Լրահոս
2025-09-20
-
ՄիջազգայինԻսրայելցի զինվորականները գործողություն են իրականացրել Սիրիայի հարավումՆշվում է, որ Իսրայելի բանակի մեքենայացված պարեկախումբն անցակետ է տեղադրել գյուղի մուտքի մոտ և խուզարկություններ է իրականացրել քաղաքացիական մի քանի մեքենաներում։Ավելին19:3020.09.25 -
ՔաղաքականՀայտնի են ՔՊ վարչության կազմի ընթացիկ արդյունքներըԱմենաշատ ձայնն այս պահին ունի Նիկոլ Փաշինյանը, նրանից հետո Գևորգ Պապոյանն է՝ 51, Արայիկ Հարությունյանը՝ 50, Հայկ Կոնջորյանը՝ 49, Վահագն Ալեքսանյան, Արսեն Թորոսյան, Ալխաս Ղազարյան, Ռուբեն Ռուբինյան՝ 45-ական ձայներով։Ավելին19:2520.09.25 -
ՔաղաքականԴուք բանակցային կարողություններ չունեք. Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Նիկոլ ՓաշինյանինԴուք բանակցային կարողություններ չունեք. Նարեկ Կարապետյանի արձագանքը՝ Նիկոլ ՓաշինյանինԱվելին19:2020.09.25 -
ԻրավականԽուսափեք «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերում ֆիշինգային հարձակման զոհ դառնալուց. ՆԳՆ Կիբեռոստիկանություն«Իրականում հանցագործները, ստեղծելով սոցիալական ցանցերին նմանակող ֆիշինգային կայքեր, այդ կերպ փորձում են մուտք գործել ձեր հաշիվ, զրկել ձեզ հասանելիությունից և հետագայում կատարել նաև այլ հանցավոր գործողություններ՝ շորթում, խարդախություն և այլն։Ավելին19:1520.09.25 -
ՄիջազգայինՌուսական ներխուժումնե՞ր. Եվրոպայի «խաղաղ» երկրներն ավելացնում են ռազմական բյուջեներըԱրդեն 10 երկիր է միացել Լեհաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած «Արևելյան պահապան» գործողությանը։ Լեհաստանի նախագահը ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությանը համաձայնություն տալու բանաձև էր ստորագրել, երբ 20-ից ավելի ռուսական անօդաչու թռչող սարքեր մտել էին Լեհաստանի օդային տարածք: Իսկ Տալլինը միայն հիմա է խորհրդակցություններ սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ երեկվա միջադեպից հետո:Ավելին19:0020.09.25 -
ԱրցախՉենք հրաժարվելու Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու մեր գաղափարից․ հայտարարությունԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես արդեն գիտեք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը։ Վերջին մեկամսյա դադարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի մեր հետագա գործունեությունը։ Այս ընթացքում մարզերից բազմաթիվ հայրենակիցներ դիմել են մեզ հանդիպումների խնդրանքով։ Բացի դրանից՝ անընդհատ ստանում ենք արձագանքներ՝ շարժմանը անդամակցելու պատրաստակամությամբ։ Ցավոք սրտի, արցախահայությունը մնացել է միայնակ իր խնդիրների հետ, և առաջին հերթին մեր ձայնը մենք ինքներս պիտի լսելի դարձնենք՝ հույսներս դնելով միայն մեզ վրա։ Մեր բոլոր մտահոգ հայրենակիցներին կոչ ենք անում անդամակցել շարժմանը և ակտիվորեն ներգրավվել Խորհրդի աշխատանքներին։ Դրա համար անհրաժեշտ է լրացնել այս հայտարարությանը կցված հարցաթերթիկը (Google Form)։ Նշենք, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում շարժմանը անդամակցած անձինք հենց իրենք էլ կընտրեն շարժման համակարգողներին ու կհաստատեն շարժման օրակարգը։ Այդ գործընթացի ընթացքում նաև հանդիպելու ենք ինչպես մարզերում բնակվող մեր հայրենակիցների, այնպես էլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ։ Մեր շարժումը հանրային է և բաց է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է իր մասնակցությամբ նպաստել Արցախի հարցի արդար լուծմանը և արցախցիների իրավունքների վերականգնմանը։ Վերջին շրջանում տեղի ունեցած հանրահավաքներն ու տարբեր գործընթացները ցույց են տալիս, որ առաջին հերթին մենք ինքներս պետք է լինենք համախմբված, անձամբ բարձրաձայնենք մեր իրավունքների մասին և համատեղ ջանքերով դրանք դարձնենք համահայկական օրակարգ։ Կրկին ընդգծում ենք․ չենք հրաժարվելու Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու մեր գաղափարից։ Իսկ դա առաջին հերթին պիտի անի հենց արցախահայությունը։ Ցավոք, հավաքներին մարդկանց քիչ մասնակցությունը պայմանավորված է հիասթափությամբ և վստահության նվազումով։ Մինչդեռ մեզ համար առաջնային է և՛ վերադարձը Արցախ, և՛ Պահանջագրի բոլոր 12 կետերի իրագործումը։ Միևնույն ժամանակ չենք կարող անտեսել նաև այն ցավալի իրողությունը, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որ արցախցիները արտագաղթեն։ Արդեն իսկ շուրջ 17․000 արցախցի լքել է Հայաստանը։ Մենք նախևառաջ պետք է կանխենք արտագաղթը, քանի որ եթե արցախահայությունը չի բնակվում մայր Հայաստանում, ապա վերադարձի մասին խոսելն անիրատեսական է և կորցնում է իր իմաստը։ Մենք համոզվել ենք, որ մեր խնդիրները լուծելու և որևէ արդյունքի հասնելու միակ տարբերակը համախմբված հանրային ճնշումն է։ Որևէ առաջարկ, նամակ կամ քննարկում այս կառավարության հետ որևէ արդյունք չի տալիս։ Երկու ամիս շարունակ Խորհուրդը բարձր մակարդակով բազմակողմանի ներկայացրել է թե՛ խնդիրները, թե՛ դրանց լուծման առաջարկները, սակայն այն նվազագույն արդյունքները, որ ապահովվել են, ձեռք են բերվել բացառապես մեր համախմբվածության շնորհիվ։ Մարտի 29-ի հանրահավաքից հետո միայն հնարավոր եղավ հասնել մի շարք կարևոր փոփոխությունների․ բնակարանային ծրագրում վերացվեցին մեկ տասնյակից ավելի սահմանափակումներ, 150-ից ավել բնակավայր ընդգրկվեց երկրորդ գոտում, և լուծվեցին մի շարք այլ խնդիրներ։ Այս ամենը մեր բոլորիս համատեղ ջանքերի արդյունքն էր։ Սակայն կառավարության տված խոստումները, նույնիսկ արձանագրված, չեն իրականացվել՝ հաշվի առնելով, որ Խորհուրդը բավարար աջակցություն չունի։ Մեր խնդիրները մենք՝ արցախցիներս, առաջին հերթին պետք է ներկայացնենք հավաքական կերպով։ Ահա թե ինչու Խորհուրդը հենց առաջին օրվանից, իր գլխավոր նպատակը համարելով արցախցիների վերադարձը Արցախ, առաջնահերթ է համարել նաև նրանց սոցիալական խնդիրների լուծումը։ Թեև դա եղել է որոշ անհատների և քաղաքական ուժերի քննադատության առարկա, մենք համոզված ենք, որ առանց արժանապատիվ կյանքի պայմանների, առանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման, արցախցիների արտագաղթը չի դադարի։ Այս պահին իշխանությունների կողմից որևէ քայլ արտագաղթը կանխելու ուղղությամբ չի ձեռնարկվում։ Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր ուժը միայն միասնության մեջ է։ Եթե միասին բարձրաձայնենք, միասին գործենք և միասին պաշտպանենք մեր իրավունքները, ապա ոչ ոք չի կարող մեր ապագան տնօրինել մեր փոխարեն։ Կոչ ենք անում բոլորիդ լրացնել հարցաթերթիկը, միանալ շարժմանը, համախմբվել և համատեղ ուժերով պայքարել մեր իրավունքների պաշտպանության համար»։Ավելին18:4520.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հոր դիակը քարշ է տվել. դաժան հայրասպանության հետքերովՀայլուր 18։30 Հոր դիակը քարշ է տվել. դաժան հայրասպանության հետքերովԱվելին18:3020.09.25 -
ՀասարակականԿոտայքում ՌԴ քաղաքացու վարած «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտումԵրեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։30-ի սահմաններում Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին ՌԴ քաղաքացի 54-ամյա Վադիմ Իվանչենկոն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն և քաղաքացիների հետ ուղղել «Toyota»-ն։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին18:1520.09.25 -
Հասարակական«Վառեմ-մարեմի» պատմական շենքը վերջապես վերականգնվում է. «Տաշիր» հիմնադրամի հերթական բարեգործությունը«Վառեմ-մարեմի» պատմական շենքը վերջապես վերականգնվում է. «Տաշիր» հիմնադրամի հերթական բարեգործությունըԱվելին18:0020.09.25 -
ՀասարակականԱրարատի գործարաններից մեկի տարածքում աշխատակիցներն ընկել են 6 մետր բարձրությունիցԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղում գործող «Հայասա» գործարանից 2 քաղաքացի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Տեղում պարզվել է, որ նշված գործարանից, որը ավելի շատ հայտնի է «կիր»-ի գործարան, «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Կարապետ Մ.-ն և 64-ամյա Արսեն Ա.-ն։ Տեղում պարեկները ու ոստիկանները պարզել են, որ նշված անձինք այդ գործարանում նոր սարքավորումներ տեղադրելու ժամանակ վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղի միջից՝ մոտ 6 մետր բարձրությունից վայր են ընկել։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և զամբյուղը, որի միջից ընկել են։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ մյուսինը՝ միջին ծանրության։Ավելին17:4520.09.25 -
ՔաղաքականՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պաշտպանության առաքելությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պաշտպանության առաքելությունը սեպտեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Հյուրերն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես Անատոլ Ֆրանսի և Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին: Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:Ավելին17:3020.09.25 -
ՀասարակականՀրդեհ` Շիրակի փողոցում գտնվող արտադրամասումՍեպտեմբերի 20-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող արտադրամասի պահեստային հատվածի տանիքից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցում գտնվող արտադրամասի 3-րդ հարկում՝ չշահագործվող տարածքում (մոտ 2000 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։15-ին։ Մոտ 10 քմ հատվածում այրվել են օդափոխման համակարգը և մեկ հաստոց: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շենքի մյուս հատվածներ:Ավելին17:1520.09.25 -
ԱշխարհԵրկու մարդ է մահացել Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքովՆշվում է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել են դպրոցի չորս հարկերը։ Դեպքի պահին շենքում աշակերտներ չեն եղել։Ավելին17:0020.09.25 -
ՔաղաքականՄեր հայրենիքի փլատակների վրա Փաշինյանը կառուցելու է թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միավոր․ Արթուր ԽաչատրյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլը, թվաբանությունը, թուրք/ադրբեջանական նուրբ զգացմունքները ու բռնատիրության ոգին․․․ Դեռ 3 տարի առաջ, երբ Փաշինյանը սկսեց խոսել «հայրենասիրության սոցիալ-հոգեբանական ընկալման» մասին, ես ԱԺ-ում, կարծեմ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի քննարկման ժամանակ, իրեն ուղիղ ասացի, որ իր հայտարարությամբ ինքը նոր՝ 4-րդ հանրապետություն է ստեղծում՝ կործանելով Հայաստանի 3-րդ Հանրապետությունը՝ պետություն, որը ստեղծվել էր արցախյան շարժման արդյունքում, որի գաղափարախոսությունն արտացոլված է Անկախության Հռչակագրում։ Ավելին, պնդեցի, որ եթե նման միտք ուներ, դա պետք է լիներ ՔՊ նախընտրական ծրագրի հիմքը, մինչդեռ իրենք խոստացել են ոչ թե նոր սոցիալ-հոգեբանական մոդել, այլ Շուշիի ու Հադրութի դե-օկուպացիա ու Արցախի հակամարտության կարգավորում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։ Պատասխան չունենալով, ինքը պատասխանեց թե թվաբանությունն իրեն չի հետաքրքրում և շարունակեց խոսել նոր «մոդելի» մասին։ Այսօր նա վերադարձավ թվաբանությանը և հայտարարեց, որ բարով խերով կործանել է բազում նահատակների արյան գնով, ժողովրդական պոռթկման արդյունքում և պայքարի հրաբուխից ժայթքած մեր միասնական Հայաստան-Արցախ հայրենիքը․․․․ Մեր հայրենիքի փլատակների վրա նա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միավոր, որտեղ ամեն բառ ասելիս պետք է զգույշ լինեն, որ հանկարծ «հարևանների» նուրբ զգացմունքները չվիրավորվեն։ Եվ այդ նոր կազմավորման գլխին կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը․․․ Հ․Գ․ Ով այսօր դիտել է ճաճանչափայլի ելույթը և դահլիճի արձագանքը, վստահաբար նկատել է ֆյուրերի, դուչեի ու Կիմ Իր Սենի դինաստիայի ներկայացուցիչների ելույթների «գեղարվեստական կողմերի» նմանությունը»։Ավելին16:4520.09.25 -
ԻրավականՓողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին ձերբակալվել էՀյուսիսային պողոտայում ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրել են սեպտեմբերի 18-ին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ժամը 10.40-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը ներկայացվել է Քննչական կոմիտե։Ավելին16:3020.09.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Լենինգրադյան և Մեծարենցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Արամ Բ․-ի վարած «Lexus GX 470» մակնիշի և 60-ամյա Բենիամին Թ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդներից Բենիամին Թ․-ն և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Մարիա Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Ավելին16:1520.09.25 -
ԱշխարհԲեռլինում ցույց է անցկացվում գազի արդյունաբերության զարգացման դեմԳերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվում է Fridays for Future շարժման ցույցը։ Շուրջ հազար էկո-ակտիվիստներ «Ելք գազից, մուտք դեպի ապագա» կարգախոսով բողոքում են գազի արդյունաբերությունը զարգացնելու գերմանական կառավարության ծրագրերի դեմ:Ավելին16:0020.09.25 -
ՀասարակականՀանրահայտ սրտաբաններ են Հայաստան եկել. աննախադեպ վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ումՀանրահայտ սրտաբաններ են Հայաստան եկել. աննախադեպ վիրահատություն՝ «Էրեբունի» ԲԿ-ումԱվելին15:4520.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.63 դրամ:Ավելին15:3020.09.25 -
ՔաղաքականԱռաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի. Իշխան Սաղաթելյանը՝ Պետրոս ՂազարյանինՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառմանը։ Ղազարյանը գրել էր. «Իշխան Սաղաթելյանը հարցազրույցում ասում է, որ Հանրային հեռուստաընկերությունը զբաղված է թուրք ադրբեջանական քարոզչությամբ։Պարոն Սաղաթելյան հրավիրում եմ ձեզ հարցազրույցի։ Եկեք ջախջախեք թուրք ադրբեջանական քարոզչությունը։ Սա ձեզ հրավերի տասերորդ հոբելյանական փորձն է։ Հուսանք չեք ընկրկի թուրք ադրբեջանական քարոզի առաջ։ Ի պատասխան Սաղաթելյանը հրապարակել է տարիներ առաջ Ղազարյանին տված հարցազրույցից մի հատված ու կից գրել. «Ես կրկնում եմ այսօր իմ հնչեցրած պնդումը, որից այդքան ազդվել է հայտնի պրոպագանդիստը: Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը, որի բյուջեն գոյանում է բացառապես մեր ժողովրդի հարկերից, դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ։ Հենց այդ շրջանակում դուք եթեր չեք հեռարձակել Ամենայն հայոց Վեհափառի ամանորյա ուղերձը, հենց այդ հարթակից եք դուք ու անձամբ դու ամենալկտի քարոզչությունն իրականացրել արցախահայերի նկատմամբ, հենց դու ես կեղծ հոգևորականի հետ հարցազրույց վարել, հենց դու ես հանրության շրջանում կեղծ լուր տարածել, թե, իբր, Ադրբեջանում լուծարում են Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու համար ստեղծված կառույցները, առաջին հերթին դու ես հանրայինը վերածել փաշինյանական դեղին մամուլի կամ Նիկոլի սելֆիի ձողի: Բայց այդքան մի անհանգստացիր, մենք մեր ասելիքը որևէ հարթակում ներկայացնելու խնդիր չունենք, անգամ երբ դիմացը դու ես։ Մենք անպայման եթերում կհանդիպենք, երբ զգամ դրա անհրաժեշտությունը։ Հ.գ. Մինչ այդ կարող ես վերհիշել նախորդ հարցազրույցը»։Ավելին15:1920.09.25