Լրահոս
Հասարակական
18:35
30.03.22
1 234

Ներսես Պողոսյանի տանը հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ. նա այդ փաստը չի մեկնաբանում

Img default alt hy

«Aravot.am»-ի տեղեկություններով՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ: 

Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ներսես Պողոսյանից լրատվամիջոցը փորձել է պարզաբանում ստանալ, սակայն նա չի ցանկացել, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն: 

Նրա պաշտպան Յուրա Ավայանն ասել է, որ փորձագիտական եզրակացությանը դեռ ծանոթ չեն, չի կարող մեկնաբանել, սակայն վստահեցրել է, որ իր պաշտպանյալի՝ թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ որևէ փաստ չկա: