Լրահոս

2025-09-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործը ՀՀ-ում Ալիևի պահանջով Սահմանադրության ընդունումը թույլ չտալն է. պատգամավոր
    Նիկոլ Փաշինյանը պարզապես պաշտոնապես հայտարարել է Ալիևի պահանջած Սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու և «Այո»-ի արշավն առաջնորդելու մասին, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Մեր՝ ամբողջ ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործն (անկախ մեր իրար սիրել-չսիրելուց) Ալիևի սահմանադրության «Ոչ»-ի ճակատի ձևավորումն ու Հայաստանում Ալիևի պահանջով Սահմանադրության ընդունումը թույլ չտալն է»,-գրել է նա։
    15:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ
    Ակտիվ ցիկլոնի անցմամբ պայմանավորված սեպտեմբերի 19-ին գրեթե հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, որոնց քանակը ամսական նորմայի նկատմամբ ունեցել է հետևյալ պատկերը։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Շիրակում այն կազմել է նորմայի մինչև 96 տոկոսը, Լոռի-Տավուշում 43-50 տոկոսը, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում 55-75 տոկոսը, Արարատում, Արմավիրում 50-103 տոկոսը, Վայոց ձորում և Սյունիքում 30-50 տոկոսը, Երևանում մինչև 68 տոկոսը։ Սեպտեմբերի 20-22-ին հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, իսկ 23-ից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
    15:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չի, որ մեկից 1000 $ վերցնես, հոդված ծախես. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
    Ալիևի համար սուրճ դնողը ու սուրճին սպասողը մարդկանց փաթաթելուց է խոսում. արձագանքով Նիկոլ Փաշինյանին՝ գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ 
    14:49
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանում ՆԱՏՕ-ի նախաձեռնած «Արևելյան պահապան» գործողությանը միացել է 10 երկիր
    «Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Լեհաստանին լրացուցիչ աջակցություն տրամադրելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նորվեգիան, Չեխիան, Պորտուգալիան և Իտալիան»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
    14:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավորներից 3-ը անչափահասներ են
    Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Ղ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։
    14:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    57-ամյա տղամարդու թոնրատանն ու ջերմոցում հայտնաբերվել է 250 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով փաթեթ և կանեփի ցողուններ
    Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զույգաղբյուր գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։
    14:15
    20.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Պատերազմից վիրավոր վերադարձած Էդվարդի հաշմանդամության կարգը վերականգնել են, նպաստը՝ ոչ
    Այս ռեպորտաժը 44-օրյա պատերազմում վիրավորված Էդվարդի մասին է: Դատական կարգով համանդամության կարգի վերականգնման հասած տղային պետությունը րաժարվում է նպաստ տալ:
    14:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրաքում 47 ֆրանսիացիների են հարցաքննում «Իսլամական պետության» կատարած հանցագործությունների գործերով
    Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Իրաքի հատուկ ծառայություններն ունեն իրաքցիների դեմ կատարված հանցագործություններին այդ ֆրանսիացիների առնչության ապացույցներ։ Նրանք կդատվեն Իրաքի օրենքներով։
    13:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին․ կան տուժածներ
    Սեպտեմբերի 20-ին, ժամը 09։24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքնան, փակել գազի բալոնի փականը և երկու տուժածի դուրս բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
    13:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը գնալու է ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով․ Փաշինյան
    «Սա կառուցողական փոխակերպում է, և այս հենքի վրա Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով»,– ասել է նա։
    13:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն փաստացի զրկվում է անգամ ներպետական հարցերում քաղաքականություն ձևավորելու ազատությունից․ Արմեն Այվազյան
    Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Եթե Անկարան ու Բաքուն պաշտոնական մակարդակով բացեիբաց տոնում են հայերի դեմ իրագործված կոտորածները և փառաբանում դրանց կազմակերպիչներին, իսկ փաշինյանական կառավարությունը ծպտուն չի հանում հայոց ինքնապաշտպանական պայքարի, մեր հերոսների և անմեղ նահատակների մասին, ապա միակ հնարավոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխանության վերջին նշույլները և առայժմ ոչ պաշտոնապես հայտնվել է թուրք-ադրբեջանական ճնշող վերահսկողության ու թելադրանքի տակ։ Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում է օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ սա կործանարար զարգացում է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակներն այսքանով չեն բավարարվելու։ Նրանց նպատակը եղել և մնում է՝ Հայաստանի ոչնչացումը, հայերի արտաքսումը կամ թուրքացումը։
    13:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10, 12, 14, 16, 18 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 1-ից մինչև 24 հասցեների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ գազամատակարարումը։
    12:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ եմ ասել «Արցախը Հայաստան է ու վերջ»․ Փաշինյանը պարզաբանում է
    «Ինչո՞ւ եմ ասել «Արցախը Հայաստան է ու վերջ», ասել եմ, քանի որ հայրենասեր եմ եղել»,- ՔՊ համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նախորդիվ խոսելով այն մասին, որ երբ քաղաքական և մշակութային էլիտայի մի զգալի հատված 44-օրյա պատերազմից հետո իրեն դավաճան էր անվանում, սնուցող մայրերը նրանից շնորհակալություն էին հայտնում, հորդորում գնալ խաղաղության հետևից, Փաշինյանը հավելեց․ «Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։ Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարների հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80թթ․ ձևավորված գրքերի, երգերի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
    12:36
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փաշինյանը ցնցող հայտարարություններ է անում. ՔՊ 7-րդ համագումարը
    Հայլուր 12։30 Փաշինյանը ցնցող հայտարարություններ է անում. ՔՊ 7-րդ համագումարը
    12:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն հռչակում է ՀՀ-ի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք․ Փաշինյան
    «Քաղաքացիական պայմանագիրը» հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետությունը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։  Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ (ընդունված է Կուսակցության 7–րդ Համաժողովում 20․09․2025) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  – ապավինելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին, – առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պետական շահերով, – առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության եւինքնիշխանության ամրապնդման ՀՀ քաղաքացիների մղումը, – վերլուծելով Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությունը,  – հավատալով եւ հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության հարատեւությանը ծառայելու իր պատմական առաքելությանը,   – ողջունելով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հաստատված խաղաղությունը, – ապահովելու համար Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը, – ամրապնդելու համար ժողովրդի իշխանությունը, – հենվելով Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա՝ ՀՌՉԱԿՈՒՄ Է  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆԵԼԻՔ Այս նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ 1․ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում Հայաստանի Հանրապետության Կառավարման իր մանդատը եւս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին, ակնկալելով ձեւավորել սահմանադրական մեծամասնություն: 2․ Ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։ 3․ Հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի եւ այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։ 4․ Ակտիվացնելու է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։ 5․ Շարունակելու է բոլոր հարեւանների հետ խաղաղություն եւ բարիդրացիությունհաստատելու ժողովրդի կողմից ձեւակերպված պատգամի իրագործումը, ջանքեր է գործադրելու խաղաղությունն ու բարիդրացիությունը շարունակաբարինստիտուցիոնալ դարձնելու ուղղությամբ, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ 6․ Քաջալերելու է ապօրինի գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության եւ դատավարական այլ գործիքներով ապօրինի գույքի վերադարձի մեկնարկած եւ հաջողությամբ ընթացող գործընթացը, խորացնելու է հակակոռուպցիոն պայքարը եւ զարգացնելու է հակակոռուպցիոն մեխանիզմները;  7․ Շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումները, ուժեղացնելով ժողովրդի իշխանությունը, ակտիվացնելով թափանցիկ, ներառական, մասնակցայինեւ արդյունավետ կառավարման գործիքները, անկախ դատական համակարգի զարգացմանն ուղղված ջանքերը, ժողովրդավարական մյուս ինստիտուտների հետագա զարգացման եւ ուժեղացման գործընթացը։ 8․ Խթանելու է կրթության եւ աշխատանքիմիջոցով բարեկեցություն կառուցելու քաղաքացիների գործելակերպը,աջակցելու է կրթության բովանդակային բարեփոխումների եւ ֆիզիկական ենթակառուցվածքների նորացման քաղաքականությանը, ընդգծելով Ակադեմիական քաղաքի համակարգաստեղծ նշանակությունը։ 9․ Խրախուսելու է ներառական, արտադրողական, ստեղծարար, ազատ եւ մրցակցային տնտեսական գործունեությունը, շարունակելու է քաջալերել ապաշրջափակման մեկնարկած գործընթացը եւ համակողմանի աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ տնտեսական զարգացումը դիտարկելով որպես պետական շահ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ հերթական Համաժողովի պատվիրակները, ընդունելով սույն Հռչակագիրը, ծնկի են գալիս հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ՝ խաղաղությամբ, ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը համարելով նրանց հիշատակը ոգեկոչելու ամենապատկառազդու միջոցը եւ նրանց զոհողություններին մատուցվածամենաարժեքավոր տուրքը։  Փառք նահատակներին եւ  կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
    12:25
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռազմականացված ՌԴ-ն ավելի մեծ դերակատարում է ձեռք բերում գլոբալ քաղաքականության մեջ․ Քեռյան
    Ռուսական կողմը հակադարձում է. ագրեսորը Արևմուտքն է, ՆԱՏՕ-ն է, որը ընդլայնվում է դեպի ռուսական սահմանները և ժողովրդավարացման կեղծ կարգախոսներով ու գունավոր հեղափոխություններով ներխուժել է հետխորհրդային տարածաշրջաններ և ձգտում է քաոս և փլուզում առաջ բերել բուն Ռուսաստանում: Այս գաղափարա-քաղաքական բախումը դեռ երկար է շարունակվելու, նաև պատերազմի ավարտից հետո: Պատմությունը կտա իր գնահատականը, ով էր ճիշտ, ով էր սխալ: Բայց այժմ գաղափարա-քաղաքական գործոնից բացի կա տնտեսական խոչընդոտ, որը վերջին մեկ տարում քանի գնում ավելի մեծ նշանակություն է ստանում:
    12:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կամչատկայի ափերի մոտ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ բնակավայրերի մոտ այն զգացվել է Ռիխտերի սանդղակով 4 բալին համարժեք ուժգնությամբ, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
    12:06
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ղարաբաղի ժողովուրդը փախստականի կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան
    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդն իր փախստականի կարգավիճակը ՀՀ իշխանությունների աջակցությամբ պետք է փոխարինի Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ: 
    12:03
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «ԳԱԶ 24 10»-ը․ վիրավոր կա
    Սեպտեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 57-ամյա Մերուժան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 73-ամյա Կարեն Թ․-ի վարած «ԳԱԶ 24 10» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կարեն Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    12:00
    20.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 20.09.2025
    Մամուլի տեսություն 20.09.2025
    11:55
    20.09.25
    Ավելին