Լրահոս
Հասարակական
16:07
02.09.25
346

Մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած մեքենայի պայթյունից

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներւց 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Toyota մակնիշի ավտոմեքենայում, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, պայթյունի հետևանքով էլ վնասվել են մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։

Այս պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, պարզում են արդյոք պայթյունի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ պայթյունի հետևանքով մի քանի քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ։

Մանրամասները՝ քիչ ուշ։