Լրահոս
Քաղաքական
13:15
20.09.25
539

Հայաստանը գնալու է ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով․ Փաշինյան

Img default alt hy

Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով, որոնք փոխակերպման փուլում են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա կառուցողական փոխակերպում է, և այս հենքի վրա Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով»,– ասել է նա։

Վարչապետը վստահեցրել է, որ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ։