Լրահոս

2025-09-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ վարչության ընտրություններում կեղծիքնե՞ր են հայտնաբերվել․ ArmLur
    «ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ»,- հայտնեցին ՔՊ-ից։ Մենք հետևում ենք զարգացումներին:
    23:30
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է՝ երբ կմեկնարկեն դպրոցների աշնանային արձակուրդները
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով  սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։
    23:15
    20.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ոտքի՛, Փաշինյանը ծնկի է գալիս. բոլշևիկյան ոճով՝ հանուն ինքնիշխանության
    Արցունքներից մինչև գոռոցներ, էմոցիաների ու պոպուլիստական բառախաղերի աշուն-ձմեռ հավաքածուն է ցուցադրել Նիկոլ Փաշինյանը ընտրությունների պատրաստվող ժողովրդին: «Քաղաքացիական պայմանագրի» վարչության 7-րդ համաժողովի իր ելույթում նա քիչ է մնացել հպարտանա, որ արդեն 2 տարի է՝ Արցախում ոչ մի կրակոցի ձայն չի լսվել:
    23:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին. Տեր Արարատ քահանա
    Արարատ քահանա Պողոսյանն արձագանքել է իշխանությունների հերթական մաիպուլյատիվ պնդմանը․ «Այսօր իշխանությունների քաղաքական դիսկուրսում հերթական անգամ շրջանառվեց այն կեղծ, սնոտի, հակագիտական պնդումը, թե ժամանակակից հայի հայրենասիրության մոդելը ձևավորվել է խորհրդային կայսրության կողմից 1940–1980-ական թվականներին։ Այս տեսակետը պատմականորեն ոչ միայն գռեհիկ սխալ է, այլև վտանգավոր խեղաթյուրում, քանի որ փորձ է արվում նենգափոխել իրողությունը և հայրենասիրությունը՝ որպես հայի ինքնության հազարամյա երևույթ, ներկայացնել զուտ խորհրդային գաղափարախոսության մնացորդ կամ հետևանք։ Խորհրդային շրջանը կարող էր հայրենասիրությունն օգտագործել ու վերարտադրել, բայց ոչ երբեք՝ ստեղծել այն։ Խորհրդային բռնակարգի օրոք, ընդհակառակը, զտարյուն հայրենասիրությունը դատապարտվում էր որպես ծանրագույն հանցանք՝ ազգայնամոլություն, և այդ մեղադրանքով աքսորի ու մահվան դատապարտվեց ազգի սերուցքը։ Հայրենասիրությունը Հայկ Նահապետից մինչև այսօր հայի արյան կամ ինքնության տեսակարար հատկանիշն ու կշիռն է եղել և շարունակում է մնալ մեր գոյության կերպը, հոգևոր-մշակութային արժեհամակարգի առանցքը, և այդպես՝ նախնական ժամանակներից մինչև այսօր, ի ծնե և ցմահ։ Հայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին և ամենից առաջ հայրենյաց համար իրենց կյանքը չխնայած բոլոր հին ու նոր նահատակներին։ Դա նշանակում է ուրանալ և ժխտել մեր ամբողջ պատմությունը, խաչել կամ անարգանքի սյունին գամել անցյալի ողջ ժառանգությունը։ Այդպես կարող են դատել և գործել միայն նեոբոլշևիկյան գաղափարներ կրողները։ Իսկ հայրենիքը հայի համար միշտ եղել է անքննելի ու բացարձակ արժեք, ոչ թե ինչ-որ քաղաքական պատվեր։ Ահավասիկ Նժդեհի խոսքը՝ ասված ու գործված հենց խորհրդային ժամանակներում, որ կարող է բնաբան լինել մեր ամբողջ ընթացքի համար. «Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված և հայրենիք»: Հ.Գ. Հայ մատենագրության հաղորդած տեղեկությունները ցույց են տալիս, որ հայի հայրենասիրությունը ձևավորվել է դարերի ընթացքում՝ Հայկ նահապետից մինչև Տիգրան Մեծ, Մաշտոցից մինչև Խորենացի, Նարեկացուց մինչև Աբովյան ու Րաֆֆի, Ավարայրից մինչև հայդուկային շարժում, Սարդարապատի հերոսամարտից մինչև Արցախյան գոյամարտ»։
    22:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ` Երևանում․ հայտնաբերվել են տարբեր զինատեսակներից կրակված մեծ քանակի պարկուճներ
    Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հասրաթյան փողոց 4 շենքի բակում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը։
    22:30
    20.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Ահավոր վիճակ, նյարդային երթևեկություն. ինչո՞ւ է խցանվում Երևանը
    Ինչու՞ է երկու կաթիլ անձրևից պարալիզացվում Երևանը: Ուրբաթ երեկոն ոչ թե զվարճանքներով, այլ փորձություններով է լցված եղել մայրաքաղաքի վարորդների համար:
    22:15
    20.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի մուրճի՞ց, թե՞ կլաններից է ճոճվում ՔՊ-ն. ներքին ինտրիգներ՝ իշխող կուսակցությունում
    Լրագրողները ՔՊ-ական Հայկ Սարգսյանի դժգոհությանն են արժանացել այսօր, երբ փորձել են հասկանալ՝ ինչ է եղել շիշ բռնելով հայտնի չդարձած պատգամավորի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, ճի՞շտ են լուրերը, որ համագումարից հետո կուսակցությունը լքելու է Հայկ Սարգսյանը:
    22:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը
    «Զրուցել եմ Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի հետ… Նախագահ Աբբասին հաստատել եմ երկուշաբթի օրը Նյու Յորքում Պաղեստին պետությունը ճանաչելու իմ մտադրությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ այս որոշումը համահունչ է տարածաշրջանի համար խաղաղության ավելի լայն ծրագրին։
    21:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսկ ես դավաճանների ձեռքը չեմ սեղմում. Ջուլֆալակյանն արձագանքում է Փաշինյանին
    Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն արձագանքել է այսօր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը. «Կարծում եմ, շատերն են տեղյակ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է: Շնորհավորում եմ հնագույն մարզաձևի երկրպագուներին գեղեցիկ սպորտային տոնի կապակցությամբ և Հայաստանին՝ նվաճված մեդալների առիթով։ Տեղեկացա, որ ՀՀ-ում իրեն սպառած, բայց դեռևս վարչապետ հանդիսացող պաթոլոգիկ սուտասանը, որը վաղուց պետք է վերացած լիներ հանրային դաշտից, հերթական անգամ զառանցել է: Տուրք չտալով այս ոչնչության առաջացրած զզվանքին` կարճ կասեմ։ Երբ հայրս ու ես օլիմպիական ու աշխարհի առաջնություններ էինք հաղթում, սա դեռ կյանքում չէր դրսևորվել, և 2018թ ընտրություններին ինքն ու իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը»: Երբ 2020թ ապրիլից սեպտեմբեր այդ նույն արարածին փաստերով հիմնավորում էի, թե ինչպես է իր կգմս նախարար հանդիսացող ուսապարկը ուղղակի քանդում սպորտը, կրթությունը և գիտությունը, փոխանակ պատժեր հանցավորին, խնդրում էր, որ աչք փակեմ, հրաժարական չտամ ՝ առաջարկելով փոխարենը դեսպան դառնալ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած երկրում, կամ էլ վերցնել ՀԱՕԿ նախագահությունը... Ժամանակը ցույց է տվել պատասխանս: Արցախը հանձնողի, հանձնելն առհասարակ քաղաքականություն դարձրածի, իր պատճառով զոհված հազարավոր երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ես ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունեմ։ Նա պետք է կանգնի դատարանի առաջ: Իսկ ասելիքս վաղուց ասել եմ, թե մանդատից հրաժարվելուց առաջ, թե հետո: Հ.Գ. երբ Փարիզի խաղերից հետո ՀԱՕԿ-ից խնդրեցին Լևոն Ջուլֆալակյանին վերադառնալ՝ ղեկավարելու ըմբշամարտի հավաքականը, վերջինս շատ յուրահատուկ պատասխան տվեց . - Եթե ես վերադառնամ, լինելու են բազմաթիվ ոսկե մեդալներ, որոնցից հետո ստիպված եմ լինելու մասնակցել վարչապետի հետ պետական հանդիպումներին: Իսկ ես դավաճանների ձեռքը չեմ սեղմում»։
    21:30
    20.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սպառնալիքներ՝ ընդդիմությանը և թաքնված տագնապ. թափահարում և փաթաթում է Փաշինյանը
    Ավտորիտար ամենահայտնի առաջնորդներն ու կուսակցապետերը լուռ ծխում են անկյունում, երբ նախընտրական՝ մուրճով շոու է անում ինքը՝ Փաշինյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսից մինչև գործարար Սամվել Կարապետյան. հիշել է բոլոր նրանց, ում անունը, նրա ընդդիմախոսների համոզմամբ, վախ է ներշնչում Նիկոլ Փաշինյանին, որ 2026-ի ընտրությունների ելքը կարող է ամենևին էլ հաղթական չլինել:
    21:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը կողմ է արտահայտվել չորս երկիր
    Նախկինում սահմանված պատժամիջոցների չեղարկման բանաձևի ընդունմանը դեմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները։
    21:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հրաչյա Պողոսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
    Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Հրաչյա Պողոսյանը 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Գեորգիջ Տիբիլովի հետ ու գերազանցեց նրան (1:1 հաշվով):
    20:50
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոսկեհատում 40-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել 74-ամյա համագյուղացուն․ վերջինը տեղում մահացել է
    Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ալեքսան Ս․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 74-ամյա Նիկոլայ Շ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և փորձել օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում արաձանագրել են նրա մահը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղե է սթափ։
    20:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ վարչության նախնական կազմը հայտնի է
    Հաշվարկը դեռ շարունակվում է և թվերը փոփոխական են:
    20:36
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Ստալինի ոգով և Փաշինյանի բառերով սպանվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը
    Հայլուր 20:30 Ստալինի ոգով և Փաշինյանի բառերով սպանվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը
    20:30
    20.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Սարսափում եմ, փաստորեն էդ մարդասպանը դիակ է քարշ տվել. Գյումրիում հայրասպանության հետքերով
    Հորը սպանած, դին մեկ օր տանը պահած, շորերը փոխած ու միայն հաջորդ օրը քարքարոտ մի ձորում թաղած 30-ամյա երիտասարդի հարևանները շոկի մեջ են՝ ինչու չեն ահազանգել ոստիկանություն կես տարի առաջ, երբ դաժան ծեծի ձայներից ցնցվել է շենքը:
    20:15
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Volkswagen»-ը բախվել է հսկայական քարեր տեղափոխող «KamAZ»-ին. «Volkswagen»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
    Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:15-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի դիմաց բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և քարերով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը։
    20:00
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խոսել անկախությունից, ինքնիշխանությունից, բայց Անկախության տոնին ընդառաջ նսեմացնել այն․ Արամ Վարդևանյան
    2) Խոսել իրավունքից, բայց առանց նվազագույն օրինական հիմքի 90 օրից ավելի պարտադիր կալանքի տակ պահել ազգային բարերարին և ունենալ տասնյակ այլ քաղաքական հետապնդումներ
    19:45
    20.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս. Արամ Ա
    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Հայաստանի անկախության 34-ամյակի առիթով պատգամ է հղել։ Արամ Առաջինն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության հզորացումը յուրանքաչյուր հայի և ողջ հայության պարտավորությունն է։ «Որևէ ազգի համար իր անկախությունը սրբազան արժեք է ու իրավունք և միաժամանակ դրա առողջ ու հզոր պահպանումը նվիրական պարտավարություն է։ Ճիշտ է, այսօր Հայաստանը դիմագրավում է տագնապների ու մարտահրավերի՝ ներքին, թե արտաքին։ Ճիշտ է, այսօր Հայաստանն այն չէ, ինչ որ մեր երազում տասնամյակներ շարունակ ցանկացել ենք ունենալ։ Սակայն նույն երազն ու իդեալը պետք է պահպանել։ Վայ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս։ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նշումը տոնակատարությունից բացի պետք է դառնա հրավեր՝ ամուր ու կանգուն պահելու մեր Հայրենիքը՝ հեռու ամեն տեսակ ներքին բևեռացումներից։ Հայաստանը ողջ հայության Հայրենիքն է։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ մեր ժողովրդի զավակները պետք է մոտենան Հայաստանին։ Այս գիտակցությամբ ու հանձնառությամբ Հայաստանի պետական պատասխանատուները պետք է մոտենան Սփյուռքին։ Դժբախտաբար, ինչ-ինչ պատճառներով մենք կորցրեցին Արցախը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության կարևոր կռվաններից մեկը։ Ապրենք ու գործենք այնպես, որ Հայաստանը երբեք հեռու չմնա Սփյուռքից և Սփյուռքը՝ Հայաստանից։ Հայաստանն ու Սփյուռքն իրարից հեռացնելը կամ անջատելը ազգային հերետիկոսություն է։ Արդարև, Հայաստանի անկախության նշումը պատգամ է ողջ հայությանը՝ համախմբվելու Հայաստանի Հանրապետության գերագույն արժեքների՝ հողային ամբողջականության, անվտանգության ու գերիշխանության անխաթար պահպանման ու առավել հզորացման շուրջ։ Այս գիտակից հանձնառությամբ միայն մեր Հայրենիքի անկախության նշումն իր ճշմարիտ ու ամբողջական իմաստն ու նպատակը կստանա»,- մասնավորապես նշված է Արամ Առաջինի պատգամում»։ Ամբողջական պատգամը՝ այստեղ։
    19:40
    20.09.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ի՞նչ է Բաքվում անում ՀՀ ԱԱԾ տնօրենը. միջազգային ֆորո՞ւմ, թե՞ երկկողմ հանդիպումներ
    Հայաստանի 4-րդ հանրապետության հռչակմանը պատրաստվող Փաշինյանը ինչու՞ է Հայաստանի անկախության օրվան ընդառաջ Բաքու գործուղել ԱԱԾ տնօրենին: Փորձագետները քարոզչական են անվանում իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, թե ԱԱԾ տնօրենը Բաքվում անպայման կտեսակցի հայ գերիներին, եթե հնարավորություն ունենա:
    19:36
    20.09.25
    Ավելին