Լրահոս
Քաղաքական
12:03
20.09.25
119

Ղարաբաղի ժողովուրդը փախստականի կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. Փաշինյան

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովուրդն իր փախստականի կարգավիճակը ՀՀ իշխանությունների աջակցությամբ պետք է փոխարինի Հայաստանի հպարտ քաղաքացիությամբ: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովին այս մասին շեշտեց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց՝ Ղարաբաղի ժողովուրդը, ի հեճուկս բոլոր փորձերի, աննկարագրելի ողբերգության, չի ներքաշվել հակահայաստանյան, հակապետական օրակարգերի մեջ:

«Եվ այսօր այդ թվում մեր աջակցությամբ փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ: ՀՀ ժողովուրդը մեր ապավենն է, մեր ներշնչանքի աղբյուրը, մեր գործատուն ու ղեկավարը, մեր ուժն ու այն վեմը, որի վրա կառուցվում է նոր դարաշրջանը»,–ասաց Փաշինյանն ու իր խոնարհումը հայտնեց ՀՀ ժողովրդին: