Լրահոս
Հասարակական
14:05
02.09.25
427

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի․ 24News

Img default alt hy

2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի: Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը:

«1999թ․ ծնված կալանավորված անձ Ա․Բ․-ի դին է հայտնաբերվել իր խցի սանհանգույցում՝ ինքնաշեն պարանով կախված վիճակում»,- ասաց Նավիկյան: