Լրահոս
15:44
08.02.21
58

Ներքին գործերի նախարարության ու Պարեկային ոստիկանության ձևավորումն օրակարգում է. Փաշինյան

Img default alt hy

Քննարկվել են Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքները, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկմանը Փաշինյանը կարևորել է ոստիկանության ոլորտի բարփոխումները: Նա տեղեկացրել է, որ օրակարգում է ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը:

«Զուգահեռ սկսել ենք և այս տարի պետք է մեկնարկենք պարեկային ոստիկանության հիմնադրումը: Գործընթացը սկսված է», - նշել է Նիկոլ Փաշինյանը: