մեկ նահանգի համար։ Փրկարարները դեռևս փորձում են հասնել երկրաշարժից լրջորեն տուժած մի շարք հեռավոր լեռնային շրջաններ։Ավելին18:0002.09.25 -
ԱրցախԱրցախի անկախության վերականգնումը մեր ժողովրդի սրբազան դատի անբաժանելի մասն է․ Արամ ԱՄեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի պատգամը Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ․ «Այսօր ողջ հայութիւնը, վերանորոգ հաւատքով ու յոյսով, կը նշէ Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակման պատմական դէպքը։ Արդարեւ, ո՞վ չի յիշեր շուրջ 35 տարի առաջ, ի խնդիր Արցախի ժողովուրդի անկախութեան, մեր հերոսներու սխրանքը եւ մեր նահատակներու արիւնով կերտուած ազատ ու անկախ ապրելու Արցախի ժողովուրդին հաւատքն ու կամքը։ Ո՞վ չի յիշեր տարիներ շարունակ ի խնդիր Արցախի անկախ պետականութեան ամրացման տարուած հաւաքական պայքարը՝ համայն հայութեան գործօն մասնակցութեամբ։ Վերջապէս, ո՞վ չի յիշեր Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեամբ կատարուած հսկայ իրագոծումները՝ ի խնդիր նո՛յն եւ մէ՛կ նուիրական նպատակին, Արցախի անկախութեան ամրապնդման։ Այսօր, փաստօրէն, կորսնցուցած ենք Արցախի անկախութիւնը։ Արցախը հայաթափումի ենթարկուած է։ Անոր ստեղծագործ ոգիին, մշակութային հանճարին եւ կրօնական ապրումներուն արգասիքը հանդիսացող մեր եկեղեցիներն ու վանքերը եւ մշակութային պատմական կոթողները դարձած են ենթակայ թշնամիին բարբարոսական արարքներուն։ Այլ խօսքով, Արցախը ենթարկուած է ծրագրուած ու հետեւողական կերպով գործադրուած ցեղասպանութեան։ Այսպէ՛ս կարելի է բնորոշել Արցախի բռնագրաւումը ու արցախահայութեան բռնագաղթը՝ միջազգային օրէնքի տուեալներուն համաձայն։ Այո՛, Արցախը այսօր կորսնցուցած ենք։ Սակայն, Արցախը իր հողով ու ժողովուրդով եւ ինքնիշխանութեան իրաւունքով վերականգնելու յոյսը չե՛նք կորսնցուցած ու պիտի չկորսնցնենք՝ որքան ալ աննպաստ ըլլան մեզ շրջապատող պայմանները։ Պատմութիւնը կաղապարուած գոյութիւն մը չէ. ան մնայուն փոփոխութեան ենթակայ է։ Եթէ այսօր աշխարհաքաղաքական պայմանները ի նպաստ չեն Արցախի անկախութեան վերականգնումին, վաղը կրնան պայմանները հիմնովին փոխուիլ։ Պէտք է ըլլալ արթուն ու հետեւողական։ Աստուածաշունչը կ՚ըսէ՝ յոյսը երբեք ամօթով չի ձգեր (Հռ 5.5): Պէտք է կառչիլ յոյսին եւ զայն շաղախել մեր ժողովուրդի հաւատքով եւ մեր իրաւունքներու ձեռքբերման համար մաքառելու ամուր կամքով։ Արցախի անկախութեան վերականգնումը մեր ժողովուրդի սրբազան դատին անբաժանելի մասը կը կազմէ։ Արցախը պատմութեան փոշիներուն տակ պէտք չէ թաղել. Արցախի հայութեան ազատօրէն ապրելու հաւատքն ու կամքը պէտք է վերածել ամէնօրեայ նպատակասլաց պայքարի։ Այսօր, երբ կը նշենք Արցախի անկախութեան հռչակման տօնը՝ եկէ՛ք յիշենք մեր բոլոր նահատակները, յայտնի թէ անյայտ, որոնք իրենց արիւնը թափեցին Արցախի անկախութեան հռչակման ու պահպանման ի խնդիր։ Եկէ՛ք յիշենք Պաքուի բանտերուն մէջ ամէնօրեայ տառապանքի ենթարկուող մեր բոլոր բանտարկեալները, որոնք նուիրումով ծառայեցին Արցախի մեր ժողովուրդին։ Եկէ՛ք յիշենք իրենց դարաւոր հողերէն բռնագաղթի ենթարկուած Արցախի մեր քոյրերն ու եղբայրները՝ զօրավիգ կանգնելով անոնց արդար իրաւունքներուն վերատիրացման։ Յիշել կը նշանակէ չմոռնալ. չմոռնալ կ՚ենթադրէ պայքարիլ՝ ի խնդիր այն բոլոր նուիրական արժէքներուն ու իտէալներուն, որոնց կենսագործման համար ապրեցան, պայքարեցան ու նահատակուեցան Արցախի մեր սիրելի զաւակները։ Թող Աստուած Իր երկնային հովանիին տակ ամուր պահէ Արցախի մեր ժողովուրդը։ Թող Աստուած պահէ ու պահպանէ հայրենի մեր ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետութիւնը»։Ավելին17:5302.09.25 -
ՔաղաքականՉնայած ՀՀ-ից հնչեցված կոչին, շարունակում են օգտագործել «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը․ ՈսկանյանՇանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումներ ունեցած Թուրքիայի նախագահը ուշագրավ «բացահայտում» էր արել, որից պարզ էր դառնում, որ ռուսական և իրանական կողմերի մոտ մտահոգություններ կան «Թրամփի ուղու» վերաբերյալ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Չինաստանից վերադառնալիս Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանը և Իրանը կհասկանան, որ իրենց մտահոգությունները հիմանազուրկ են»։ Այսինքն, ըստ Էրդողանի, ստացվում է, որ առայժմ այդ երկու պետությունները չեն հասկացել, որ մտահոգության կարիք չկա։ Ի դեպ, չնայած հենց նույն ՇՀԿ գագաթաժողովին հայկական կողմից հնչեցված կոչին, որ պետք է օգտագործել «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» ձևակերպումը, թե Էրդողանական և թե Բաքվի վարչախմբերը շարունակում են օգտագործել հենց «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը»,-գրել է Ոսկանյանը:Ավելին17:4502.09.25 -
Հասարակական«Վարորդը լուկով դուրս եկավ մեքենայից». ականատեսը՝ Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին․ News.amԱվտոմեքենան կանգնեց, ավտոբուսն էլ էր կանգնած ու միանգամից տրաքոց եղավ, նայեցինք, տեսանք ավտոբուսը վառված է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց մի կին, ով ականատես է եղել Ամիրյան փողոցում պայթյունին։ Ուզում էինք մոտենալ, մեկ էլ տեսանք՝ վարորդը լյուկով դուրս եկավ՝ շորերը պատռված, շտապօգնությունով տարան։ Միանգամից եկան ոստիկանները, մարդիկ ագնետուշիտելով հանգցրեցին կրակը։ Բարեբախտըաբար, զոհ չի եղել, ժողովուրդը գոռալով իջնում էին, մեկ էլ ավտոբուսի ապակիները լրիվ թափվեցին։ Վարորդն էր մենակ շատ վնասված, վառված էր, դեմքը լրիվ սեւ էր։ Մարդիկ շատ վախեցան, ծաղիկ ծախողը դողում էր»,–ասաց նա։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 14․43-ին ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել։ Մեկնած կարգախմբերն ու օպերատիվ խմբերը պարզել են,որ պայթյունը տեղի է ունեցել Տոյոտա մակնիշի ավտոմեքենայում։ Երկու անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վնասվել են տրանսպորտային միջոցներ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ըստ նախնական տեղեկությունների` պայթյունից տուժել է թիվ 58 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում գտնվող երկու ուղևոր։ Մանրամասները տեսանյութում։Ավելին17:3002.09.25 -
ՔաղաքականԱրցախը անհնար է հանել հայի սրտից, հաղթանակը ժամանակի հարց է․ Գալստյանի ուղերձը՝ կալանավայրիցԱրցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի ուղերձը կալանավայրից՝ Արցախի Անկախության օրվա՝ սեպտեմբերի 2-ի կապակցությամբ․ «Սիրելի՛ Արցախ, սիրելի՛ ժողովուրդ Այս օրը՝ սեպտեմբերի 2-ը, տարիներ շարունակ եղել է մեր հպարտության օրը։ Արցախը հռչակել էր իր ազատությունն ու մենք հավատում էինք՝ այլևս երբեք չենք ծնկի թշնամու առջև։ Բայց այսօր ցավը խառնվել է այդ հպարտության հետ։ Հիշողությունը խեղդում է կոկորդը։ Ցավը սուր է, որովհետև ոչ թե պարտվեցինք մարտում, այլ՝ հանձնեցին մեզ։ Այո՛, Արցախը հանձնել են։ Հանձնել են ոչ թե անհնարին ուժին դիմակայել չկարողանալու պատճառով, այլ՝ գիտակցված ընտրությամբ, պարտվողական քաղաքականությամբ, ժողովրդի կամքին հակառակ քայլերով։ Եվ այդ հանձնողը՝ ժողովրդի անունից խոսող մի խումբ, որ մոռացել էր, թե ում արյամբ է գծված այս հողի սահմանը։ Նրանք Արցախը չտեսան որպես հայրենիք։ Տեսան որպես խանգարող հանգամանք իրենց քաղաքական ճանապարհին։ Տեսան որպես բեռ, ոչ թե որպես զավակ։ Բայց մի բան նրանք չհասկացան։ Արցախը կարելի է հանձնել քարտեզի վրա, բայց չի կարելի հանել հայի սրտից։ Եվ երբ հայը չի հանձնվել, ապա հաղթանակը ժամանակի հարց է։ Ես այսօր ձեզ գրում եմ բանտի պատերի միջից։ Այստեղից հնարավոր չէ տեսնել ոչ լեռներ, ոչ հորիզոն։ Բայց հավատացե՛ք, այստեղից ավելի սուր է զգացվում հայրենիքի արժեքը։ Ազատության ամեն ակնթարթը այստեղ կշռվում է հայրենիքի սրբությամբ։ Եվ եթե ինձ տարան բանտ՝ որովհետև սիրում եմ Արցախը, ապա թող այս պատվավոր խաչն իմ հետ մնա մինչև վերջ։ Արցախը հանձնել են՝ թշնամուն։ Բայց հայը դեռ կանգուն է։ Եվ քանի դեռ կանգուն է՝ հարցը փակված չէ։ Արցախը վերադառնալու է։ Ոչ թե որպես անիրական երազանք, այլ՝ որպես պետական, արժանապատիվ, կենդանի հայրենիք։ Որպես մեր խոնարհված մոր աչքերի պայծառ ժպիտ։ Որպես մեր ընկած զինվորի կիսատ խոստում։ Որպես մեր զավակի ապագա տուն։ Սեպտեմբերի 2-ը այլևս չի տոնվում շքեղ միջոցառումներով։ Այժմ այն նշվում է ցավով, լռությամբ, բայց նաև՝ քամուց կոփված հույսով։ Այս օրից սկսվում է հաշիվը դեպի վերադարձ։ Դեպի պատասխանատվություն, դեպի նոր հավատ, դեպի նոր Արցախ։ Եվ երբ գա այդ օրը, հիշե՛ք՝ մենք կանգնած էինք այստեղ սրտով, ոչ թե իշխանությամբ։ Հոգով, ոչ թե պաշտոնով։ Ճշմարտությամբ, ոչ թե լռությամբ։ Որպես չհանձնված հայեր։ Հարգանքով ու հավատով՝ Դավիթ Գալստյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Քաղբանտարկյալ»։Ավելին17:2502.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն առաջիկա օրերին կքննարկի ՌԴ-ի վրա ներգործելու բոլոր հնարավոր միջոցներըՆա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է քննարկել Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշման հարցը, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Ալյասկայում կայացած հանդիպումից հետո Ուկրաինայում հակամարտությունը դեռևս շարունակվում է։Ավելին17:1502.09.25 -
ԻրավականԿրասնոդարում ձերբակալել են «Հին Բաքու» ռեստորանի սեփականատիրոջըԿրասնոդարում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի ականավոր անդամներից մեկը՝ Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի, «Հին Բաքու» ռեստորանի և «Դար Ֆրուտ» ՍՊԸ-ի սեփականատեր Շախլար Նովրուզովը։ Կրասնոդարի դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 60-ամյա Նովրուզովը մեղադրվում է 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք գողանալու փորձի համար։Ավելին17:1002.09.25 -
ՀասարակականՔաջարանում «BMW»-ն գլխիվայր հայտնվել է ճանապարհամերձ հատվածում․ կան տուժածներՍեպտեմբերի 2-ին, ժամը 12։44-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բարիկավան թաղամասի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և գլխիվայր հայտնվել ճանապարհամերձ հատվածում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, վարորդին և երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:Ավելին17:0002.09.25 -
Զինված ուժերՊապիկյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումներըՍեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ ՀՀ-ում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի, դրա արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին դեսպանին պարգևատրել է գերատեսչական մեդալով՝ արդյունավետ համագործակցության համար։Ավելին16:5202.09.25 -
Իրավական2025 թվականի օգոստոսին պետական բյուջե է վերականգնվել 3.7 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող տարբեր քրեական վարույթների նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում միայն 2025 թվականի օգոստոսին պետական բյուջե է վերականգնվել 3 մլրդ 763 մլն 809 հզր 34 ՀՀ դրամ գումար:Ավելին16:4502.09.25 -
ԱռողջապահականԱմիրյան փողոցում տեղի ունեցած պայթյnւնից տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր. ԱՆԱվելի վաղ հայտնել էինք, որ Ամիրյան փողոցում տրանսպորտային միջոց է պայթել, կան տուժածներ:Ավելին16:3802.09.25 -
ՀասարակականՈրոշ հասցեներում գազ չի լինիԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։Ավելին16:3002.09.25