Լրահոս
Քաղաքական
19:41
02.09.25
108

Համապատասխան պայմանների դեպքում Արցախի հարցը կվերադարձնենք միջազգային օրակարգ․ Լեռնիկ Հովհաննիսյան. Alpha.News

Img default alt hy

Վերջին շրջանում արված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ Արցախի էջը փակված չեն համարում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Համապատասխան պայմանների դեպքում մենք նորից Արցախի հարցը կվերադարձնենք միջազգային օրակարգ, բայց հիմա ամեն ինչ պետք է անել, որ դրա մասին չմոռացվի։ Այդ քայլերից մեկը այսօրվա հավաքն է։ Եվ այն, որ ՀՀ իշխանություններն ասել են այդ հարցը փակված է, դա դեռ չի նշանակում, որ վերջ, մարդիկ համակերպվել են»,- նշել է նա։