Լրահոս
Հայաստան
10:06
01.04.22
138

Նախարարը կարծում է՝ բուհերը շատ են 3 մլն բնակչության համար․ «Հրապարակ»

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրում է․

«ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախօրեին հյուրընկալվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ հանդիպելով բուհի ռեկտորի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, կարևորել է բուհական կրթության որակի բարելավումը` մասնավորապես նշելով․

«Բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը: Ընդամենը երեք մլն բնակչությամբ Հայաստանն այսօր ավելի քան 5 տասնյակ բուհեր ունի: Դա մեր երկրի համար իսկապես շատ է, և դրանից էլ ածանցվում է կրթության որակի խնդիրը, որի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է»։

Նա որպես օրինակ նշել է, որ հարևան Իրանում, որտեղ բնակչության թիվը գերազանցում է 80 միլիոնը, բուհերի թիվը 4 տասնյակից մի քանիսով է ավելի:

Նախարարին թվում է, որ եթե փակեն բուհերի մարզային մասնաճյուղերը (ամիսներ առաջ փակվեց ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղը, վերջերս՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը), ապա դրանով կրթության կառավարման արդյունավետությունը կբարձրանա։

Նույնն է, թե կարծել՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները միավորելով մեկ ընդհանուր ԿԳՄՍՆ կառույցի մեջ՝ բարձրացել է իրենց կառավարման արդյունավետությունը»։