Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:45
09.08.25
185

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը խաղաղության ուղղությամբ

Img default alt hy

Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի նախագահին՝ խաղաղության մեջ իր ներդրման համար։ 

Այդ մասին սոցցանցի X հարթակում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը։ 

«Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել իր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- նշված է գրառման մեջ։