Լրահոս
Իրավական
14:15
20.09.25
103

57-ամյա տղամարդու թոնրատանն ու ջերմոցում հայտնաբերվել է 250 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով փաթեթ և կանեփի ցողուններ

Img default alt hy

Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Զույգաղբյուր գյուղի բնակիչ 57-ամյա տղամարդը թմրանյութ է պահում և օգտագործում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 57-ամյա տղամարդու թոնրատանն ու ջերմոցում հայտնաբերվել է 20 փաթեթ՝ ընդհանուր 250 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով, և կանեփի ցողուններ։

Զույգաղբյուր գյուղի 57-ամյա բնակիչը ներկայացվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն: