Լրահոս
Իրավական
18:15
31.03.25
197

Նախորդ օրերին ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 326 դեպք

Img default alt hy

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 326 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու բնակարանային գողության՝ 3-ական, ավազակության և խարդախության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 28 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 28 պատահար․ 1 մարդ զոհվել է, 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։