Լրահոս

2025-09-03
2025-09-02
  • Img default alt hy
    Միջազգային
    Փարիզի դատարանը Սիրայի նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել
    Փարիզի դատարանի Մարդկության դեմ հանցագործությունների բաժնի դատավորները 13 տարվա հետաքննությունից հետո Սիրիայի նախկին բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալման օրդեր են տվել։
    23:58
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր Արեշի 36-ամյա բնակիչը վիճաբանnւթյան ժամանակ դանшկահարել էր եղբորը
    Օգոստոսի 30-ին՝ ժամը 22․15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արեշի 22-րդ փողոցի իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել 36-ամյա եղբայրը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները պարզվում են:
    23:45
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սահմանամերձ Բերդավան գյուղում աշակերտները դասեր են անում 20 տարածքում․ Ոսկան Սարգսյան
    Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանամերձ Բերդավան գյուղում աշակերտները դասեր են անում 20 տարածքում․ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցն ունի 5 մասնաշենք, դրանք, բացի դպրոցի ճաշարանից, այժմ հիմնանորոգման մեջ են։ Տավուշի մարզպետարանից լրագրողիս հայտնել էին, որ Բերդավանի դպրոցում նոր ուսումնական տարին սկսելու են հեռավար ուսուցմամբ։ Սակայն Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրինությունը խնդիրն այլ կերպ է լուծել։ Դասերն անցկացվում են գյուղի մշակույթի տանը, երաժշտական դպրոցում, Բերդավանի բնակիչների տրամադրած տարածքներում, ընդհանուր՝ 20 տեղ։ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Նասիբյանն ասաց, որ տպավորված է համագյուղացիների նվիրական վերաբերմունքից, համախմբվածությունից։ Նա հայտնեց, որ գյուղի մշակույթի տանը վաղը տեղադրելու են էլեկտրական և մետաղյա զանգեր։ Դպրոցի ուսուցչանոցի համար սենյակ է տրամադրվել Բերդավանի գյուղապետարանի շենքում։ Ա․ Նասիբյանն ասաց, որ անցած ուսումնական տարում Բերդավանի դպրոցն ուներ 405 աշակերտ, այս տարի՝ 416 աշակերտ, դպրոցի աշակերտներն ավելացել են Արցախից բռնագաղթած, Բերդավան վերաբնակված ընտանիքի, և Նոյեմբերյան համայնքի այլ բնակավայրերից Բերդավան տեղափոխված ընտանիքների երեխաների հաշվին։ Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի խոսքերով՝ հունվար ամսին դպրոցի շենքի նորոգումը կավարտվի ու աշակերտները կտեղափոխվեն հիմնանորոգված դպրոց»։
    23:30
    02.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պայքար՝ արցախցիների վերադարձի իրավունքի իրացման համար. միջազգային խորհրդաժողով է Երևանում
    Արցախցիների վերադարձի ու արցախի հարցերը միջազգային օրակարգում պահելու համար դաշնակցականները Հայաստան են հրավիրել հեղինակավոր քաղաքական գործիչների Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից և Կիպրոսից:
    23:15
    02.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Պատմական համաձայնագիր. Ռուսաստանը Չինաստանին ավելի էժան գազ կտա, քան Եվրոպային
    «Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ առաջ մղել ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը»,- հայտարարել է Սի Ծինփինը: Չինաստանի նախագահը նաև ընդգծել է, որ ռուս-չինական հարաբերությունները դիմակայել են միջազգային կոնյուկտուրայի փորձություններին և ծառայում են որպես բարիդրացիության ու բարեկամության օրինակ: Այդ հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակի մասին է խոսել նաև Ռուսաստանի նախագահը: Պուտինի կարծիքով՝ սերտ շփումն արտացոլում է երկու երկրների ռազմավարական գործընկերության ամբողջ խորությունը։
    23:00
    02.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բա սա թալան չի՞. Արմենակ Դանիելյան
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դոմինոի էֆեկտը. Դեռ անցած տարի, երբ Երևանի հանրային տրանսպորտի թանկացման նախագիծը դրվեց շրջանառության մեջ, մենք` «Մայր Հայաստան»-ի ավագանիներով ասում էինք, որ քաղաքային տրանսպորտի թանկացումը իր հետևից կբերի նոր, շղթայական թանկացումներ այլ ծառայություններում և ոլորտներում։ Այդ թանկացումները իրենց երկար սպասել չեն տվել և եկել են աննկատ։ Ահա և աննկատ եկած թանկացումը տաքսի ծառայության համար, ինչի մասին ասել և գրել եմ դեռ անցած տարի։ Տաքսի ծառայություններից օգտվողները կփաստեն, որ Երևանի հասարակական տրանսպորտի թանկացմանը զուգահեռ թանկացել է նաև տաքսու գները։ Ահա ձեզ մեկ օրինակ. Սեպտեմբերի 1, ժամը 15։47 Մաշտոցի 5 հասցեի հարևանությամբ կանգառում տաքսի կանչեցի։ Ի դեպ սրանից 7-8 րոպե առաջ START-ը 1400 դրամ էր ցույց տալիս։ Բա սա թալան չի՞»: Հ. Գ. Մի ամբողջ ժողովուրդ միամիտ ու խաբված։ Մի ամբողջ պետություն քաոս ու бардак»:
    22:49
    02.09.25
    Ավելին