Լրահոս
2025-09-20
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։Ավելին11:4520.09.25 -
Արտաքին քաղաքականությունԽաղաղության համաձայնագիր կնքելու համար պետք է վերացվեն ՀՀ-ի Սահմանադրության մեջ տարածքային պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ2023 թվականին Ադրբեջանի «պետական ինքնիշխանության վերականգնումից» հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու ջանքերը ակտիվացել են։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ «2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների պատմական հանդիպումը։ Հանդիպումից հետո առաջնորդները ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Ադրբեջանը և Հայաստանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագրի տեքստը։ Ավելին, Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները, որոնք նախկին հակամարտության ժառանգություն էին, չեղարկվեցին ԵԱՀԿ նախարարների խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշմամբ։ Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները կրկին վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը։ Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրությունում տարածքային պահանջները»,- նշված է հայտարարությունում։Ավելին11:3520.09.25 -
ՔաղաքականԻ՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ ՂազինյանՃիշտն ասած տվյալ սուբյեկտի հերթական չփաստարկված ցնդաբանություններին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, ինքս հարց ունեմ. ի՞նչ եղավ Հ1-ի ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու վերաբերյալ իմ առաջարկը: Այս մասին MakaryanNews-ին ասել է ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին։Ավելին11:3020.09.25 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍեպտեմբերի 19-ին, ժամը 20։09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին երեկոյան բարձրացել է Ջիլիզա գյուղի մոտակա անտառը՝ իրեն պատկանող խոշոր եղջերավոր կենդանիներին գտնելու համար և մոլորվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և սահմանապահ ծառայողների կողմից հանդամասերից մեկում քաղաքացին անվնաս հայտնաբերվել է։Ավելին11:1520.09.25 -
ԻրավականՀրապարակվել է ՄԻՊ-ի դիմումի վերաբերյալ ՍԴ-ի որոշումըՄարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում: «2025 թ. սեպտեմբերի 16-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՀՀ կառավարության որոշման այն դրույթները, որոնք նման բացարձակ արգելք են սահմանում։ Դատարանն արձանագրել է, որ այդ արգելքները խախտում են յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը՝ զբաղեցնելու հանրային ծառայության պաշտոն՝ հակասելով Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքին։ ՍԴ-ն շեշտել է, որ բոլոր դեպքերում, Կառավարության որոշման վիճարկվող դրույթներում նշված հիվանդություններ (վիճակներ) ունեցող հավակնորդի վերաբերյալ որոշման կայացումը պահանջում է անհատականացված մոտեցում և յուրաքանչյուր դեպքի հատուկ գնահատում՝ մերժելով հաշմանդամության վրա հիմնված ընդհանրական բացառությունները։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ մատչելի և արժանիքահեն հանրային ծառայությունը ենթադրում է որոշում կայացնող սուբյեկտների կողմից պաշտոնի հավակնորդի կրթական, մասնագիտական և բարեվարքության որակների առաջնահերթ արժևորումը՝ ողջամտության և համարժեքության շրջանակում նվազեցնելով առողջական պատճառների վկայակոչումը որպես հանրային ծառայության բացարձակ արգելքներ: Հիշեցնենք, որ նշված դիմումի քննության շրջանակներում Սահմանադրական դատարան կարծիք էր ներկայացրել ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից մեկը: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առանցքային է համարում գործընկեր հասարակական կազմակերպությունների գործունեությունն ու նրանց հետ համագործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին11:0020.09.25 -
ՔաղաքականՍամվել Կարապետյանը կալանավորված է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ New York PostԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական շուրջ 800 հազար ընթերցող), որը հիմնադրվել է դեռ 1801 թվականին, գրել է.Ավելին10:5020.09.25 -
Մամուլի տեսությունՄիանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ»Այն, ինչ հրապարակվել է, ձևով կամ արտաքուստ նման է գաղափարական դոկտրինի, հակիրճ՝ պետական գաղափարախոսության: Մի բան, որ Հայաստանի անկախ պետականության վերականգնումից ի վեր, մեր երկիրը, ցավոք, չի ունեցել: Մինչդեռ դա անհրաժեշտություն էր դեռևս 1990-91 թվականներից, որպեսզի հնարավոր լիներ հստակ ձևավորել այն գաղափարական, ընդհանուր արժեքային կողմնորոշիչները, որոնց վրա հիմնվեր դաստիարակությունը՝ մանկապարտեզից սկսած, դպրոցում, և որոնց վրա հիմնվեր պետական քարոզչությունը, անկախ այն բանից, թե որ ուժը կամ ինչ կուսակցություն է 5-10 տարվա ժամանակահատվածում դարձել (դառնալու) իշխանություն:Ավելին10:4520.09.25 -
Քաղաքական1 տարի 7 ամիս է` Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության հետևանքով ոչ մի զինվոր չի զոհվել կամ վիրավորվել. Փաշինյան«Անկախությունից ի վեր մենք նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել։ Սա խաղաղություն է։ Այնպես ենք անելու , որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս, 50 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ»,– ասաց նա։Ավելին10:3020.09.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԷլ ավելի ինտենսիվ շարունակվելու են քպական իշխանության հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա, և դրան պետք է հնարավորինս պատրաստ լինել:Ավելին10:2520.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:1520.09.25 -
Մամուլի տեսությունՎաղարշապատում ընդդիմադիր թեկնածուի ազգականներին ազատում են․ «Հրապարակ»Ինչքան մոտենում է ՏԻՄ արտահերթ ընտրության օրը, այնքան ագրեսիվ են դառնում ՔՊ-ի քայլերը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Ամեն գնով հաղթանակ կորզելու համար ՔՊ-ն փորձում է իր ճանապարհից հեռացնել բոլոր նրանց, ովքեր պոտենցիալ վտանգ են ներկայացնում։Ավելին10:0020.09.25 -
Մամուլի տեսությունՀայաստանը Եվրամիությանը կինտեգրվի ոլորտ-ոլորտ, ամբողջականը չի ստացվում. «Ժողովուրդ»Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության եւ աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության եւ բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաեւ վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարեւոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն», – հայտարարեց Կոսը։Ավելին09:5220.09.25 -
Մամուլի տեսությունԻնչպե՞ս են որոշում «կառավարման ճգնաժամը». «Փաստ»Նման հաշվարկ է արվել ՀԷՑ-ի հետ կապված: Ստացվել է, որ 2024 թվականի սկզբին ՀԷՑ-ն ուներ շուրջ 1 մլն 80 հազար բաժանորդ, և այդ թվականին ընկերությունն ստացել է 12245 գրավոր և հավաքական 345997 բանավոր դիմում-բողոքներ: Ստացվում է, որ 2024 թվականին ՀԷՑ բաժանորդների շուրջ 30 %-ն է բողոքել մատուցվող էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայությունից:Ավելին09:4820.09.25 -
Մամուլի տեսությունԴավիթ Տոնոյանի նկարն իրենց հեռախոսի էկրանին դրած ՔՊ-ականները հիմա մերժում են նրան. «Ժողովուրդ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար: Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը:Ավելին09:4520.09.25 -
Մամուլի տեսությունԱռաջիկայում պետք է սպասել ՔՊ-ի նոր հարձակումների Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ»Ինչի՞ մասին են վկայում ինչպես Վեհափառի պաշտոնական այցը, այնպես էլ այդ այցի ընթացքում կաթոլիկ եկեղեցու ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկված հարցերի բովանդակությունը: Առաջինը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, այն է, որ թե՛ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, թե՛ արցախահայության իրավունքների, թե՛ Բաքվի կողմից գերության մեջ պահվող հայերի վերադարձի հարցերում ՀԱԵ դիրքորոշումը մնում է անսասան ու հստակ: Եվ դա՝ չնայած փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ծավալած վայրագ արշավին, զազրախոսական ու քարոզչական ահաբեկությանը, ուղիղ քաղաքական հալածանքներին:Ավելին09:4120.09.25 -
Մամուլի տեսությունՏիգրան Ավինյանը ստել է ԱՆԻՖ-ի հարցում. բացահայտում. «Ժողովուրդ»«Երբ ստեղծվեց այս ընկերությունը, երիտասարդ ուսանողներ ընտրվեցին ամերիկացի գործընկերների կողմից։ Նրանք պետք է կիբեռանվտանգության ոլորտում իրենց ծառայությունները մատուցեին պետական եւ մասնավոր կառույցներին», – ասաց Ավինյանը՝ խոսելով ԱՆԻՖ-ի եւ ամերիկյան «Օրբիս» ընկերության համատեղ նախաձեռնության մասին։ Ըստ քաղաքապետի՝ ծրագիրը գործարկվել էր հենց 2021 թվականին՝ պատերազմից հետո, երբ ակնհայտ էր, որ Հայաստանը չի համապատասխանում կիբեռանվտանգության ժամանակակից մարտահրավերներին։Ավելին09:3820.09.25 -
Մամուլի տեսությունՍրբազանները բանտում էլ են մթնոլորտ փոխել. «Հրապարակ»Մոտ երեք ամիս է, որ ԱԱԾ մեկուսարանի նույն խցում կալանք են կրում Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Նրանք ոչ միայն պատվով կրում են իրենց «խաչը» եւ պարբերաբար ուղերձներ հղում ազատության մեջ գտնվողներին, այլեւ հոգեւոր մթնոլորտ են ձեւավորել կալանավայրում։ Ճիշտ է, ԱԱԾ մեկուսարանը համարվում է ամենախիստը, եւ կալանավորների շփումները հասցված են նվազագույնի, բայց, միեւնույն է` սրբազանների բարեպաշտ կերպարը պատերից էլ է թափանցում: Սրբազանների հանդեպ մեծ ակնածանք կա նաեւ կալանավայրի աշխատակիցների շրջանում:Ավելին09:3420.09.25 -
Մամուլի տեսությունՍյունիքի դատախազի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»Սյունիքի ՔՊ-ականները դժգոհ են մարզի դատախազ Մասիս Պողոսյանից: Տեղեկություններ կան, որ նրա մասին դոսյեներ են փոխանցել գլխավոր դատախազին, թե իբր կոծկում է յուրայինների հետ կապված գործերը, հովանավորչություն է իրականացնում։ Մասիս Պողոսյանը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռորդին, որի պատճառով աչք է փակում համայնքապետի ապօրինությունների վրա, սակայն մյուս համայնքապետերի դեմ վարույթներ է հարուցում։Ավելին09:3120.09.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ի կեղծիքներից անցել է 3 տարի. քննությունը գնում է, նոր կեղծիքի ռիսկերը` ավելանում. «Ժողովուրդ»Նորացված ՔՊ-ի ծրագրի հիմքում դրված է «Իրական Հայաստան» գաղափարական մոտիվը։ Սակայն այս մոտիվի ներքո ոչ թե զարգացվում է ՔՊ-ի նախորդ քաղաքական գիծը, այլ փաստացի մերժվում է։ Օրինակ՝ կուսակցության կանոնադրությունից հանվել է Արարատ լեռան նկարագրությունը, որը նախկինում զարդարում էր կուսակցության լոգոն ու դիտվում էր որպես ազգային տեսլականի խորհրդանիշ։Ավելին09:2820.09.25 -
Մամուլի տեսությունԳյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ»Իսկ իրականությունն այն է, որ խնդիրը սոսկ տվյալ օրվա տոնակատարություն անցկացնելը կամ չանցկացնելը չէ: Գյումրին, որը Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոններից մեկն է, այս տարի ընդհանրապես մնացել է առանց պետականորեն կազմակերպված որևէ նշանակալի միջոցառման։ Մի քաղաք, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է փառատոների, մշակութային խանդավառության ու մարդաշատ հրապարակների հետ, հիմա կարծես մոռացության է մատնված։Ավելին09:2520.09.25