Լրահոս
2025-09-03
-
ՔաղաքականՓաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել էՎարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ավարտվել է: Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:Ավելին18:0403.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կազմել է 382.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:0003.09.25 -
ՀասարակականՀարկ է վերջ տալ ապօրինություններին և անհապաղ ազատ արձակել ինչպես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և կեղծ մեղադրանքներով կալանավորված մնացած անձանց. Մայր ԱթոռՍեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը:Ավելին17:4503.09.25 -
ՀասարակականԱրարատում «Tesla»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կա վիրավորԱյսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ 22-ամյա Թելման Ղ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։Ավելին17:3103.09.25 -
ԻրավականԼևոն Քոչարյանի փաստաբանները դատավորին բացարկի միջնորդություն են ներկայացրել«Մենք գտնում ենք, որ ստեղծված իրավական հիմքերի, փաստական հիմքերի, ՀՀ 61 և 63-րդ հոդվածների, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի տեսանկյունից, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից՝ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66 և դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի կարգավորումներով, խնդրում եմ Ձեզ սույն քրեական վարույթից հայտնել ինքնաբացարկ»,- այս մասին Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին17:1803.09.25 -
ՄիջազգայինՊուտինի և Ալիևի միջև որևէ բովանդակալից շփում չի եղել․ ԿրեմլՌուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ողջունել են միմյանց, սակայն առարկայական շփում չի եղել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելին16:5103.09.25 -
ԻրավականԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս երկու չկառուցապատված հողամաս կվերադարձվեն համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով:Ավելին16:3603.09.25 -
ՄիջազգայինՊեկինյան դավադրություններ ԱՄՆ-ի դե՞մ. Պուտինի օգնականը հանգստացնում է ԹրամփինՊուտին-Կիմ Չեն Ըն եղբայրական հանդիպումը Պեկինում անհանգստացրել է Միացյալ Նահանգների նախագահին, թեև ինքը դա հերքել է լրագրողների հետ զրուցելիս: Թրամփի խոսքով՝ Դաշնության ու Հյուսիսային Կորեայի առաջնորդները դավեր են նյութել իր դեմ բանակցությունների ժամանակ: 2.5 ժամից մի փոքր ավելի են զրուցել Պուտինն ու Կիմ Չեն Ընը փակ դռների հետևում, բայց բանակցությունների նույն մեքենայով են գնացել:Ավելին16:2003.09.25 -
ՔաղաքականՀայտնի է, թե ով ԱԺ-ում կփոխարինի Արեն ՄկրտչյանինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:Ավելին16:0803.09.25 -
ՀասարակականՀայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստանում մնալ առանց վիզայի մինչև 90 օրՀայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստանում մնալ առանց վիզայի մինչև 90 օր. երկրի Մաջիլիսը վավերացրել է Երևանի հետ համաձայնագիրը:Ավելին15:5203.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հիստերիա և աճող ավտորիտարիզմ. հանրահայտ իրավաբանը՝ Փաշինյանի կառավարման մասինՀայլուր 15։30 Հիստերիա և աճող ավտորիտարիզմ. հանրահայտ իրավաբանը՝ Փաշինյանի կառավարման մասինԱվելին15:3003.09.25 -
ԻրավականԲաքվում պահվող հայերի շրջանում եղել են ինքնաuպանnւթյան փորձեր. Սիրանուշ Սահակյան«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», - «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:Ավելին15:1303.09.25 -
ՀասարակականՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՍեպտեմբերի 3-4-ին Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:Ավելին14:5603.09.25 -
ՔաղաքականՀայկական կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է․ ԱմստերդամԱշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը X-ի իր միկրոբլոգում կիսվել է տեսանյութով՝ կից գրելով․Ավելին14:3603.09.25 -
ԻրավականՊետությանը պատճառված շուրջ 250 մլն դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը ՀՀ ՊԵԿ ներկայացրած 2024-2025 թվականների տարբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:Ավելին14:2103.09.25 -
ՀասարակականԱվտոմեքենայի պայթյունից տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցիցՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեկ Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցներից: Երրորդի առողջական վիճակը միջին ծանրության է:Ավելին14:0403.09.25 -
ՀասարակականOպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գործարկվելու է էլեկտրական շչակՍեպտեմբերի 4-ին Երևանի «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ընթացքում ժամը 15:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։Ավելին13:4503.09.25 -
ՔաղաքականՀայաստանը կամավոր տարբերակով հրաժարվել է ՀԷՑ-ի վերաբերյալ Արբիտրաժի որոշումը կատարել. ԳալյանՄենք այս պահին ունենք հետևյալ իրականությունը՝ միջազգային Արբիտրաժը կայացրել է միջանկյալ որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն չի կատարում Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ:Ավելին13:2903.09.25 -
ՄիջազգայինՉինաստանն իր ուժն ու միասնություն է ցույց տալիս՝ Խաղաղության դարպասի հրապարակումՊեկինի Տյանանմեն հրապարակում Չինաստանը այսօր առաջին անգամ ցուցադրել է լիարժեք միջուկային եռյակ՝ ցամաքային, ծովային և օդային բազաների ռազմավարական ուժերով: Ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին 26 պետությունների ղեկավարներ են ներկա եղել:Ավելին13:1503.09.25 -
ՔաղաքականՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի ՓարիզՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Փարիզ: Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից:Ավելին13:0703.09.25